Երևան, 23.Հունվար.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռուդիկը վերջին անգամ խոսել է հայրիկի հետ. ասելու բան չէ, թե ինչ. մանրամասներ երեկ զոհված զինծառայողից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնել էինք, երեկ՝ հունվարի 11-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.), կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ. և շարքային Վահան Վաչագանի Բաբայանը (ծնվ. 2003թ.):

ԼՈՒՐԵՐ.com-ին հաջողվեց պարզել, որ զոհված հերոսներից մեկը՝ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը Լոռու մարզի Ալավերդի համայնքից է: Նրա մասին մանրամասներ իմանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Ալավերդիի համայնքապետ Սասուն Խեչումյանի հետ:

Նա, ցավով նշեց, որ անմահացած Ռուդիկը քաղաքի ամենասիրելի, ամենապարկեշտ և ամենաառաքինի երեխաներից մեկն էր. «Շատ լուսավոր, առաջադեմ հայրենասեր և աստվածապաշտ էր մեր էրեխեն, մի բառով՝ օրինակելի էր»,- ասաց համայնքի ղեկավարը:

Խոսելով հերոսի նախասիրություններից, նա առանձնացրեց այն, որ Ռուդիկը շատ էր սիրում եկեղեցիներ այցելել և ներկա գտնվել պատարագներին. «Սիրում էր նաև մասնակցել ճանաչողական արշավներին»,- ասաց Սասուն Խեչումյանը:

Նա մեզ հայտնեց, որ Ռուդիկը վերջին անգամ՝ ժամը 17:00-ի սահմաններում խոսել է հայրիկի հետ, բայց թե ինչ է ասել, չցանկացավ բարաձրաձայնել. «Ասելու բան չէ, թե ինչ է ասել»,- նշեց մեր զրուցակիցը: 

Ընտանիքին երեկ բոթը հայտնել է հենց համայնքապետը. «Երեկ ես կոմիսարի հետ գնացի իրենց տուն և հայտնեցի այդ չարաբաստիկ լուրը»,- ցավով ասաց նա:

Հավելենք նաև, որ ընտանիքում երկու երեխա էին, Ռուդիկը ուներ իրենից 2 տարի մեծ քույր:

Նշենք, որ Ռուդիկի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ են գրառումները ծառայության վերաբերյալ, սակայն թերևս դրանցից ամենատպավորիչը իր զորակոչման ծանուցագրի նկարի հրապարակումն էր, որին կից գրել էր. «Գնում եմ, որ գամ... ժպիտով, միշտ ժպիտով»:

Զվարթ Պետրոսյան

   
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. ՄՈՇԽՄՀԱՏ. Արտակ Զաքարյան Վերջին ամիսներին արևմտյան լրատվամիջոցները գրում էին հնարավոր «մեծ պատերազմի» մասին. Արտակ Զաքարյան Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում անհավասարության ցուցանիշ․ փոխնախարար«Հին Քանաքեռ» գերեզմանատանը քանդել են 20-րդ դարասկզբի շիրմաքարերը և իրականացրել նոր հուղարկավորությունՇենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԳերմանիայում հայտարարել են, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմԱդրբեջանի դեսպանն ու Իրանի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմական համագործակցությունըՁերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողըՉի կարելի Թուրքիային մեղադրել Ուկրաինային «Բայրաքթար» մատակարարելու մեջ. Հուլուսի ԱքարԵրևանում տղամարդն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրեն ցած նետելԱդրբեջանում հերթական զինծառայողն է մահացել «ոչ մարտական ​​պայմաններում»Ֆրանսիացի լրագրողը ցույց է տվել, թե ինչպես է ՆԱՏՕ-ն Բալթյան երկրներում նախապատրաստվում Ռուսաստանի հետ պատերազմինՀարսնացուն հարսանիքի նախօրեին լքել է փեսային ու մի քանի ժամից գտել մեկ ուրիշինԱրփի Դավոյանը Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկի» լուսանկար է հրապարակել․ ՇՄՆ պարզաբանումըԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Lexus-ը բախվել է երկաթյա խողովակներին. կա վիրավորՎարչապետը խորհրդակցություն է անցկացնում Կառավարությունում, նա դեռ չի ժամանել Պապիկյանի հարսանիքին. ՀԺՌուս կինն իր բնակարանում 120 շուն է պահում«7 տարի առաջ էի պատրաստել այս տեսանյութը»․ Լևոն Արոնյանի հուզիչ գրառումն Արիանայի հիշատակինՈսկու և արծաթի գները չեն փոխվել. ԿԲՊՆ-ն որևէ դժգոհություն չունի «անպիտան զինամթերքի» գործով անցնող հրթիռների առնչությամբ, ավելին, հայտարարել է, որ դրանք պետք են ԶՈւ-ին. պաշտպանՄահացել է Ելցինի անձնական լուսանկարիչըԲազմաթիվ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ. ակցիա ՄարալիկումՊեկինը Մոսկվային խնդրել է հետաձգել «ներխուժումն» ՈւկրաինաԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն «թունավոր» արշավ են սկսել Մոսկվայի դեմ. ՌԴ ԱԳՆՍերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից«Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարները«Մի վազիր երջանկության հետեւից. այն միշտ գտնվում է քո ներսում»․ Լիլիթ ԿարապետյանԳերմանիայի ՌԾՈւ ղեկավարը հայտարարել է 10-20 տարվա ընթացքում մայրցամաքային պատերազմի ռիսկի մասինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՌԴ֊ում անհայտ անձը մտել է տուն և սպանել երեք մարդու«Սիրահարված եմ այս քաղաքին»․ Զարուհի ԲաբայանՎաշինգտոնը փորձում է ձգձգել Մոսկվայի առաջարկների քննարկումը. ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Երևանում. հայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղելՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պսակադրվել է Գեղարդում. լուսանկար Գողություն է կատարվել Գյումրու պոլիկլինիկաներից մեկում ՀՀ տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Հայաստանի հոգեկան առողջության կենտրոններում հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք. Արման Թաթոյան Ադրբեջանցի ժամկետային զինծառայողը ինքնասպան է եղել զինվորական հիվանդանոցում Էրեբունիում կառուցվող եկեղեցու բակի վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի Տեխնոլոգիաների աշխարհում ռեզյումեներին փոխարինման է գալիս հայկական CodeSignal-ը Ինչպես են խաղաղապահները Արցախում վթարի ենթակված երեխային տեղափոխում Երեւան Պատրոն Դավոյից հավասարապես դժգոհ են և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը ՊՆ-ն եռամսյա վար­ժական հավաքներ կանցկացնի․ կառավարության որոշումը Ալյասկայի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ես շատ չեմ մտածում ապագայի մասին. Գվարդիոլա Պուտինն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով SOCAR-ը մտադրություն չունի գնելու բիտումի հայ-ռուսական գործարանը. ընկերությունը հերքել է լուրը Ucom-ը զանգերի սպասարկման նոր կենտրոն կունենա Վանաձորում Վրաստանում մեկ օրում գրանցվել է Covid-19-ով վարակման ավելի քան 11 000 նոր դեպք