Ереван, 19.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Բա մնում եք, որ ի՞նչ անեք...«Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլորիս աչքի առաջ մեր պետականությունը հյուծվում և քայքայվում է։ Արդեն ավելի քան երեք տարի: Իսկ 2020 թվականի պատերազմից հետո այդ գործընթացն ավելի է արագացել։ Եթե ևս որոշ ժամանակ այսպես շարունակվի, ապա չափազանցված չեն լինի այն կանխատեսումները, որ հնարավոր է ուղղակի կորցնենք մեր պետականությունը։ Ուստի իրադրությունը լուրջ է, քան երբևէ, իսկ իրավիճակը շտկելու ուղղությամբ համապատասխան քայլեր նկատելի չեն։ Դեռ ավելին՝ սոցիալ-տնտեսական առումով Հայաստանը ծայրահեղ վիճակում է, իրար հետևից նոր ռեկորդներ սահմանող գնաճը հարվածում է քաղաքացիների գրպանին այն պարագայում, երբ եկամուտների ավելացում չկա։ Դրան զուգահեռ, տնտեսությունը դեռևս չի հաղթահարել ճգնաժամը, աճում են գործազրկության ու արտագաղթի տեմպերը։

Իսկ Փաշինյանի ինքնագովքը, թե ատեստավորումից հետո մի քանի ուսուցչի աշխատավարձ են բարձրացրել, կամ նվազագույն կենսաթոշակ են բարձրացրել (որը չնչին քանակությամբ թոշակառուների է վերաբերելու, այն էլ՝ 100-2000 դրամի սահմաններում), ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի տեսանկյունից որևէ փոփոխության հանգեցնել չի կարող։ Եթե ինչ-որ քայլեր արվում են, ապա դրանք ընդամենը ժողովրդի աչքերին թոզ փչելուն են ծառայում։ Կառավարությունն անգամ թոշակները և աշխատավարձերը վճարելու հետ կապված խնդիր ունի, այլապես ինչո՞ւ պետք է պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ դիմեր Արժույթի միջազգային հիմնադրամին՝ հերթական վարկը ստանալու նպատակով, որի արդյունքում Հայաստանի օրեցօր աճող պետական պարտքը կավելանա ևս 72 մլն դոլարով։ Անվտանգային առումով ևս պետությունը շատ խոցելի վիճակում է։ Իշխանությունների մտքով անգամ չի անցնում վերականգնել Հայաստանի խաթարված անվտանգության համակարգը։

Նրանք պրոֆեսիոնալ զինվորականների գործուն մասնակցությամբ բանակը կարգի բերելու փոխարեն նախկինի պես շարունակում են թիրախավորել զինվորականներին ու պարտության մեղքը բարդել նրանց վրա։ Բնականաբար, այս վիճակում բանակի վերակառուցման մասին խոսք լինել չի կարող։ Ուշադրություն դարձնենք, որ Փաշինյանը պարբերաբար խոսում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու անհրաժեշտության մասին, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում։ Ի վերջո, պատերազմից արդեն ահագին ժամանակ է անցել, և պետք է որ կոնկրետ տեսանելի արդյունքների ու ցուցանիշների մասին որևէ տեղեկություն լիներ, բայց Փաշինյանը դեռևս կրկնում է բանակում բարեփոխումներ կատարելու իր չարչրկված թեզերը։ Իսկ այս պարագայում նորագույն սպառազինությունների ձեռքբերման մասին խոսելն ուղղակի իմաստ չունի։ Լավ, եթե իշխանությունները ամենաառանցքային հարցերը չեն լուծում, ապա ընդհանրապես ինչո՞վ են զբաղված։ Պատասխանը մեկն է. նրանք կենտրոնացած են բացառապես իրենց պաշտոնները պահելու և երկրորդական այլ հարցերի վրա։

Եթե մի ժամանակ պետությունը ֆեյսբուքյան ցածրարժեք լայվերով ու մեկնաբանություններով էին կառավարում, ապա հիմա իշխանությունները անկարևոր հարցերի շուրջ ստեղծված շոուներով ու աղմուկով հանրության ուշադրությունը շեղում են առաջնակարգ խնդիրներից։ Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային անվտանգությունը սպառնալիքի ներքո է, բայց իշխող ուժի ներկայացուցիչները շարունակում են ՏԻՄ ընտրությունների շուրջ ստեղծած աժիոտաժը, ամեն մի համայնքապետի պաշտոնի համար կենաց-մահու կռիվ տալը՝ թքած ունենալով Սահմանադրության և օրենքների վրա։ Դե, բարոյականության մասին չենք խոսում, այդ բառն անհամատեղելի է գործող իշխանության հետ: Մի խոսքով, ներքին ու արտաքին մարտահրավերներին ու հրատապ հարցերին իշխանություններն ուղղակի մատների արանքով են նայում։ Իսկ ավելի ճիշտ՝ նրանք առկա ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը թեթևացնելու ու պետությունը հզորացնելու ուղղությամբ որևէ գործնական քայլի ընդունակ չեն, քանի որ այլևս սպառել են իրենց։ Թեպետ հնարավոր է, որ ուղղակի չեն էլ ուզում որևէ քայլ կատարել այդ ուղղությամբ:

Ու մինչ Ադրբեջանը շարունակում է ատամներ ցույց տալ, իշխանությունները մեր հանրային օրակարգը շարունակում են լցնել մանրուքներով։ Օրինակ՝ երբ հակառակորդը շարունակաբար ամրանում է մեր ինքնիշխան տարածքում, Փաշինյանը նախընտրում է կառավարության նիստում խոսել ծխելու դեմ պայքարից։ Նրանց երեսպաշտությունը հասնում է նույնիսկ այնպիսի մակարդակի, որ իբր բոլոր անհրաժեշտ խնդիրները լուծել են, հիմա էլ պակասում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը, որի շուրջ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն անգամ առանձին խորհրդակցություն է հրավիրում։ Այս համակարգի ներդրմամբ ու այլ տարբեր նախաձեռնություններով իշխանությունները, կարծես թե, միմիայն ընդդիմությանը ճնշելու նոր մեթոդներ են մտածում, քանի որ իրենք միայն ընդդիմադիրներին թիրախավորելու ու բռնաճնշումների ենթարկելու գործում են անգերազանցելի։ Չէ՞ որ այս իշխանությունների համար թշնամին լավն է, ընդդիմությունը՝ անտանելի...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBankЛарс из-за ремонта закрыт для большегрузов Страны G7 призвали Иран отказаться от поддержки палестинского движения ХАМАС Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другоеВ Ереване открылась выставка «Академия ювелирного искусства» В Иране после прозвучавших взрывов ситуация стабильна: СМИ Иранские военные заявили, что не намерены отвечать на удар Израиля по Исфахану Четыре шахматистки Армении начинают выступления на индивидуальном ЧЕ по шахматам среди женщин Лавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзники Почему представитель МИД России распространяет и комментирует ложь?Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерамДействующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака КарапетянаNYT: целью удара Израиля по Ирану была авиабаза рядом с городом Исфахан В Ереване произошел наезд со смертельным исходом СМИ: города Ирана не подвергались атакам со стороны иностранного государства Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении