Երևան, 25.Հունվար.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղությունն ամենօրյա զոհերով է ուղեկցվում. Աննա Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղության դարաշրջանն ամենօրյա զոհերով է ուղեկցվում: Միջազգային հանրության մոտ կարող ես խոսել խաղաղության դարաշրջանից և փորձես հանդես գալ կառուցողական դիրքերից, բայց, միևնույն ժամանակ, քո երկրի ներսում պետք է պատրաստ լինես ցանկացածի պահի հակազդել թշնամու ագրեսիային: Պետք է քո երկրի սահմաններն ամուր պահես, սահմանները զինես, զինվորին թիկունք լինես և ոչ թե նրան թշնամու դիմաց մենակ թողնես: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Արցախում և Գեղարքունիքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, որի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի:

Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել խաղաղության դարաշրջանի մասին և հանրությանը հորդորում է զինվել «ամուր նյարդերով»:

Աննա Գրիգորյանի խոսքով՝ գործող իշխանություններն ամեն ինչ մասին մտածում են, բացի երկրի անվտանգությունն ապահովելու և առաջնագիծն ամուր պահելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղության օրակարգը, ըստ պատգամավորի, կեղծ օրակարգ է՝ որն ուղեկցվում է ամենօրյա զոհերով.

«Ամեն բան իր գինն ունի, մենք պատերազմի գինը տեսանք, հիմա մենք իր հռչակած խաղաղության գինն ենք տեսնում, իսկ այդ խաղաղությունն ամենօրյա զոհերով է ուղեկցվում: Պետք է հստակ քաղաքականություն մշակվի՝ թշնամուն հակազդելու համար»,-ասաց Գրիգորյանը:

Ղազախստանում ծավալվող քաղաքական իրադարձությունների դեպքում Նիկոլ Փաշինյանն արագ գործի դրեց ՀԱՊԿ մեխանիզմները եւ Հայաստանը, ՀԱՊԿ շրջանակներում, շուրջ 100 զինվորական ուղարկեց Ղազախստան:

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ագրեսիայի դեպքում Նիկոլ Փաշինյանը նույն շտապողականությամբ չդիմեց ՀԱՊԿ-ին.

«Ղազախստանի դեպքում մեր իշխանությունն արագ աշխատեցրեց ՀԱՊԿ մեխանիզմները, եթե այդպես աշխատեցնող տղաներ եք, մի հատ էլ աշխատեցրեք, երբ սեփական երկրի նկատմամբ է ագրեսիա սանձազերծվում: Մենք տեսնում ենք, որ տոտալ անգործություն և անկարողություն է՝ որևէ կերպ մեր երկիրը պաշտպանելու հարցում: Այս մարդիկ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի ազգային և պետական շահի մասին, ամեն բան անում են միայն սեփական աթոռներից չզրկվելու համար»,-ասաց Աննա Գրիգորյանը և շեշտեց, որ Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիայի ֆոնին ՀՀ իշխանություններն անպայման պետք է դիմեին ՀԱՊԿ-ին.

«Եթե Ղազախստանում իրադարձությունների հետ կապված րոպեների ընթացքում կարողացել եք գործի դնել ՀԱՊԿ մեխանիզմները, ապա բարի եղեք սեփական երկրի անվտանգության համար նույնն անել»,-ասաց զրուցակիցը:

Աննա Գրիգորյանի արձանագրմամբ՝ Հայաստանը զորախումբ է ուղարկում մի երկիր ՝ կայունություն հաստատելու, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ակնհայտ ադրբեջանական դիրքավորում է ունեցել , բավականին ուրախացել էր Ադրբեջանի հաղթանակով.

«Չէր կարելի խաթարել ՀԱՊԿ գործունեությունը, բայց, միևնույն ժամանակ, անթույլատրելի էր հայկական զորախմբի՝ Ղազախստան ուղարկելը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը և Գեղամ Մանուկյանը համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը հանձնվել է Ադրբեջանին՝ գրավոր հուշագրի հիման վրա, որը ստորագրել էր ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, իսկ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գեղամ Մանուկյանի այս հայտարարությունը հաստատեց նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:

Մեզ հետ զրույցում Աննա Գրիգորյանը շեշտեց, որ եթե ընդդիմադիր պատգամավորները չբարձրաձայնեին դրա մասին, հանրությունից այդպես էլ գաղտնի էր պահվելու այս գործընթացը եւ այն մարդը, որը «բոլորիս մեջքի» հետևում ռազմավարական նշանակության տարածքները հուշագրով հանձնել է, հիմա այդ նույն մարդը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան.

«Մարդը, որը սեփական երկրի շահերը չգիտակցելով տարածքներ է հանձնել Ադրբեջանին, ինչպես պետք է մեր երկրի շահը ներկայացնի Ռուսաստանին, սա ուղղակի աբսուրդ է, որի մեջ ենք ապրում ենք»,-ասաց նա:

Աղբյուր` Փաստինֆո

Ինչ էր ասել Արմեն Սարգսյանը մեկ տարի առաջ. «Ժողովուրդ»«Խաղից դուրս» վիճակում. «Փաստ»Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն օգտվում են հայկական ստարտափի պլատֆորմից. նոր հնարավորություններ՝ Հայաստանի ՏՏ մասնագետների համար. «Փաստ»«Հրապարակ».Փաշինյանը  ասել էր, որ Արցախի անկախության եւ կարգավիճակի հարցում հույսեր փայփայելն անիմաստ էԱրատավոր երևույթների ու մեխանիզմների վերադարձը. «Փաստ»Սրճարանում Փաշինյանից և նրա ընտանիքից պահանջել են կորոնավիրուսի պատվաստումը հաստատող QR կոդը«Գերեվարված բոլորն անձինք պետք է ազատ արձակվեն ու վերադառնան իրենց տները». ԵԽԽՎ նորընտիր նախագահՊոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսիցԴժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցումԱդրբեջանը նման հայտարարություններ է անում, որովհետև Հայաստանն էլ է տասնյակ տարիներ արել․ ՓաշինյանՓաշինյանի շուրթերով ասվում է, որ ընդունում են թուրքական բոլոր նախապայմանները․ Գեղամ ՄանուկյանԲժիշկը զգուշացրել է կորոնավիրուսի պատճառով տեսողության կորստի վտանգի մասինՆԱՏՕ-ն նախատեսում է լրացուցիչ մարտական ​​խմբեր ուղարկել դաշինքի արևելյան սահմաններԱրմեն Սարգսյանն իր հրաժարականի տեքստում ամեն ինչ բավականին պարզ ներկայացրել էԻ՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ․ Վարդան ՈսկանյանԱրմեն Սարգսյանը խուսափում է հերթական զիջումների մասը դառնալ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյունԱյն, ինչ արվում է, արվում է ընդդեմ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և պետականությանԱրձանագրենք, որ Հայաստանում մահացավ վերջին անկախ պետական կառույցըՄեսսին աստիճանաբար ապաքինվում է կորոնավիրուսիցԲացահայտվել է Եղեգնավան գյուղում 2 հոգու դանակահարությունըՆիկոլ Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին. ուղիղԹուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն Վերջին երկու ամսվա ընթացքում տնտեսական վիճակը բարելավվել էԱԺ-ում կրկին պարգևատրում են բաժանելԱրմեն Սարգսյանը ստիպված է հրաժարական տվելԱՄՆ-ն սպառնում է արտահանման զանգվածային հսկողություն սահմանել ռուսական առանցքային ոլորտների նկատմամբՀունվարի 24-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունՄահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. կին հետիոտնը տեղում մահացել է (լուսանկար)Ընկերուհու երիկամը ստացած տղամարդը վիրահատությունից հետո լքել է նրանՎրաստանում չորս նախարար վարակվել է կորոնավիրուսովԱդրբեջանում տեղի է ունեցել հայ ռազմագերիների հերթական դատավարությունըԱդրբեջանի պաշտպանության նախարարը մեկնելու է ԻրանԵնթադրելի է՝ նախագահը հրաժարական է տվել վարչապետի հետ սուր տարաձայնությունների պատճառով․ «Կոմերսանտ»Նոր նշանակում՝ քննչական կոմիտեումԽախտումներ՝ հոգեբուժարաններում. ՄԻՊ-ի հրապարակած զեկույցից պատկերը մինչ օրս նույնն էՍտամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքներըՈւկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ Կրեմլ ՀՀ հինգերորդ օմբուդսմեն է ընտրվել Քրիստիննե Գրիգորյանը Դավիթ Կիրակոսյանը նշանակվել է ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ Դոլարն ու եվրոն էժանացել են Հնդկաստանում տղամարդը հրկիզել է բանկը, քանի որ նրան հրաժարվել են վարկ տրամադրել Մեղրի քաղաքում ավտոմեքենա է հրդեհվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական ​​առաքելությունն ավարտելու մասին Դերբի Քաունթիի 18-ամյա պաշտպանը տեղափոխվել է Չելսի Երկիրը որբի գլուխ է արդեն 3,5 տարի․ Արթուր Ղազինյան Ադրբեջանական բանակը մեկ օրում երկու զինծառայող է կորցրել Հակառակորդը կեսգիշերին կրակոցներ է արձակել Կարմիր շուկայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 ատիճանով Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով. Արտակ Զաքարյան