Երևան, 25.Հունվար.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Խցանման մեջ ես՝ ուրախացիր՝ տնտեսությունն է աճում. Էկոնոմիկայի նախարարի այլաբանական բառարանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այլաբանական բառարանի, սա ոչ թե խցանման մեջ ազդանշան տվող վարորդների ջղաձգման մասին տեսանյութ է, այլ տնտեսական աճի ուղիղ ցուցիչ: Ըստ Քերոբյանի՝ որքան երկար է խցանումը, այնքան լավ վիճակում է գտնվում տնտեսությունը:

Երկրի տնտեսության համար պատասխանատու անձն առաջին անգամ չէ, որ տրամաբանությունից զուրկ հայտարարություն է անում, բայց այս անգամվա ասածները գերազանցել են մինչ այժմ ասած բոլոր «գոհարներին»: Եթե առաջնորդվելու լինենք Քերոբյանի այլաբանական բառարանով, ապա ձյունն ուղիղ խթանիչ է տնտեսական աճի համար, քանզի այն հատկապես Երևանի փողոցներում մի քանի ժամանոց խցանում է ապահովում: Տնտեսական աճի դարդուցավով են տառապում նաև կարգազանց վարորդները, որոնք, խախտելով երթևեկության կանոնները, վթարի են ենթարկվում: Առավել մտահոգ վարորդներն անգամ շղթայական վթար են ստեղծում, որ խցանումը մի քանի կիլոմետրի հասնի:

Դե իսկ Հայաստանի հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներն այժմ կարող են առցանց տաքսիների հավելվածի միջոցով հետևել Հայաստանի տնտեսական աճի տեմպերին՝ ծանոթանալով խցանումների աստիճաններին:
Տնտեսական աճի մասին այլաբանական մտորումներ ունեցող նախարարին սակայն իրականություն վերադարձնենք՝ նշելով տեսության ոչ այդքան բարվոք վիճակի մասին վկայող մի քանի իրական ցուցիչներ: Այսպես՝ Հայաստանում աղքատության մակարդակը նախորդ տարի բարձրացել է 0.6 տոկոսով: 2021-ի առաջին եռամսյակում Հայաստանը լքել է մոտ 55.000 մարդ՝ նախորդ տարվա 11 հազարի համեմատ:
Տնտեսական աճը՝ կառավարության սպասած 6 %-ի փոխարեն՝ 4.2 % է եղել: Սսպառողական շուկայում 12-ամսյա գնաճը, այսինքն՝ 2021-ի դեկտեմբերը 2020-ի դեկտեմբերի նկատմամբ, կազմել է 7.7 տոկոս: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը եղել է համապատասխան 12.9 և 3 տոկոս:

Եվ եթե այս թվերը լսելուց հետո պարոն Քերոբյանը շարունակի այլաբանորեն մտածել, ապա նրան խորհուրդ ենք տալիս, օրինակ, գերմանական փոքրիկ քաղաք մեկնել, որտեղ առհասարակ խցանումներ չեն լինում, բայց դա չի խանգարում, որ երկիրը կառավարողները ճիշտ քաղաքականություն մշակեն ու իրական տնտեսական աճ ապահովեն:

Սևակ Վարդումյան

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում Թափուր նախագահի պաշտոնը. լիազորությունների մասին մատնանշումը՝ «քող». «Փաստ»«Ամենակարևորը իշխանությունը պահելն է. կապ չունի՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքների, թե բնակչության հաշվին». «Փաստ»Ինչ էր ասել Արմեն Սարգսյանը մեկ տարի առաջ. «Ժողովուրդ»«Խաղից դուրս» վիճակում. «Փաստ»Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Netflix-ը, Quora-ն օգտվում են հայկական ստարտափի պլատֆորմից. նոր հնարավորություններ՝ Հայաստանի ՏՏ մասնագետների համար. «Փաստ»«Հրապարակ».Փաշինյանը  ասել էր, որ Արցախի անկախության եւ կարգավիճակի հարցում հույսեր փայփայելն անիմաստ էԱրատավոր երևույթների ու մեխանիզմների վերադարձը. «Փաստ»Սրճարանում Փաշինյանից և նրա ընտանիքից պահանջել են կորոնավիրուսի պատվաստումը հաստատող QR կոդը«Գերեվարված բոլորն անձինք պետք է ազատ արձակվեն ու վերադառնան իրենց տները». ԵԽԽՎ նորընտիր նախագահՊոլսո Հայոց պատրիարքը ապաքինվել է կորոնավիրուսիցԴժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցումԱդրբեջանը նման հայտարարություններ է անում, որովհետև Հայաստանն էլ է տասնյակ տարիներ արել․ ՓաշինյանՓաշինյանի շուրթերով ասվում է, որ ընդունում են թուրքական բոլոր նախապայմանները․ Գեղամ ՄանուկյանԲժիշկը զգուշացրել է կորոնավիրուսի պատճառով տեսողության կորստի վտանգի մասինՆԱՏՕ-ն նախատեսում է լրացուցիչ մարտական ​​խմբեր ուղարկել դաշինքի արևելյան սահմաններԱրմեն Սարգսյանն իր հրաժարականի տեքստում ամեն ինչ բավականին պարզ ներկայացրել էԻ՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ․ Վարդան ՈսկանյանԱրմեն Սարգսյանը խուսափում է հերթական զիջումների մասը դառնալ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյունԱյն, ինչ արվում է, արվում է ընդդեմ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և պետականությանԱրձանագրենք, որ Հայաստանում մահացավ վերջին անկախ պետական կառույցըՄեսսին աստիճանաբար ապաքինվում է կորոնավիրուսիցԲացահայտվել է Եղեգնավան գյուղում 2 հոգու դանակահարությունըՆիկոլ Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին. ուղիղԹուրքիան ամենախոցելի տնտեսություն ունեցող երկրների ցանկում 2-րդն Վերջին երկու ամսվա ընթացքում տնտեսական վիճակը բարելավվել էԱԺ-ում կրկին պարգևատրում են բաժանելԱրմեն Սարգսյանը ստիպված է հրաժարական տվելԱՄՆ-ն սպառնում է արտահանման զանգվածային հսկողություն սահմանել ռուսական առանցքային ոլորտների նկատմամբՀունվարի 24-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունՄահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. կին հետիոտնը տեղում մահացել է (լուսանկար)Ընկերուհու երիկամը ստացած տղամարդը վիրահատությունից հետո լքել է նրանՎրաստանում չորս նախարար վարակվել է կորոնավիրուսովԱդրբեջանում տեղի է ունեցել հայ ռազմագերիների հերթական դատավարությունըԱդրբեջանի պաշտպանության նախարարը մեկնելու է ԻրանԵնթադրելի է՝ նախագահը հրաժարական է տվել վարչապետի հետ սուր տարաձայնությունների պատճառով․ «Կոմերսանտ»Նոր նշանակում՝ քննչական կոմիտեումԽախտումներ՝ հոգեբուժարաններում. ՄԻՊ-ի հրապարակած զեկույցից պատկերը մինչ օրս նույնն էՍտամբուլի օդանավակայանում դադարեցվել են բոլոր թռիչքներըՈւկրաինան հարձակողական գործողություններ է նախապատրաստում․ Կրեմլ ՀՀ հինգերորդ օմբուդսմեն է ընտրվել Քրիստիննե Գրիգորյանը Դավիթ Կիրակոսյանը նշանակվել է ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ Դոլարն ու եվրոն էժանացել են Հնդկաստանում տղամարդը հրկիզել է բանկը, քանի որ նրան հրաժարվել են վարկ տրամադրել Մեղրի քաղաքում ավտոմեքենա է հրդեհվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական ​​առաքելությունն ավարտելու մասին Դերբի Քաունթիի 18-ամյա պաշտպանը տեղափոխվել է Չելսի Երկիրը որբի գլուխ է արդեն 3,5 տարի․ Արթուր Ղազինյան Ադրբեջանական բանակը մեկ օրում երկու զինծառայող է կորցրել