Yerevan, 18.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոր գաղտնի համաձայնագիր է կնքվել․ ապրիլի 1-ից բնական գազի սակագինը կբարձրանա․ Սուրեն Պարսյան

ECONOMICS

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր հոդվածում անդրադարձել է գազի սակագնի փոփոխություններին․

«12․01․2021 թվականին պաշտոնական հայտարարությունների azdarar.am հարթակում հրապարակվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնական գազի սակագնի վերանայման դիմումը, ըստ որի՝ հիմք ընդունելով՝ 29.10.2021 թ. լրացուցիչ համաձայնագիրը՝ 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Այսինքն՝ 2 ամիս առաջ հանրությունից, քաղաքական և մասնագիտական շրջանակներից գաղտնի կնքվել է հերթական գազային համաձայնագիրը, ըստ որի՝ 2022 թվականի ապրիլի 1-ից բնական գազի գինը սահմանի վրա և երկրի ներսում բարձրանալու է։

Բնական գազի սակագնի հաշվարկման նոր մեթոդաբանությունը բավականին բարդ է և կապվում է գազի ջերմատվության փաստացի ցուցանիշների հետ։

Վերջերս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ նախորդ տարի բնական գազի ջերմատվությունը կազմել է 8300 Կկալ և ավելի (առանձին ամիսներին՝ մինչև 8500)։ Հիմք ընդունելով նախորդ տարվա նվազագույն՝ 8300 Կկալ ջերմատվության ցուցանիշը՝ առաջարկվող հայտը ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից հաստատվելու դեպքում 2022 թվականի ապրիլի 1-ից կունենանք հետևյալ սակագները՝

·    Սահմանի վրա ռուսական գազի գինը կլինի 173,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ ներկրվող գազի գինը կավելանա 8,3 ԱՄՆ դոլարով կամ 5 տոկոսով,

·    Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կկազմի 133,1 ՀՀ դրամով, այսինքն՝ կավելանա 33,1 տոկոսով կամ 33.1 ՀՀ դրամով,

·    Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով,

·    Վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով,

·    Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար(օրինակ՝ բնակիչների համար) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կկազմի 133,1 ՀՀ դրամ, այսինքն՝ կնվազի 4,2 տոկոսով կամ 5.9 ՀՀ դրամով,

·    Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, ՋԷԿ-երի և մյուս խոշոր սպառողների համար) 1000 խմ հաշվով բնական գազի սակագինը կկազմի 277,3 ԱՄՆ դոլարով, այսինքն՝ կավելանա 8,3 տոկոսով կամ 21.39 ԱՄՆ դոլարով։

Այսպիսով՝ ամփոփելով ստեղծված իրավիճակը պետք է արձանագրել՝

1․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ձախողված գազային բանակցությունների արդյունքում՝ միջինում 4,7 դրամով թանկացավ էլեկտրաէներգիան (միայն 31,79 մլն ԱՄՆ դոլար «Գազպրոմ Արմենիայ»-ի Հրազդանի էներգոբլոկի համար), իսկ ջերմատվության գործակցի ներդրման հետևանքով սահմանի վրա նվազագույնը 5 տոկոսով կթանկանա ռուսական գազը (8,3*220000=18,2մլն ԱՄՆ դոլար)։ Հանրագումարում տարեկան մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ուղղակի ծախս կդրվի մեր տնտեսության և ազգաբնակչության վրա։ Ըստ էության՝ սահմանի վրա 1000 խմ գազի գինը տարբեր խորամանկ մեխանիզմներով փաստացի բարձրացել է 22,7 ԱՄՆ դոլարով ((50մլն ԱՄՆ/2,2 մլրդ խմ)*1000),

2․ 2022 թվականի ապրիլի 1-ից վերացվելու են սոցիալապես խոցելի ընտանիքիներին, ջերմոցներին և գյուղմթերք վերամշակող ընկերությունների տրամադրվող արտոնությունները, և նրանց համար կտրուկ թանկանալու է գազի սակագինը։ Հետևաբար, շարունակելու է սննդամթերքի գնաճը՝ խորացող աղքատության պայմաններում,

3․ Բնակչության կամ ամսական մինչև 10000 խմ սպառողների համար 4,2 դրամով կնվազի գազի սակագինը։ Այս չնչին նվազեցումը գործող իշխանությունները, իրենց պոպուլիզմի համաձայն, կներկայացնեն որպես «աննախադեպ» ձեռքբերում՝ փորձելով խուսափել քաղաքական պատասխանատվությունից։ Նման իրավիճակ եղել է նաև նախկինում, երբ 2019 թվականին սահմանի վրա 10 տոկոսով թանկացավ գազը, իսկ թանկացման բեռը դրվեց միայն բիզնեսի վրա՝ խուսափելով հանրային ուղղակի դժգոհությունից։ Հետագայում, թանկացած ապրանքների համար նույն քաղաքացին վճարեց,

4․ Խոշոր՝ ամսական 10000 և ավելի սպառում ունեցող սպառողների՝ ըստ էության բիզնեսի համար զգալի ավելանալու է գազի սակագինը։ Թանկացած էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը բիզնեսը դնելու է ապրանքների գների վրա կամ դրանք փակելու է շահույթի հաշվին, այսինքն՝ տեղական արտադրությունը կշարունակի կորցնել իր մրցունակությունը և դուրս կմղվի ոչ միայն արտահանման, այլ նաև Հայաստանի շուկայից։

Հուսամ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կփորձի մասնագետների հետ քննարկել և գտնել բնական գազի սակագնի իջեցման հնարավորություններ, ինչը թույլ կտա նվազեցնել մեր տնտեսության խորացող ճգնաժամը։ Գազի թանկացումը շղթայական թանկացումների նոր ռեակցիա է առաջացնելու»։

Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offer