Երևան, 30.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Տոնոյանն ««անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ պահվում կալանքի տակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարել է, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը «անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ ենթարկվում է քրեական հետապնդման»:

Այսօր տարածած հայտարարության մեջ փաստաբանական խումբը տեղեկություններ է ներկայացրել այն մասին, որ զինված ուժերի համար ձեռքբերված հրթիռները ժամկետանց չեն եղել, իսկ ձեռքբերման գինն ավելի էժան է եղել, քան մինչ այդ նույն ապրանքատեսակից կատարված գնումը:  

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«1/ Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը մերժվել էր: Այն բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին: Ստացել ենք նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշումը բողոքը մերժելու մասին, որն ուսումնասիրելով պաշտպանության կողմը եկել է վերջնական եզրահանգման, որ դատախազությունը ևս դարձավ վերջին 4 ամիսների ընթացքում իրականացվող ապօրինության մեղսակիցը:

Դատախազը բողոքը մերժելու մասին որոշման մեջ տվել է ձևակերպումներ, որոնք չեն բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ որոշմամբ նշվել է, որ այդ սպառազինությունն արտադրող երկրի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը (որի հիման վրա հաշվարկվել է հրթիռների պահպանման ժամկետները) ՀՀ ԶՈՒ և ՀՀ ՊՆ համար հանդիսանում է ղեկավար փաստաթուղթ, և իբր այդ մասին նշել է ՀՀ գլխավոր շտաբի պետը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված իր զեկուցագրերից մեկում: Մինչդեռ, նախ քրեական գործում չկա նման փաստաթուղթ՝ զեկուցագիր, որում ՀՀ գլխավոր շտաբի պետը նշած լինի այդ ցուցումի՝ ղեկավար փաստաթուղթ լինելու հանգամանքի մասին: Բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ այլ պետության ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը ՀՀ ՊՆ կամ ՀՀ ԶՈՒ համար լինել ղեկավար փաստաթուղթ, եթե անգամ այդ մասին զեկուցագրում նշած լինի գլխավոր շտաբի պետը:

Ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը չեն ցանկացել ուշադրություն դարձնել այն փաստին, որ նույն քրեական գործում առկա մեկ այլ ապացույցի համաձայն՝ 2013թ. արտադրող երկրի ԶՈՒ-ում շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որով սահմանվել են հրթիռների պահպանության նոր ժամկետներ՝ 10 տարով ավելի երկար, քան նախկինում, որի պարագայում ձեռք բերված հրթիռները գտնվել են պահպանության ժամկետների մեջ:

2/ Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքն ավելի քան անհիմն է և չի բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ մեղադրանքի որոշման մեջ նշվել է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել շուկայականից էականորեն թանկ գնով: Այնինչ, քրեական գործով անգամ հաստատվել է, որ 2018թ. կատարված գնման ժամանակ գինը մեկ միավոր հրթիռի հաշվով  եղել է 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան, քան մինչ այդ նույն ապրանքատեսակից կատարված գնումը: Ընդ որում, ռազմական նշանակության արտադրանքը չի հանդիսանում բորսային ապրանք, այն չի կարող ունենալ շուկայական գին, առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունից, փոխադրման և այլ հանգամանքներից ու դժվարություններից կախված՝ այն կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել: Բացի այդ, քրեական գործով հաստատվել է նաև, որ ձեռքբերումից առաջ այդ նույն հրթիռները որպես գրավ վերցված են եղել 100 ԱՄՆ դոլարով ավելի թանկ գնով, քան 2018թ. ձեռքբերման գինն է: Նման պայմաններում Դավիթ Տոնոյանին մեղադրում են շուկայական արժեքից էականորեն թանկ գնով հրթիռներ ձեռք բերելու համար, և դա այն պայմաններում, երբ անգամ քրեական գործով պատշաճ կերպով պարզված չէ, թե որքան կարող էր լինել դրանց շուկայական գինը:

Նույն այդ մեղադրանքում նշված է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել՝ հաշվի չառնելով ՀՀ ՊՆ-ում դրանց ձեռք բերման իրական պահանջարկը: Մինչդեռ նույն քրեական գործում առկա ապացույցների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը և՛ ձեռքբերման ժամանակ, և՛ հիմա ունի դրանց պահանջարկը:

Բոլոր ցուցմունքներում նշվում է, որ հրթիռների համար ժամկետ ՀՀ-ում երբևիցե սահմանված չի եղել, և հակառակը, ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող կարգավորումների համաձայն՝ այդ հրթիռները պիտանի և կիրառելի են մինչև 2026թ., իսկ նման պարագայում արարքը ոչ մի կերպ «վատնում» կամ «հափշտակություն» չի կարող որակվել:

3/ Ի վերջո, քրեական գործում ապացույցների բացակայությունը, եղած փաստաթղթերի ընտրովի և սուբյեկտիվ մեկնաբանումը, նախաքննության ողջ ընթացքում օբյեկտիվության ի սպառ բացակայությունը պաշտպանական կողմին հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ «անպիտան»  հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դ.Տոնոյանը ենթարկվում  է քրեական հետապնդման և պահվում է կալանքի տակ»:

Վրաստանն ու Ադրբեջանը համագործակցության հեռանկարներ են քննարկել Եթե սա հրապարակային ներողություն չխնդրեց, մի քանի ամսից դատվելու է՝ ատելության տարածման համար Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը ու որոշել կատարվածի մեջ բոլորիս մեղավոր կարգել, որ հանկարծ աթոռը շուռ չգա. Աննա Մկրտչյան Ինչի՞ մեջ է մեղադրվում Դավիթ Բաբայանը․ Բաքուն մանրամասնել էԳիտեմ, որ ինձ էլ են պահանջելու, հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու․ Մովսես Հակոբյան Դադիվանքի վանական համալիրից քահանաների հետ կապը կտրվել էՈւկրաինայում Bayraktar ԱԹՍ-ների գործարան է կառուցվում Երևանի կենտրոնում երթ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից առևանգված մեր մյուս հայրենակիցների Համաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև Ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ.․․ Սոսե Բալասանյանը չի հեռանա ԱրցախիցԵրթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է Դեպի Արևմուտք Հայաստանի կողմնորոշումը փլուզեց ՌԴ հարացույցը Հարավային Կովկասում․ Սաակաշվիլի Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին Յուրաքանչյուր բռնագшղթած քաղաքացի պետք է ամսական 97,000 դրամ ստանա. Կարեն Քոչարյան Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջներին Թուրքական նավահանգստային Բոդրում քաղաքում երկրաշարժ է եղել Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները Արցախից գերեվարված կնոջն ադրբեջանցիները բաց են թողել, նա Հայաստանում է (տեսանյութ)Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան Վթարային ջրանջատում՝ Երևանի 3 վարչական շրջանների և Կոտայքի ու Սյունիքի մարզերի մի շարք հասցեներում Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից տեղահանվածներին Ժամացույց. ծաղիկներից, ստվերից, կրակից, ավազից մինչև կվարց ու ատոմ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրակայանը, մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը. «Փաստ»Արևմուտքում ցանկանում են Ռուսաստանը փլուզել ավելի քան 40 մասի. «Փաստ»Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան Արցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀԱյս պահի դրությամբ՝ ԼՂ-ից տեղահանվել է 100,417 անձ, Հակարիի կամուրջը հատել է 21,043 տրանսպորտային միջոց Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակ. «Փաստ»Ո՞վ է նա, ի վերջո Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է.Արտակ Զաքարյան Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի. «Փաստ»Արցախցի Սոսեն չի լքել Ստեփանակարտը Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիտարկում է ԼՂ-ից տեղահանվածներին երկրում տեղավորելու հնարավորությունը «Եթե հանկարծ չգամ, մամայի ծննդյան օրը գրածս բանաստեղծությունն իրեն կնվիրես». Շիրակ Գասպարյանն անմահացել է Հադրութում. «Փաստ»Եթե շարունակեինք՝ գիտեք, ուր կհասնեինք․ Ալիևը շարունակում է սպառնալ. Toyota Vitz-ը բախվել է ծառին և կողաշրջվել, կան վիրավորներՀռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ»Ռուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան (տեսանյութ) Արցախում ծնված վերջին արցախցին մոր հետ Երևանում է (տեսանյութ) Իշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիները. «Փաստ»Հոկտեմբերի 2-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին․ ՄակրոնԻնչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրվան. «Փաստ»Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. Երևանից այլևս ավտոբուսներ չեն գնա Լեռնային Ղարաբաղ բնակիչներին դուրս բերելու համար