Yerevan, 23.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Բոլորը՝ մեկ «ափսեի» մեջ. աշխարհը վառոդի տակառի վրա է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի նախագահը ոչ միայն մշտապես հանդես է գալու հայտարարություններով, այլև զինված գործողությունների է դիմելու: Մենք պետք է չզարմանանք այդ ռազմավարությունից: Եվ եթե անգամ նրա բոլոր պահանջները բավարարվեն, Ալիևը շարունակելու է նույն ռազմավարությամբ առաջնորդվել: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ցանցային հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գագիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Ալիևի՝ օրերս արված հերթական հայտարարություններին:

«Մեծ հաշվով, մեր թշնամիները շարունակելու են հնարավորինս ցինիկ պահվածք դրսևորել: Ու որքան զարմանալի չէ այս վարքագիծը, նույնքան զարմանալի չպետք է լինի Հայաստանի այս իշխանությունների զրո արձագանքն այդ ամենին: Երկրի ղեկավար կոչվող Փաշինյանը որևիցե մի հայտարարության չի պատասխանել, որովհետև նա մեծ աշխարհաքաղաքական պրոյեկտի համանախագահ է: Այդտեղ են նաև Էրդողանն ու Ալիևը, և այդ պրոյեկտով միասին վերաձևում են Հարավային Կովկասի քարտեզը, ինչը կարող է նույն քարտեզից Հայաստան հասկացողության վերացմանը հանգեցնել: Սա է պատճառը, որ այս իշխանությունների պարագայում որևիցե արձագանք չենք տեսնում: Ի դեպ, այս իմաստով վերջին օրերին Ալիևը իր խոսքում հիշել էր նաև ՀՀ նախկին նախագահներին:Բնական է, որ, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը նման իրավիճակ ոչ մի պարագայում թույլ չէր տա ու ավելի կոշտ կարձագանքեր»:

Ինչ վերաբերում է կոշտ արձագանքի փոխարեն կրկին կառավարության նիստի ժամանակ «խաղաղության դարաշրջանի» մասին խոսելուն, նա հավելեց. «Համոզված եմ, որ Հայաստանն այսօր գրավյալ երկիր է, որի իշխանությունները համերաշխորեն գործում են թուրքերի և ադրբեջանցիների հետ: Բնական է, որ այդ տրամաբանությամբ պետք է արվեն հայտարարություններ հենց այն «ոգով», ինչպես արվեց նաև կառավարության վերջին նիստի ժամանակ: Զարմանալի չէ. երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանացիներն ունեին «գաուլայթեր», որը գրավյալ տարածքների ինչոր մի շրջան էր ղեկավարում: Փաշինյանը, փաստորեն, «գաուլայթեր» է, որը ղեկավարում է Հայաստանը, որը, փաստորեն, գրավել է: Ամեն դեպքում, հույս ունեմ, որ մեր ժողովուրդն արթնանալու է ու ազատվի իր այս ծանր բեռից»:

Մեր զրուցակցի խոսքով, մեր թշնամիներն օգտվում են այն բարդ աշխարհաքաղաքական վիճակից, որն այսօր ձևավորվել է ամբողջ աշխարհում: «Մի դրական հանգամանք, ամեն դեպքում, կա. ղազախական դեպքերից հետո, երբ տեղի ունեցավ ՌԴ և Չինաստանի ղեկավարների զրույցը, առաջին անգամ խոսվեց այն մասին, թե ինչ վտանգ են իրենցից ներկայացնում գունավոր հեղափոխությունները: Հատկապես Ռուսաստանում վերջապես հասկացել են, թե ինչ է կատարվում, որովհետև չինացիներն ամեն ինչ դեռ վաղուց են հասկացել ու այդ ամենը փորձում են հօգուտ իրենց շուռ տալ: Հուսանք, որ ՌԴ-ի կողմից ավելի սուր կգնահատվեն իրենց իսկ անվտանգությանը սպառնացող գործոնները: Իզուր չէ նաև Ալիևի այցն Ուկրաինա:«Բոլորը՝ մի ափսեի մեջ» գործընթացների մասին է խոսքը: ՌԴ-ի համար նույն Դոնբասը, Ղրիմը, Լուգանսկը նույնքան կարևոր արժեք են, որքան մեզ համար՝ Ղարաբաղը: Հիմա թուրքերը հայտարարում են, թե Ղրիմը ոչ թե Ուկրաինայինն է, այլ իրենցը: Մեծ հաշվով, մեր թշնամիներն օգտվում են ստեղծված գլոբալ իրավիճակից, որն ավելի քան պայթյունավտանգ է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, միևնույն ժամանակ, ԵՄ-ի կողմից անկախ աշխարհաքաղաքական միավոր դառնալու ցանկություն է նշմարվում, որի առաջատարը Ֆրանսիան է:

Ըստ նրա, ԵՄ-ում փորձում են մեղմել տոտալիտար ամերիկյան ազդեցությունը, որն ամերիկյան գաղութ է դարձել: «ԱՄՆ-ում 1990-ականներից, պայմանականորեն ասած, կառավարվող քաոսի ինստիտուտ է գործում: Ըստ դրա, տարբեր երկրներում քաոս են ստեղծում և համարում, որ այն կառավարվող խնդիր է: Եվ այն կառավարում են այնպես, որն այդ քաոսը մաքսիմալ վնաս տա այդ երկրին ու առավելագույն օգուտ՝ կազմակերպողներին: Դեռ մեկ տարի առաջ ամերիկացիները լքեցին Աֆղանստանը, ու թալիբները մտան այդտեղ: Դեպի Ղազախստան ահաբեկիչների, զինյալների ազդեցության վտանգը հենց Աֆղանստանից էր: Ամերիկացի գիտնականների կողմից ստեղծված սիմվոլիկ ժամացույց կա, որը ցույց է տալիս, թե որքան է մնացել համաշխարհային ապոկալիպսիսին՝ միջուկային պատերազմին: Այն պետք է լինի «ժամը 12-ին», որին «մի քանի րոպե» է մնացել:

Ամբողջ աշխարհը գտնվում է վառոդի տակառի վրա, որն ամեն րոպե կարող է պայթել: Հույս ունեմ, որ դրա կործանարարությունն այնքան ակնհայտ կլինի բոլորի համար, որ ոչ ոք չի ցանկանա սկսել այն: Հուսանք, որ ոչ ոք չի սեղմի այդ կոճակը: Ամեն դեպքում, բանակցությունների առկայությունն ավելի լավ է, քան սկսվող պատերազմները: Ու այս առումով բանակցությունների ինչ-որ գործընթաց է սկսվել, որովհետև մինչ այս Արևմուտքն իր արժանապատվությունից ցածր էր համարում խոսել ՌԴ-ի և Չինաստանի հետ: Հարց է, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին, որտեղ կառավարվող քաոս է ստեղծվել, և այդ քաոսից դժվար է ազատվել: Ամեն դեպքում, պետք է կարողանալ թոթափել ՀՀ իշխանություն կոչվող այս օկուպանտների լուծը և ունենալ իշխանություն, որը կմտածի գիտության, կրթության ու հայրենասիրական գաղափարախոսության մասին»,-եզրափակեց Գ. Հարությունյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package