Yerevan, 18.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բաքվի դիրքերը վատթարացել են. Երևանին կհաջողվի՞ առանց կռվի վերադարձնել իր պատմական արցախյան հողերը և ամրապնդել ԼՂՀ կարգավիճակը միջազգային մակարդակով. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Էրդողանը դավաճանել է Ալիևին. ի՞նչ է նշանակում Երևանի և Անկարայի մերձեցումը Բաքվի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հինգ հայ ռազմագերի է հայրենադարձվել, թեև ավելի վաղ Ադրբեջանը խոստացել էր նրանց դատել որպես մարդասպանների։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունել է այդ իրադարձությունը, սակայն ամերիկացիներին չի բավարարել Ալիևի այդ քայլը։ Պետքարտուղարությունը կարճ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք կոչ ենք անում ազատ արձակել մնացած բոլոր ազատությունից զրկվածներին»։

Հարավային Կովկասի փորձագետներն այս զիջումը պայմանավորում են Բաքվի՝ պարտադրված չորս ձեռքով խաղով։ Բանն այն չէ, որ Ադրբեջանը վատն է կամ լավը։ Հարցն այլ է. այս երիտասարդ ու անփորձ թվացող երկիրը անցյալ տարվա 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի պատճառով, որը խախտել է աշխարհաքաղաքական փխրուն հավասարակշռությունը, հայտնվել է շատ ծանր վիճակում։ Ինչպես ցույց է տվել անցած տարին, Այաթոլլահի վարչակարգի կարևորագույն շահերն են տուժել Իրանի համար շատ ծանր ժամանակաշրջանում, որը կարող էր ավարտվել պարսիկների՝ Ադրբեջան ներխուժմամբ և երիտասարդ կովկասյան այդ պետության վերացմամբ։

Հետաքրքիրն այն է, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ն և համաշխարհային կենտրոններից և ոչ մեկը ոտքի չի կանգնել՝ պաշտպանելու Ադրբեջանը, երբ պարսիկները իրենց բանակն էին մոտեցրել նրա սահմաններին։ Հեշտ է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերով սպանել Ղարաբաղի աշխարհազորայիններին և դրա համար առաջատար խաղացողների գաղտնի համաձայնությունը ստանալ, բայց մեկ այլ բան է դա մարսելը։ Այո, Բաքուն ֆորմալ առումով «ազատագրել» է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվող հողերը, սակայն հիմա Իլհամ Հեյդար օղլուն հույսը կարող է միայն իր վրա դնել։ ԱՄՆ-ն, ի դեպ, պատմական Արցախը պահպանելու համար առաջարկել է ԼՂԻՄ-ի անջատման սեփական խաղաղության ծրագիրը, թեկուզ հատուկ կարգավիճակով։ Հիշեցնենք, որ Ալիևը Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո նույնիսկ ծիծաղել էր Հայաստանի վարչապետի վրա. «Դե, Փաշինյան, որտե՞ղ է քո կարգավիճակը»։ Սպիտակ տանը դա դուր չի եկել, ինչպես և Կրեմլին։ Մոսկվան պատմական հողերի վերաբերյալ իր տեսակետն ունի. «Մեզ ուրիշինը պետք չի, բայց մերն էլ չենք զիջի»:

Վաշինգտոնին բարկացրել է անհնազանդությունը, թեև նա դա ցույց չի տվել։ Ակնկալվում էր, որ Ալիևը կանգ կառնի համաձայնեցված սահմանների վրա, սակայն հաղթանակի համը արբեցրել է նրան։ Ընդհանուր առմամբ, դա հանգեցրել է նրան, որ Բաքուն ստիպված է եղել մերձենալ Թեհրանին, որի վրա կախված է քեռի Սեմի հսկայական ստվերը: ԱՄՆ-Իրան հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին Ադրբեջանի և Իրանի նախագահները հանդիպել և խոստովանել են իրենց բարեկամությունը և նույնիսկ եղբայրությունը: Ռաիսին ասել է իր նոր ադրբեջանցի ընկեր Ալիևին. «Երկու երկրների ժողովուրդների սրտերը բաբախում են միասին...», ինչին Իլհամ Հեյդար օղլուն պատասխանել է. «Մեր ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են»։ Իրանը, որը նախկինում ավելի մոտ էր Հայաստանին, վերջերս այլևս չի շեշտում իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների մասին իր պնդումները։ Ավելին, Ռաիսիի օրթոդոքսալ կառավարությունը դիմել է Թուրքմենստանին և Ադրբեջանին՝ ի վնաս Թուրքիայի շահերի, գազի փոխանակման եռակողմ գործարք կնքելու առաջարկով։ Գործարքը լայնորեն քննարկվել է պարսկական լրատվամիջոցներում՝ որպես տնտեսական ակնառու ձեռքբերում, Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելու հաջող քայլ և ուժեղ հարված Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման արշավին։

Եվ ևս մեկ բան. ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից կտրականապես անընդունելի այդ պայմանագիրը ստորագրվել է Վիեննայում բանակցությունների վերսկսումից ընդամենը մի քանի օր առաջ։ Ալիևը հասկացե՞լ է իր այդ քայլի աշխարհաքաղաքական հետևանքները։ Իհարկե, այո՛։ Իլհամ Հեյդար օղլուն, անկասկած, շատ խելացի քաղաքական գործիչ է, որը, սակայն, չի բացառում սխալները պատմական պետականության փորձի բացակայության պատճառով։ Արցախյան պատերազմն առանց Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման Ալիևին ոչ մի օգուտ չի տվել, բացի հեղինակության օգուտներից, ընդ որում՝ բացառապես իր հայրենիքում։ Ընդհակառակը, Բաքվի դիրքերը վատթարացել են, և ահա թե ինչու:

Հանկարծ հայտարարություն է հայտնվել, որ Թուրքիան և Հայաստանը ձգտում են հարաբերությունների կարգավորման։ Ալիևը բազմիցս ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքը կբացվի», և իր այդ նպատակի համար նա ակնհայտորեն հույս է դնում Թուրքիայի օգնության վրա։ Մինչդեռ Անկարան որևէ կերպ չի մեկնաբանում այդ սադրիչ ռազմավարությունը։ Անշուշտ, Թուրքիայի ու Հայաստանի երկարամյա թշնամությունը հայտնի է բոլորին։ Երևանը դժվար թե բարեկամական հարաբերություններ ունենա Օսմանյան ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանությունն իրականացրած իրավահաջորդ պետության հետ։ Այնուամենայնիվ, երկու կողմերն իսկապես մոտեցել էին ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Հայաստանը դարձյալ անկախ պետություն էր դարձել։ Բայց դա երկար չի տևել, և առաջին հերթին այն պատճառով, որ Թուրքիան ԼՂՀ հարցում կանգնել է Ադրբեջանի կողքին:

Աշխարհում չափազանց շատ տնտեսական և քաղաքական «պղպջակներ» են կուտակվել: Բաքուն միշտ էլ կտրականապես դեմ է արտահայտվել Երևանի և Անկարայի միջև ցանկացած շփումներին և կապերին։ Բայց այսօր մի շարք թուրք պաշտոնյաներ հայտարարում են, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանը հաստատում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու իր պատրաստակամությունը։ Իսկ դա Ալիևին լավ բան չի խոստանում։

Ավելին, «Զանգեզուրի միջանցքը» բացվելու նախանշաններ չկան, չնայած այդ մասին խոսակցություններին։ Ըստ երևույթին, դա հնարավոր է միայն 44-օրյա պատերազմի արդյունքների վերանայման դեպքում, որի արդյունքում Երևանն առանց կռվի կվերադարձնի իր պատմական արցախյան հողերը և կամրապնդի ԼՂՀ կարգավիճակը միջազգային մակարդակով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offer