Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանն ընդունելու է ինչ-որ նախապայմաններ. Թուրքիայի պահանջները բավարարվել կամ բավարարվում են». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացավ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի ավարտից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նույնաբովանդակ հաղորդագրություններ տարածեցին՝ հանդիպումը որակելով «դրական և կառուցողական»:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Փաստի» հետ զրույցում գործընթացը նախ դիտարկեց ավելի լայն ու ավելի վաղ եղած իրողությունների համատեքստում: «Մինչև այդ հանդիպմանն անդրադառնալը նախ նկատենք, որ 30 տարի Թուրքիան ընդհանրապես չէր ուզում Հայաստանի հետ որևէ խոսակցություն ծավալել: Թուրքիան 30 տարի շարունակ պնդում էր, որ մինչև Հայաստանի կողմից երեք նախապայմանները չկատարվեն, որևէ դիվանագիտական հարաբերություն չի սկսելու ու սահմանը չի բացելու: Հիմա արդեն դիվանագիտական հարաբերության առաջին քայլն է արվում՝ հաշվի առնելով նաև, որ երկու կողմից էլ բանագնացները դիվանագիտական ներկայացուցիչներ են: Էրդողանն այսօր հայտարարում է նաև սահմանի բացման հնարավորության մասին: Սա նշանակում է, որ Թուրքիայի համար ինչ-որ բաներ փոխվել են:Ու փոխվել են ոչ թե Թուրքիայի, այլ Հայաստանի կողմից, որն անցած 30 տարին ընդդիմանում էր այդ նախապայմաններին: Մինչդեռ այսօր առկա գործընթացները վկայում են, որ Հայաստանն այսօր ընդունելու է ինչ-որ նախապայմաններ կամ գուցեև արդեն ինչ-որ բաներ ստորագրել է: Հակառակ պարագայում Թուրքիան որևէ քայլի չէր դիմի, ինչպես անում էր անցած 30 տարում»,-ասաց թուրքագետը:

Այս ընթացքում թուրքական կողմից հնչող հայտարարությունները հաշվի առնելով՝ նա հավելեց. «Ամենավտանգավոր հանգամանքն այն է, երբ Էրդողանն ասում է՝ «Թուրքիայի բոլոր քայլերը պետք է համահունչ լինեն Ադրբեջանի հետ»: Այսինքն, Թուրքիան Ադրբեջանի հետ համաձայնեցնելուց հետո է իր քայլերն անելու: Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ավելի ագրեսիվ է, քան Թուրքիայինը: Սա նշանակում է, որ եթե Ադրբեջանը թույլ է տալիս Հայաստանի հետ ինչ-որ հարաբերությունների մեջ մտնել, ուրեմն, Ադրբեջանն էլ է բավարարվում ինչ-որ բաներով: Իսկ թե ինչի մասին է խոսքը, ապագայում ենք տեսնելու, որովհետև կապիտուլյացիոն ակտի նման ամեն ինչ իրականացվում է գիշերային ստորագրություններով ու փակ դռների հետևում: Ու այսօր թող ոչ ոք չասի, թե 2009 թվականին նույնպես հարաբերությունների կարգավորման գործընթաց է եղել, նաև արձանագրություններ են ստորագրվել:

Այն ժամանակ լրիվ այլ էր իրավիճակը: Նախ՝ մենք այն ժամանակ ուժեղ դիրքում էինք: Թուրքիային անգամ հասցրինք այն վիճակին, երբ քիչ թե շատ հրաժարվեց այդ նախապայմաններից: Երկրորդ՝ ամեն ինչ բաց էր: Այսինքն, մենք կետ առ կետ գիտեինք, թե ինչ կետեր կային այդ արձանագրություններ կոչվածների մեջ, որոնց շուրջ էլ մի շարք կողմերից բողոքներ կային: Այս նպատակով էլ Սերժ Սարգսյանն անգամ գնաց արտասահման՝ Սփյուռքին համոզելու: Մինչդեռ հիմա ամբողջովին անտեղյակ ենք, չգիտենք, թե մեր գլխին ինչ են սարքում: Մյուս կողմից՝ զարմանալի ոչինչ չկա, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախյան հարցի շուրջ բանակցություններին, մի անգամ խորհրդարանում ասաց. «Ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»:

Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում, այն էլ բանակցում է: Ամեն ինչ այս տրամաբանության մեջ է»: Անդրադառնալով արդեն վերոնշյալ հանդիպումից հետո թուրքական կողմի հայտարարության մեջ ևս օգտագործված «առանց նախապայմանների» եզրույթին՝ մեր զրուցակիցը նկատեց. «Այստեղ հարց է առաջանում. երբ Թուրքիան 30 տարի շարունակ նախապայման էր դնում, ինչո՞ւ պետք է այսօր հրաժարվի նախապայմաններից:

Ի՞նչ փոխվեց, ի՞նչ եղավ: Թուրքիան կարո՞ղ էր իր շահերը ոտնահարել: Իհարկե՝ ոչ: Բացի այդ, Թուրքիան մեկ օրվա քաղաքականություն վարող երկիր չէ. այն ծրագրում է նաև 100 տարի հետոյի համար: Ու այսօր մենք տեսնում ենք, որ մասամբ իրականացվեց ու շարունակվում է իրագործվել 100 տարի առաջ ծրագրվածը: Եթե Թուրքիան ասում է՝ «առանց նախապայմանների», այս առումով կասկած ունեմ՝ թաքնված ինչ-որ հանգամանք եմ տեսնում: Այս առումով ևս վտանգ կա: Ես միշտ ասել եմ, որ Թուրքիայի նախապայմանները բավարարել չի կարելի, ու այս տեսանկյունից մեր կառավարություններն անցած 30 տարին ճիշտ ուղիով էին գնացել: Թուրքի հետ բանակցելու համար գոնե մի քիչ թուրքի հոգեբանությունը պետք է իմանալ: Իսկ ըստ թուրքի հոգեբանության, եթե դու իրեն բավարարում ես, ասում՝ լավ, հանուն խաղաղության քո ուզածն անում եմ, այդ ժամանակ թուրքը միշտ մտածում է, որ դու թույլ ես, ու քո վզին կարելի է ուրիշ նախապայման էլ դնել»:

Նրա խոսքով՝ նույնը կատարվում է նաև հիմա. «Երբ Էրդողանը հայտարարեց դրական ազդակների մասին, նա խոսում էր ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի մասին: Այսինքն, Թուրքիայի համար են դրական այդ ազդակները: Իսկ թե ինչ են թաքնված այդ ազդակների տակ, կարծում եմ, Հայաստանի իշխանությունների կողմից առնվազն նվազագույն խոստումներ են տրվել նախապայմանները բավարարելու մասին: Իսկ երբ Էրդողանը խոսում է «անգամ սահմանները բացելու» մասին, դա ավելի հստակ է ցույց տալիս, որ Թուրքիայի պահանջները բավարարվել են կամ բավարարվում են: Բացի այդ, ասաց՝ Մեղրիի ճանապարհը պետք է տաք մեզ: Սա ցույց է տալիս, որ թուրքի հետ չի կարելի այսպես խոսել, թուրքի պայմանները չի կարելի բավարարել, թուրքի հետ չի կարելի մեղմ խոսել: Երբ ասենք՝ լավ, քո ուզածները կանենք, այդ դեպքում կասի՝ իրավիճակը փոխվեց, հիմա մի բան էլ եմ ուզում: Ու եթե Մեղրին էլ տան, ասելու է՝ Գորիսով էլ եմ ճանապարհ ուզում, Գորիսն էլ տան, ասելու է՝ Զանգեզուրն եմ ուզում: Եթե մենք այս ճանապարհով գնանք, հենց այս քայլերով էլ առաջ ենք գնալու:

Այս առումով կա նաև Ադրբեջանի օրինակը. Ադրբեջանը 7 տարածքները հանձնելու նախապայման ուներ: Ասում էր՝ դուք նախ 7 տարածքները հանձնեք, հետո մենք կխոսենք մնացած ամեն ինչի մասին: Բայց տեսանք, որ գիշերային ստորագրությամբ ամրագրված կապիտուլ յացիայի փաստաթղթում, որպես պայմանագրի կետ, ներառվել էր նաև նշված նախապայմանը, որի կատարումից հետո Ադրբեջանի ախորժակը բացվեց: Այսօր արդեն խոսում են Մեղրիի, Զանգեզուրի, անգամ «Իրևանի» մասին»: Խոսելով հայկական կողմի դիրքորոշման մասին՝ թուրքագետը շեշտեց, որ, ընդհանուր առմամբ, 2018-ից հետո՝ այս իշխանության կառավարման ժամանակ, ամբողջ հռետորաբանությունն է փոխվել: «2018-ից առաջ մեր զոհված զինվորները նահատակներ էին: Այսօր նահատակ եզրույթը մոռացության տվեցին, փոխարենը՝ զոհ ունենք, նահատակներ՝ ոչ: Ցեղասպանության մասին արդեն վաղուց չի խոսվում, մեր Արևմտյան Հայաստանի հողերի մասին ևս վաղուց չի խոսվում:

Շուշին դարձավ «դժբախտ ու դժգույն» քաղաք, որի վրա այսօր ադրբեջանցիները միլիոններ են թափում, ուզում են զարգացնել, ճանապարհներ են սարքում: Այսօր խոսվում է մեր ճանապարհները, լճերն ու գյուղերը չպաշտպանելու մասին, անգամ մեր հիմնական ճանապարհը վերցնում են, Փաշինյանն ասում է՝ ուրիշ ճանապարհ էլ ունենք, ուրիշ ճանապարհով գնացեք: Նորմալ երկրում ինչ-որ մի քաղաքական գործիչ նման բան կարո՞ղ է ասել: Սա աբսուրդ է: Մենք այսօր «աբսուրդիստան»-ում, մի գժանոցում ենք ապրում: Բացի նրանից, որ ամբողջ հռետորաբանությունն է փոխվել, այս կառավարությունից անգամ ավելին կարելի է սպասել: Այս կառավարությունը ոչ միայն Արցախը, Սյունիքը, այլև ամբողջ Արևմտահայաստանը կարող է հաձնել: Ի՞նչ կա որ, մի ստորագրության խնդիր է: Թուրքերն արդեն 30 տարի է՝ աշխատում են մեզանից այդ ստորագրությունը ստանալու համար: Թուրքերի նախապայմաններից մեկն Արցախի հանձնումն էր, որը կատարվեց այս կառավարության ժամանակ: Իսկ եթե մյուս նախապայմանը կատարեն՝ Թուրքիայի սահմանները ճանաչեն, հայ թուրքական դե ֆակտո սահմանները դե յուրեի վերածեն, այդպիսով խաչ կքաշեն ամբողջ Արևմտահայաստանի վրա: Եթե դա բավարարվի, ստորագրությունը դրվի, մոռացեք, որ ապագայում որևէ կառավարություն, որևէ այլ իշխանություն կարող է այդ հարցը բարձրացնել»,-ասաց նա՝ նշելով, որ այդ դեպքում ոչինչ հնարավոր չի լինի պահանջել:

«Մյուսը Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու նախապայմանն է, որը բավարարելու դեպքում ո՛չ նյութական, ո՛չ էլ բարոյական որևէ պահանջ չենք կարող ներկայացնել: Ամեն ինչ, ցավոք, ցույց է տալիս, որ այս իշխանությունը հենց այդ ուղղությամբ է գնում: Եթե և՛ ներսից, և՛ դրսից նրանց խանգարող էլեմենտներ չլինեին, վերոնշյալը վաղուց արդեն կատարված էր լինելու: Այսօր այս իշխանությունը մի քիչ դժվարանում է այդ հարցում, մի քիչ հապաղել է, բայց իր ամբողջ գործունեությամբ ցույց է տալիս, որ ամեն կերպ գնում է այդ ճանապարհով: Տեսեք՝ 2009-ի գործընթացների ժամանակ միջնորդ պետությունն ԱՄՆ-ն էր: Հիմա ոչ մի նման հստակ միջնորդություն չեղավ: Հենց Թուրքիայի և Հայաստանի միջև էր գործընթացը, ինչին անմիջապես միջամտեց Ռուսաստանն, ըստ էության, ասելով, որ առաջին հանդիպումը գոնե պետք է Մոսկվայում լինի: Կարծեք թե միջնորդը ՌԴ-ն է՝ չնայած, որ ի սկզբանե չէր միջնորդել: Այդուհանդերձ, այսպես ասած, միանգամից սանձերն իր ձեռքը վերցրեց, որ կառքը ձեռքից չգնա: Մինչդեռ Հայաստանի կառավարության ամբողջ ցանկությունը Հայաստանը թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքը հանձնելն է: Սա տեսնում են նաև ռուսները, ինչը խնդիր է ռուսական քաղաքական շահերի համար, ու այս իմաստով քիչ թե շատ ուզում են պաշտպանել մեզ: Մեծ հաշվով, այսօր մեր առջև երկու ճանապարհ կա. մեր երկիրն ուզում են կա՛մ Թուրքիայի վիլայեթ, կա՛մ Ադրբեջանի խանություն դարձնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանԻնչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ Գեղարքունիքի Զինկոմին մեղադրանք է առաջադրվել. զինվորների են բանակից ազատելՍամվել Վարդանյանին ծեծի են ենթարկել. Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգում է «Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և Բերդում Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ). Ընդդիմության հերթական հանրահավաքը, հայց՝ ընդդեմ գերմանական դրամատների․ «Փաստ»ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Պատմական ժամանակաշրջան ու պայքար Հարավային Կովկասի համար․ «Փաստ»Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներԽոյ համայնքի Հովտամեջ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ...Որպեսզի արդարացնի Լեռնային Ղարաբաղի հանձնումը, ինչպես նաև հետագա միակողմանի զիջումները․ «Փաստ»Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»