Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արդյոք հունվարի 23-ից դպրոցներն ու համալսարանները կփակվե՞ն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես գիտենք, ըստ ՀՀ առողջապահության նախարարի նոր որոշման, հունվարի 23-ից հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Այս նոր սահմանափակումները, կարծես թե, այդքան էլ քաղաքացիների սրտով չեն, քանի որ այս հրամանին զուգահեռ սկսեցին բարձրացնել մի շարք այլ հարցեր: Նրանք նշում են, որ եթե նախարարությունը իսկապես մտածում է քաղաքացիների առողջության մասին, ապա ինչու են երթուղայիններում հակահամաճարակային բոլոր կանոնները շարունակվում խախտված մնալ, բացի դա՝ քաղաքացիները պնդում են, որ ժամանցի վայրերի, մոլերի սահմանափակումների հետ մեկտեղ պետք է նաև փակվեն կրթական հաստատությունները, որոնցում աշակերտներն ու ուսանողները ևս կարող են վարակի տարածման պատճառ դառնալ:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, որն ասաց՝ ամենևին էլ անհրաժեշտություն չկա դպրոցներն ու բուհերը փակելու. «Մենք միշտ կողմ ենք եղել, որպեսզի կրթական գործընթացը տեղի և անտեղի պատճառներով չընդհատվի: Կարծում ենք, որ որևէ միջամտություն չպետք է լինի կրթական գործընթացը ներկա ձևով շարունակելու համար, դրանց նույնիսկ կարճաժամկետ ընդհատումը բացասական հետևանքներ է ունենում կրթության որակի վրա»,- ասաց փորձագետը՝ նշելով՝ լավ է, որ այս անգամ կրթական բնագավառը զերծ է մնացել նման սահմանափակումներից:

Թեև փորձագետը նշում է, որ կրթության որակը կարևոր է, այնուամենայնիվ, կարծում է, որ առաջնայինը առողջությունն է. «Առողջությունը ևս կարևոր է, եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ կրթական հաստատություններում վարակվածների թիվը ավելանա, կարելի է այդ հաստատությունների մասով առանձին որոշումներ կայացնել, բայց ողջ կրթական համակարգը ժամանակավորապես ընդհատելը, միանշանակ սխալ է»,-ասաց Ատոմ Մխիթարյանը:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք հնարավոր չէ հեռավար ուսուցման անցնելով պահպանել թե՛ առողջությունը և թե՛ կրթության որակը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հեռավար ուսուցումը հավասարազոր է ոչինչ չանելուն. «Ըստ պաշտոնական տվյալների՝ ուսանողների և աշակերտների շուրջ 20 տոկոսը հնարավորություն չունի մասնակցելու դասապրոցեսին, կա տեխնիկական խնդիր, նաև ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման հարցն է այստեղ, որոնք այնքան էլ պատրաստ չեն նույն որակով ապահովել կրթությունը, ինչն արվում է նորմալ դասերի ժամանակ»,-նշեց նա:

Վերջինս այն կարծիքին է, որ անհրաժեշտ էր ուղղակի այն ժամանակ, երբ կորոնավիրուսի ալիքը ավելի ցածր դիրքերում էր նախապատրաստվել հերթական ալիքին. «Ինչպես գիտենք, եվրոպական երկրներում արդեն 5-րդ ալիքն է թափ առնում և, ուզենք թե չուզենք, այն գալու է նաև Հայաստան, որի դեմ չեմ տեսնում որևէ նախապատրաստական աշխատանքներ: Ամեն ինչ նույն ձևով ենք անելու և վաղն ու մյուս օրը կանգնելու ենք նույն փաստի առաջ՝ փակենք կրթական հաստատությունները, թե ոչ: Այս ամենը գալիս է կառավարության կադրային քաղաքականությունից, որտեղ չես իմանում, թե ով, ինչ է անում ոչ մի համակարգված աշխատանք չկա, քաոսային այսպիսի կառավարումը հանգեցնում է վատ հանգամանքների»,- ընդգծեց Ատոմ Մխիթարյանը:

Զրուցեցինք նաև կրթության ոլորտի մեկ այլ փորձագետի Սերոբ Խաչատրյանի հետ, ըստ որի՝ իրավիճակը նոր չէ և ավելի ծանր իրավիճակներում էլ են դպրոցներն ու համալսարանները շարունակել աշխատել. «Կրթական հաստատությունները եթե փակում ենք, դա էլ է մեծ կորուստ մեզ համար: Եղել են ավելի ծանր և բարդ իրավիճակներ, երբ դրանք շարունակել են իրենց ամենօրյա աշխատանքը: Եթե ունենանք կորոնավիրուսային վարակի թվերի աճ, գուցե, վերանայվի կրթական հաստատությունների բաց լինելու հարցը, բայց այս իրավիճակում, երբ ունենք 300 դեպք, դեռ վաղ է այդ մասին խոսել»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:

Վերջինս ընդգծեց նաև որ չնայած կրթական հաստատությունները դեռ բաց են, այնուամենայնիվ, պետք է զգոնությունը չկորցնել, քանի որ Հայաստանում արձանագրվել են օմիկրոնով վարակման նոր դեպքեր. «Ռիսկը կա, քանի որ օմիկրոնով վարակման դեպքեր կան Հայաստանում, հնարավոր է առաջիկայում վիրուսով վարակվածների թվերը էապես ավելանան»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ պետք է ճիշտ որսալ կրթական հաստատությունները փակելու պահը վարակի բարձր ցուցանիշներից խուսափելու նպատակով:

Զվարթ Պետրոսյան

«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՈրևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Փակ է Արմավիր Գյումրի ճանապարհը՝ Խանջյանի հատվածում (տեսանյութ) Լույս չի լինի ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Իշխանությունն իր սև գործը շարունակում է, թիկունքային հատվածում ինժեներական աշխատանքներ են ընթանում. Աբրահամյան Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից կալանավորվածներ կան․ ի՞նչ է հայտնի Գազանջատումներ. հայտնի են հասցեները Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արելՀայաստանի Մ-16 հավաքականը պարտվեց մոլդովացիներինՆախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին Արթուր Դավթյանի արծաթե մրցելույթը ԵԱ-ում (տեսանյութ) Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում Եվրոպացիները չեն մեռնի Դոնբասի համար․ Բորել Երևանում և մարզերի տասնյակ հասցեներում կլինեն անջատումներՄեքսիկայում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է շրջվելԳազանջատումներ. հայտնի են հասցեներըԲռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոնՈւշադրություն. 24 ժամ ջուր չի լինի Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջԹբիլիսիում վերսկսվել են «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցերը (տեսանյութ)