Փաշինյանի թիմակիցները կասկածի տակ են դնում վերջինիս տնտեսական հեղափոխությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՆիկոլ Փաշինյանի տնտեսական բլոկի ղեկավարները սկսել են կասկածի տակ դնել վերջինիս տնեսական հաջողությունները: Այսօր ԱԺ-ում ԿԲ նախագահի թեկնածու Հովհաննես Խաչատրյանը հայտարարեց, որ համավարակի և պատերազմի պատճառով Հայաստանի տնտեսությունը հսկայական հարված է ստացել, ըստ էության նա բացահայտեց Փաշինյանի սուտը, ով մշտապես հայտարարել է, թե համավարակը մեզ նոր հնարավորություններ է տվել, իսկ պատերազմից դուրս ենք եկել կուռ տնտեսությամբ:
Փաշինյանին հակասում էր նաև ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ով, ըստ էության, հայտարարում էր, որ Փաշինյանի կողմից կառավարության ծրագրում նախանշած երկնիշ տնտեսական աճի առաստաղը՝ 5 տոկոսն է: Մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, որ այն աստիճան կուռ ենք համավարակից և պատերազմից հետո, որ երկնիշ աճ ենք արձանագրելու:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` հեճուկս Փաշինյանի, հայտարարում է, որ տնտեսակն ոլորտում կոռուպցիան վերջին տարիներին ավելացել է, այն չի վերացել: Այստեղ նույնպես հարց է առաջանում` իսկ այդ ինչպե՞ս է Փաշինյանի ծաղկեցրել տնտեսությունը, որ կոռուպցիան այս ոլորտից անպակաս է:
Ինչպես տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանի տնտեսական հեղափոխությունը կասկածի տակ են առնում անգամ յուրայինները, իսկ սա արդեն լուրջ մտածելու տեղիք է տալիս...