Yerevan, 27.June.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից․ թուրք քաղաքագետ

POLITICS

Անկարայի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Յըլդըզ Ջեւեջի Բոսքուշը, անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին ասել է, որ այն գործընթացը, որը սկսվել է Երեւանի եւ Անկարայի միջեւ, չափազանց փխրուն է դեռ։ Նա նաեւ կարեւոր է համարել այն, որ Անկարայից եւ Երեւանից արտաքին քաղաքական գերատեսչությունները միանման հայտարարություններ են հնչեցրել, նկատելով, որ դա խոսում է այն մասին, որ երկու մայրաքաղաքներում էլ նույն «գծի վրա են գտնվում»։ Բոսքուշը նշել է, որ չնայած այն բանին, որ մյուս հանգիպման օրն ու վայրը դեռ հայտնի չէ, սակայն այն, որ գործընթացը դրական հունի մեջ է գտնվում եւ շարունակվելու է, ինքնին հասկանալի է։ Բոսքուշը այս ամենը կարեւորել է հատկապես այն բանի համար, որպեսզի հնարավոր մանիպուլյացիաների համար տեղ չմնա։

Թուրք պրոֆեսորը գործընթացի փխրունության ցուցիչ համարում է այն, որ ԱՄՆ-ից լուրեր են ստացվում, որ «Բայդենը Թուրքիայի դիրքորոշումների քննադատություններ պարունակող նամակներ է ստանում, եւ տեղի հայ համայնքը ճնշումներ է գործադրում վարչակազմի վրա»։

Ուշագրավ է հատկապես այն, որ թուրք պրոֆեսորը ընթացիկ գործընթացում հնարավոր է համարում Հայոց Ցեղասպանության հետ կապված հարցերի քննարկումը, որը նա անվանում է «1915 թվականի իրադարձություններ», սակայն եւ հավելում է, որ այդ քննարկումները կլինեն ոչ մոտ ապագայում։ Իսկ առաջնահերթ կքննարկվեն տրանսպորտային հարցերի կարգավորումն ու սահմանների բացումը։ Թուրք մասնագետի աչքից չի վրիպել նաեւ Հայաստանից հնչած արձագանքներն ու Նիկոլ Փաշինյանի՝ քննադատությունների թիրախում հայտնվելը։ Անկախ ամեն ինչից, ուղիղ բանակցությունները Անկարայի եւ Երեւանի միջեւ պետք է շարունակել, որպեսզի չլինի այնպես, որ կողմերը բաց թողնեն հարաբերությունների նորմալացման հնարավորությունը։ Ինչպես եւ սպասելի էր, թուրք պրոֆեսորը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար կարեւոր է համարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։

Ըստ էության այս երկու կարգավորումները նա դրել է փոխկախվածության մեջ, համարելով որ Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորումից է ինչ որ առումով կախված Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորումը։

 

EPIC Announces Opening of Applications for EWC Armenia 2022 With technical support of Ucom “Barcamp Yerevan” took place“The Power of One Dram” is 2 years old. More than 82 million drams were allocated for various initiativesLeading International and Armenian Companies Focusing on Ecosystem Solutions Join Orion Summit 2022 Chat in roaming: Ucom offers unlimited daily communication option in roamingChat in roaming: Ucom offers unlimited daily communication option in roamingUcom offers buying a smartphone and getting wireless earbuds and a nice phone numberConverse Bank and Cityzen announce their new partnershipUcom offers unlimited internet access with “wi-fi on the go" Non-Cash Summer: A Chance to Win 22 Travel Vouchers for the Clients of Ameriabank Ucom provided the Komitas museum-institute with high-speed internet Newborns of Artsakh received their first gifts prepared by the "Anna Astvatsaturian" foundation Ucom provided Arthur Abraham's park with free wi-fi Team Telecom Armenia raised funding in the amount of $45 million Ameriabankwins Best Bank in Sustainable Finance award for 2022Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD Interesting and efficient event organized by Move2Armenia and Armenian Code AcademyConverse Bank bonds can now be purchased via the mobile applicationUp to 300 GB with Ucom's Wi-fi on the go: exciting news for Ugo and Ubox subscribers Ucom provides Ijevan college and Nerkin Karmiraghbyur secondary school with internet AMD 10.757.867 to “My Forest Armenia” environmental organization: the next beneficiary of “The Power of One Dram” is the “Children of Armenia” Charitable Foundation3 reasons to acquıre Ucom bonds whıle workıng ın the company Preferential mortgage from Unibank - refinancing on favorable terms During DigiCode22, young programmers have the chance to present their games and projects 3 reasons to buy specifically Ucom bonds Winners of a special promotion by Converse Bank and Mastercard receive a holiday gift card Ucom Bonds ․ The first corporate bonds in the field of telecommunications in ArmeniaUnibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” Send and receive Unistream money transfers via UNIMobile AppCodeSignal Armenia presents the winner of the programming competitionIDBank issued another tranche of dollar bonds Tomasz Małodobry from Poland received a medal and distinctionFLYONE Armenia started operating regular direct flights Yerevan-Paris-YerevanGreen Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district Renewable energy: Business customers to benefit from Ucom and Solara partnership AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is knownUnibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum The highest mountain organic vineyard in the world has been founded in Armenia (Video) Festive surprise from Idram and IDBankUcom Offers Buying a Smartphone and Getting Wireless Earbuds and a Nice Phone Number as a GiftFLYONE ARMENIA started operating regular direct flights Yerevan-Moscow-YerevanIDBank. AMD bonds issued a few days ago were placed prematurelyPremium phone numbers at up to 50% discount. «UDAYS» at UCOM are ongoingIDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-YerevanIDpay. The fastest and beneficial transfers from Russia to Armenia - to any Armenian bank cardNew movie channels in Ucom and good news for unity tariff subscribersIDBank sums up the results of the next stage of IDream educational program Ucom offers buying Xiaomi Redmi Note 10S and get wireless earbuds as a gift