Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Թվերը կարող են տասնապատկվել, բայց վիրուսը դարձել է կառավարելի. նախ՝ թուլացել է շտամը, երկրորդը՝ պատվաստումները խաղացին իրենց դերը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի կողմից չնահանջող համավարակ՝ նոր հայտնված շտամներով և հիվանդացության կրկին աճող թվերով, մյուս կողմից՝ սեզոնային գրիպ: Ներկա իրավիճակում ինչպիսի՞ համաճարակային պատկեր ունենք: Թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի» նախագահ, Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի հետկովիդային վերականգնման ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը նշում է՝ անցնում ենք համավարակի հինգերորդ ալիքի միջով, թվերը ոչ թե բարձրանալու են, այլ տասնապատկվելու:

«Հիմա կա նաև Օմիկրոն շտամը, որն, ի տարբերություն Դելտա շտամի, չորս անգամ ավելի վարակելի է, բայց ավելի թեթև ընթացք ունի: Վիրուսը մուտացվելով պետք է կորցնի իր պաթոգեն ռեսուրսները և դառնա սովորական վերին շնչառական վարակ: Օմիկրոնն իր ուժգնությամբ ու ընթացքով նման է սովորական շնչառական վարակների: Տեսեք՝ նախկինում, եթե մարդը վարակված էր Դելտա շտամով ու, ասենք, նաև A շտամի գրիպով, այն արդեն չէր երևում, քանի որ Դելտա շտամն ուժգին էր, այլ բարդություններ ուներ: Հաճախ են հարցնում՝ իսկ ինչպե՞ս տարբերենք այս շտամներն իրարից կամ այլ շնչառական վարակներից: Բոլորը նույն շնչառական վարակներն են, ընդհանուր գանգատները նույնն են՝ ջերմություն, ցավ կոկորդում, չոր հազ, մկանային թուլություն, գլխացավեր, առատ քրտնարտադրություն, քերոց կոկորդում, հոդացավեր և այլն: Այս տարբերակումն անհրաժեշտ է բժիշկներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանուկյանը:

Նրա խոսքով, տարբեր շտամներով վարակելիության դեպքում, բնականաբար, հիվանդության ընթացքը ևս տարբեր է:«Համավարակի ամենասկզբում ասում էինք, որ վարակի ինկուբացիոն գաղտնի շրջանը՝ մինչև կլինիկական ախտահարումների սկսվելը, 14 օր է, այդքան ժամանակով մարդուն մեկուսացնում էինք: Հաջորդ շտամների դեպքում այդ օրերը սկսեցին կրճատվել՝ Ալֆա շտամի ժամանակ դարձավ 10 օր, Դելտայի դեպքում հինգ օր հետո արտահայտվում էին կլինիկական ախտանշանները, Օմիկրոնի ժամանակ գաղտնի շրջանը կազմում է երեք օր: Երկրորդ տարբերությունն արտահայտվում է ձայնի խռպոտությամբ, Օմիկրոնի դեպքում ձայնը քաշվում է, մյուս շտամների դեպքում նման բան չկար: Օմիկրոն շտամն ավելի քիչ է հակված թոքեր անցնելուն՝ ի տարբերություն Դելտայի, որն 90 տոկոսով անցնում էր թոքեր: Օմիկրոնի դեպքում ունենք մինչև 20 տոկոս թոքաբորբեր, Դելտայի պարագայում՝ 90 տոկոս:

Դելտայի ժամանակ սուր արտահայտված համի ու հոտի զգացողության կորուստը չկա Օմիկրոնի դեպքում, կազմում է 10-12 տոկոս և շատ արագ վերականգնվում է: Իսկ Դելտա շտամով վարակվելու դեպքեր գիտենք, երբ անգամ մեկ տարի անց համի ու հոտի զգացողությունը չի վերականգնվում: Կարող ենք ասել, որ Օմիկրոնի դեպքում հետկովիդային համախտանիշ կոչվածը, որ մարդիկ մինչև մեկ տարի չեն կարողանում լիարժեք վերականգնվել և վերադառնալ բնականոն կյանքի, չի լինի կամ ավելի կարճ կտևի: Օմիկրոնով վարակվելու դեպքում մարդը շատ հազվադեպ է բարձր ջերմություն ունենում, իսկ պատվաստված լինելու պարագայում համարյա թե ջերմային ռեակցիա չի գրանցվում, մի քանի օր խռպոտություն, չոր հազ, մկանային թուլություն և այլն: Բացի դա, Դելտա շտամը բուժում էինք մինիմում 14-ից 21 օր և անգամ ավելի երկար, իսկ Օմիկրոնը տևում է 3-5 օր: Այս շտամի պարագայում հետաքրքիր տերմին ենք ներմուծել՝ սիմպտոմատիկ վիրուս, այսինքն՝ չունի դեղորայքային հատուկ բուժման կարիք, ջերմությունը բարձրացավ, ջերմիջեցնող եմ օգտագործում, գլխացավի դեպքում՝ ցավազրկող: Այսինքն՝ մշակված հատուկ բուժում չունի, ի տարբերություն Դելտա շտամի»,-նշում է մեր զրուցակիցը:

Վարակելիության թվերի աճի մասին. «Դեկտեմբերին թվերը սկսեցին նվազել: Դա բնական էր վիրուսի համար, հետո, իմ կանխատեսմամբ, պետք է ավելանար մարտին կամ փետրվարի կեսերին: Բայց դեկտեմբերին գործընթացը սկսվեց, քանի որ մարդկանց տեղաշարժ սկսվեց երկրում: Բայց իսկական ալիքը կսկսվի փետրվարի կեսերին, և մենք կունենանք մինչև տասնապատիկ բարձր թվեր: ԱՀԿ-ի նախագահն էլ է ասել, որ երեք ամիսն ամենածանր են լինելու՝ թվային առումով: Ներկայումս վիրուսը դարձել է ավելի կառավարելի: Նախ՝ թուլացել է շտամը, երկրորդը՝ պատվաստումները խաղացին իրենց դերը: Դրանք չեն կանխում վարակվելու հավանականությունը, ուղղակի անկառավարելի համաճարակը դարձնում ենք կառավարելի, այսինքն՝ կրճատվում են ծանր դեպքերը, հոսպիտալիզացիայի սպասողներ չունենք, մահերի թիվն է կրճատվում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ