Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Այսօր ընթերցողը շատ է կարդում, ուղղակի փոխվել են ընթերցման մեթոդները». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդիկ կան, որոնք այսպես էլ չեն հրաժարվում թղթային տարբերակով գիրք կարդալու սովորությունից, սակայն ժամանակի հետ նորագույն տեխնոլոգիաները սկսում են «ճնշել» տպագիր գիրքը: Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը կարծում է, որ գիրքն աստիճանաբար դառնում է թանկարժեք իր:

«Դրա արտադրությունը թանկանում է, նկատի ունեմ թուղթը, ժամանակակից տեխնոլոգիաներով համապատասխան նյութերը և այլն: Զուգահեռ զարգանում է գրքարվեստը՝ գրքի ձևավորումը, կազմի ձևավորումը, այսօր արդեն երգող և խոսող գրքեր ունենք: Գրքի թղթային տարբերակը դեռ երկար ժամանակ չի սպառելու իր կյանքը, այլ բան է գիտական գրականությունը: Գիտական միջազգային շատ հանդեսներ այլևս թղթային տարբերակով չեն հրատարակվում, ամբողջությամբ էլեկտրոնային են, ինչը դյուրին է դարձնում տեղեկության հասանելիությունը: Այսօր արդեն Հայաստանում ևս ունենք գիտահետազոտական ամսագրեր, որոնք թղթային տարբերակ չունեն: Կարծում եմ՝ գիտական տեղեկույթն այլևս չի լինելու թղթային տարբերակով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չուլյանը:

Այս պարագայում արդյո՞ք իրենց դերը չեն կորցնում գրադարանները: Նշում է՝ նախ պետք է առանձնացնել գրադարանների տեսակները, հետո խոսել դրանցից յուրաքանչյուրի նշանակության մասին: «Գրադարանները լինում են թղթային, երբ կրում են արխիվի կամ ազգային հավաքածուների գաղափարը, որը ձևավորվում է պարտադիր օրինակներով, որոնք որպես նմուշ պահպանվում են հատուկ պայմաններում: Դրանք գնալով դառնում են հատուկ պահոցներ: Երկրորդն էլեկտրոնային գրադարաններն են, դրանք երբեք թղթային տարբերակներ չեն ունեցել: Կա նաև երրորդ՝ հիբրիդային գրադարանների տարբերակը, երբ դրանք ունեն և՛ թղթային բլոկներ, և՛ էլեկտրոնային բավականին լուրջ հավաքածուներ: Կարծում եմ, որ աշխարհում հիբրիդային տարբերակով գրադարանները դեռ ապրելու են»,-հավելում է մեր զրուցակիցը:

Այս համատեքստում տեղեկացնում է՝ այսօր Ազգային գրադարանը բավականին մեծ քանակով ընթերցողներ ունի: «Գրադարանի գրքի շրջանառությունը մեկ տարվա կտրվածքով, խոսքը 2021 թ.-ի մասին է, երբ երկու անգամ լոքդաունի ենք գնացել, մեկ միլիոն 300 հազարից ավելի է: Սա քիչ չէ, բայց շատ էլ չէ: Մյուս կարևոր ցուցանիշը այցելուների քանակն է: Տարվա կտրվածքով ունեցել ենք 230 հազարից ավելի այցելու, որոնք պատվիրել են գրքերը թղթային տարբերակով: Ընթերցողներն ակտիվորեն օգտվում են նաև մեր շտեմարաններից: Ժամանակակից աշխարհում գրադարանները միայն գիրք կարդալու տեղ չեն, փոխում են իրենց մոդելը, դառնում սոցիալական հարթակներ: Այսօր ընթերցողը շատ է կարդում, ուղղակի փոխվել են ընթերցման մեթոդները, պետք է կարողանանք ապահովել յուրաքանչյուրի կարիքները:

Երազում եմ այն գրադարանի մասին, որտեղ ընթերցողը կբացի մեր կայքէջի որոնման պատուհանը, կնշի, օրինակ՝ Հովհաննես Թումանյանի անունը և կտեսնի, թե այս հեղինակը ինչ ձևաչափերով է մեզ մոտ ներկայացված՝ թղթե, էլեկտրոնային, ֆիլմի, խաղերի և այլ տեսքով, այսինքն՝ կունենանք ամբողջական փաթեթը, որը կարող ենք տարբեր ձևաչափերով հրամցնել մեր ընթերցողին: Գնում ենք դրան: Սա բավականին լուրջ աշխատանք է: Կարծում եմ՝ հայաստանյան գրադարանային համակարգերը դեռ պատրաստ չեն դրան: Ունենք տեխնիկական լուրջ վերազինման խնդիր, տեխնոլոգիաներն արագ են զարգանում, վազում ենք դրանց հետևից: Պետք են ֆինանսական բավականին լուրջ ներդրումներ տեխնոլոգիական բլոկը վերազինելու համար: Այդ քայլերն անում ենք: Վերջերս մեծ՝ 50 միլիոնի չափով տեխնիկա ենք նվիրատվություն ստացել Հայկական կրթական հիմնարկությունից: Այդ տեխնիկան փակում է մեր կարիքների ընդամենը 30 տոկոսը»,-ասում է գրադարանի տնօրենը և ընդգծում՝ մյուս կողմից լուրջ խնդիր ունեն հեղինակային իրավունքի հետ:

«Այսօր թվայնացնում ենք այն ամենը, ինչն ազատ է հեղինակային իրավունքից: Հեղինակի մահից 70 տարի հետո դեռ պահպանվում են հեղինակային իրավունքները, շատ դեպքերում անցնում են նրանց ժառանգներին: Հետաքրքիր մոդել ենք մշակել՝ Համագործակցության պայմանագիր, եթե հեղինակը իրավատեր է, նա թույլ է տալիս, որ իր գիրքը թվայնացնենք և զետեղենք մեր շտեմարաններում: Դրա դիմաց Ազգային գրադարանը թվայնացնում է նյութը համապատասխան ձևաչափով, ապահովում դրա նկարագրությունը համահավաք գրացուցակում և զետեղումը շտեմարաններում, ինչպես նաև մշտական հասանելիություն ընթերցողներին: Հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցներն այս պայմանագրերով պատրաստակամությամբ մեզ են տրամադրում իրենց գործերը: «Մտավոր սեփականության և հարակից իրավունքների մասին» օրենքը լուրջ փոփոխության կարիք ունի, այն ոչ մի ձևով չի արձագանքում թվային միջավայրում ապրելու մեր կարիքներին»,-նշում է մեր զրուցակիցը:

Գրադարանի ֆինանսական ծախսերը, ըստ տնօրենի, չորս ուղղությամբ են: «80 տոկոսի չափով աշխատավարձային ֆոնդն է: Երկրորդը համալրման ֆոնդն է, պետությունից այդ նպատակով ստանում ենք գումար, որը քիչ չէ, բայց բավարար էլ չէ, որ կարողանանք ըստ արժանվույն մեր ֆոնդը համալրել: Երրորդը տեխնիկական վերազինման հարցն է, այս առումով անընդհատ ծախս ունենք: Չորրորդը շենք-շինությունները պահելն է, կոմունալ ծախսերը բավականին շատ են, բացի այդ, շենքերը հին են, անընդհատ նորոգման խնդիր կա, կապիտալ նորոգման անհրաժեշտություն ևս ունենք:

Հայաստանի Ազգային գրադարանն այն կառույցն է, որը միշտ պետք է լինի պետական հոգածության ներքո՝ հաշվի առնելով, որ մի մեծ մասնաշենք նաև մշակութային ժառանգության հուշարձան է: Ազգային գրադարանն ունի հնարավորություն ինքն էլ գումար վաստակելու և ներդրումներ անելու նույն կառույցում, ինչն անում է, բայց պետությունը պետք է ստեղծի որոշ պայմաններ: Օրինակ՝ գրադարանն ազատվի ինչ-որ հարկերից: Կամ նման մի օրինակ բերեմ: Ներկայումս գրքերը ձեռք ենք բերում գնումների ընթացակարգով: Գիրքն այլ գին ունի, երբ հեղինակից ուղիղ գնում ենք կատարում, այլ գին, երբ հայտարարում ենք մրցույթ, այդ դեպքում գինն ավելանում է և 2030 տոկոս գերծախս ենք ունենում գրքերի համալրման մասով: Եթե պետությունը ցանկանում է, որ ՊՈԱԿ-ները կարողանան ինքնուրույն գումար վաստակել, օրենսդրական դաշտը մեզ համար պետք է ավելի հարմարավետ դարձնի, որ կարողանանք աշխատել»,-հավելում է գրադարանի տնօրենը:

Հետաքրքրվում եմ՝ իսկ այս բոլոր խնդիրների, դրանց լուծումների մասով քննարկումներ եղե՞լ են կառավարության կամ էլ համապատասխան գերատեսչության հետ: «Վերջին 1-1,5 տարվա ընթացքում խնդիրների մասին քննարկում չի եղել: Մինչդեռ այսօր արդիականացման կարիք ունեն և՛ գրադարանների, և՛ պարտադիր օրինակի, և՛ հեղինակային իրավունքների, և՛ ՊՈԱԿ-ների մասին օրենքները: Օրենքները չեն արձագանքում մեր առօրեական խնդիրներին»,-եզրափակում է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին