Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Նախապայմաններ չառաջադրելու թեզը յուրօրինակ խաբեություն է. սկսված բանակցությունների համատեքստում կան բազմաթիվ հակասություններ. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

rosbalt.ru-ն «Ինչո՞ւ է Ռուսաստանը «ի վնաս իրեն» հաշտեցնում Հայաստանին և Թուրքիային» վերնագրով հոդվածում գրում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նոր իրողությունների է հանգեցրել. Հայաստանն ու Թուրքիան ի վերջո որոշել են հաշտվել։ Հազիվ թե արժե «բարիդրացիության» բարոյական և էթիկական պատճառներ փնտրել. պարզապես երկու երդվյալ թշնամիների միջև զինադադարը Թուրքիային ավելի մեծ կշիռ կհաղորդի տարածաշրջանում և նրան կտա գործելու քաղաքական ու տնտեսական ազատություն, որից նա ներկայումս մասամբ զրկված է։ Հաշտեցման համար (ոչ առանց համապատասխան գործընթացի լոբբինգի և, հնարավոր է, վերահսկողության) Մոսկվան է կողմերին տրամադրել իր հարթակը։ Երևանն ու Անկարան իրենց բանակցողներին են նշանակել, և Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների «պատմական», եթե ոչ «դարակազմիկ» «առանց նախապայմանների» հանդիպումը տեղի է ունեցել։

Եվ առաջին բանը, որ ուշադրություն է գրավում, այն է, որ չափազանց կարևոր հարցերի շուրջ բանակցողների միջև առկա է որակական վիթխարի տարբերություն։ Բանն այն է, որ Հայաստանը ներկայացնում է խորհրդարանի 30-ամյա փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը դիվանագիտական փորձ չունի, իսկ Թուրքիան ներկայացնում է արտաքին քաղաքականության ասպարեզում կարծրացած «բիզոն», ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Նրա դիվանագիտական փորձը հավասար է հայ երիտասարդ բանակցողի կյանքի տարիներին։

Այսպիսով, պետք է ենթադրել, որ ոչ հեռու ապագայում հայկական կողմը չի կարողանա հպարտանալ բանակցային գործընթացում իր հաջողությամբ, և դրանք կդադարեցվեն Սփյուռքի և հայաստանյան հանրության՝ Նիկոլ Փաշինյանի նման տարօրինակ ընտրության հանդեպ վրդովմունքի պատճառով: Կամ էլ Թուրքիան կշահի բոլոր այն դիրքերը, որոնցում հաջողության հասնելու նպատակ է դրել իր առջև։ Ամենայն հավանականությամբ, հենց երկրորդ տարբերակն էլ կլինի: Այնպես որ, հանդիպումը կայացել է և, ըստ հայկական ու թուրքական պաշտոնական աղբյուրների, այն անցել է «դրական և արդյունավետ մթնոլորտում»։ Հաջորդ հանդիպման օրը դեռ հայտնի չէ, բայց պարզ է, որ նախապայմաններ չառաջադրելու թեզը յուրօրինակ «խաբեություն» է, քանի որ Թուրքիան Հայաստանից պահանջում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, խաղաղության պայմանագրի ստորագրում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ստեղծում:

Մինչդեռ Երևանը վախենում է «միջանցք» տերմինից՝ այդ ճանապարհի նկատմամբ ուրիշի վերահսկողության դեպքում դրա մեջ տեսնելով ինքնիշխանության կորուստ։ Անկարան պնդում է նաև Հայաստանի կողմից 1921 թվականի Կարսի պայմանագրի ճանաչումը, ինչը նրան կզրկի տարածքային պահանջների իրավունքից։ Բայց, թերևս, ամենագլխավորը Երևանի և Սփյուռքի պնդումներն են Թուրքիայի կողմից 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ինչը կտրականապես անընդունելի է Անկարայի և Բաքվի համար: Միևնույն ժամանակ, Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է Եվրոպայի խորհրդի, Եվրոպական խորհրդարանի և այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից, 33 պետություն, ներառյալ՝ Ռուսաստանը, մի քանի երկրների շրջաններ և նահանգներ ևս ճանաչել են դա։ Հայաստանի ներկայիս իշխանությունը քաջ գիտակցում է, որ այդ թեման շահերի բախման տեղիք է տալու թե՛ բուն Հայաստանում, թե՛ Սփյուռքում։

Այսպիսով, սկսված բանակցությունների համատեքստում կան բազմաթիվ հակասություններ, այդ թվում՝ հայկական շուկան թուրքական ապրանքների համար բացելու հարցում։ Կարծես թե հայ-թուրքական բանակցություններն ընթանում են Ռուսաստանի հովանու ներքո։ Սա մի կողմից դիտվում է որպես բնական երևույթ, քանի որ նրա միջամտությունն է վերջ դրել Ղարաբաղյան պատերազմին։ Բացի այդ, Մոսկվան պետք է գոնե գոհ լինի, որ իր հովանու (այլ ոչ թե «արևմուտքի») ներքո են ընթանում և՛ հայ-ադրբեջանական, և՛ հայ-թուրքական կարգավորումները։ Բայց մյուս կողմից` Ռուսաստանը, ձգտելով դառնալ «առաջին ջութակը» Անդրկովկասում, կարող է ընդհանրապես չստանալ այն արդյունքը, որն ակնկալում է, քանի որ աշխարհառազմավարական իրողությունները այժմ շատ կոնկրետ են և հակված արագ փոփոխությունների:

Բանն այն է, որ պարտված, նյութապես ու բարոյապես հյուծված Հայաստանը կարող է զիջել Թուրքիային, որն իր «բնավորության փոփոխականության» պատճառով կթուլացնի Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում։ Եթե ավելի վաղ Մոսկվան հանդես էր գալիս որպես Հայաստանի անվտանգության միակ երաշխավոր, ապա նման անհրաժեշտությունը կվերանա։ Առաջնորդվելով եսասիրական, ավելի ճիշտ՝ գործնական քաղաքական նկատառումներով, ցանկալի է, որ Ռուսաստանը դադարեցնի Երևանի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը։ Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է՝ չնայած նրա հետ որոշակի տարաձայնություններին և Ռուսաստանի հետ «բարեկամությանը»:

ՀԱՊԿ-ի աճող ազդեցությունը Անկարան և դաշինքը դժվար թե ողջունեն, առավել ևս, եթե դա իրենց «քթի տակ» է։ Նրանք, ինչպես Ռուսաստանը, չեն հանդուրժում այն ազդեցության ոլորտներից բաժանում, որը իրենցն են համարում։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան, ժամանակի ընթացքում Հայաստանի նկատմամբ կիրառելով «մտրակի և բլիթի» քաղաքականություն, հայացքը կուղղի դեպի Արևմուտք, կփորձի խաղալ Մոսկվայի և Երևանի «գործընկերային» հարաբերությունները թուլացնելու վրա։ Վերջինս ուժի մի կենտրոնից մյուսը «կթեքվի» և, ի վերջո, կարող է «անցման քայլ» կատարել, թեև ոչ մոտ ապագայում։ Իսկ մինչ այդ Երևանը, ինչպես նաև Թուրքիան և «կոլեկտիվ Արևմուտքը», կկարողանան Մոսկվային նման հնարավոր հեռանկարի անորոշության մեջ պահել։

Ուրեմն, ինչո՞ւ է Մոսկվան «շտապում» Հայաստանին Թուրքիայի հետ հաշտեցնել։ Ի՞նչ մակարդակի վրա է դա՝ մասշտաբայի՞ն, թե՞ ավելի համեստ, և ի՞նչ «շեմեր» է սահմանել իր համար։ Անկարան, սկսելով համապատասխան գործընթացը, դժվար թե սահմանափակվի չափավոր պահանջներով թե՛ Բաքվի, թե՛ սեփական շահերի համատեքստում։ Իսկ նրանք, ինչպես գիտենք, մեծ ախորժակ ունեն։ Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը նույնպես չի դժգոհում «ախորժակից», ապա ոչ հեռավոր ապագայում պետք է սպասել նրա և Թուրքիայի շահերի բախում Հարավային Կովկասում և մերձակա տարածաշրջանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ