Երևան, 27.Մայիս.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ucom-ը զանգերի սպասարկման նոր կենտրոն կունենա Վանաձորում

Հետևե՛ք մեզ Telegram-ում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարից «Յուքոմ» ընկերությունը նախատեսում է զանգերի սպասարկման նոր կենտրոն հիմնել Վանաձորում, ինչի շնորհիվ ընթացիկ տարում քաղաքում կբացվի մոտ 20 աշխատատեղ։ Մինչ այսօր  զանգերի կենտրոնի աշխատակցի հաստիքի համար դիմել  են 22-25 տարեկան 100 վանաձորցիներ։ Դիմորդների շարքում են իրավաբաններ, հոգեբաններ, տնտեսագետներ, լեզվաբաններ, ինչպես նաև մանկավարժներ։

«Ընտրություն կատարելիս մեր համար միանշանակ էր, որ նոր զանգերի կենտրոնը պետք է բացվի մարզերից որևէ մեկում։ Բացի այդ, փորձել ենք մեր ներդրումն ունենալ մարզերի աշխատաշուկայի զարգացման գործում՝ առաջարկելով  Երևանի զանգերի կենտրոնին լիովին հավասար աշխատանքային պայմաններ։ Ասեմ, որ Վանաձորի դիմորդները կրթությամբ և մասնագիտական հմտություններով չեն զիջում Երևանի դիմորդներին։ Վստահ եմ, որ նրանք յուրահատուկ ներդրում կունենան Ucom-ի սպասարկման որակի բարելավման գործընթացում և, իհարկե, այն կտանեն «դբա լավը»», - պատմել է «Յուքոմ» ընկերության Հաճախորդների սպասարկման տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆի Բոնդարենկոն։

Հարցազրույցների փուլը հաղթահարած դիմորդներն այս պահին մասնակցում են զանգերի կենտրոնի աշխատակցի համար նախատեսված խորացված դասընթացների, ուսումնասիրում են ընկերության կողմից տրամադրվող ֆիքսված և շարժական կապի բոլոր ծառայությունները, անհրաժեշտ աշխատանքային ծրագրերը և այլն։

Դասընթացների մասնակիցներից 23-ամյա Մարտին Մարտիրոսյանը, ով ավարտել է Երևանի պետական համալսարանի «Սերվիս» բաժինը, պատմել է, որ Ucom-ն իրեն առաջին հերթին գրավել է իր «Level Up» փաթեթներով, «Mediaroom» հավելվածով, ինչպես նաև աշխատելու ոճով․ «Միշտ հետաքրքրված եմ եղել Ucom-ով, դրա ծառայություններով և, երբ տեսա Վանաձորում զանգերի կենտրոն բացվելու վերաբերյալ հայտարարությունը, անմիջապես դիմեցի։ Բնիկ վանաձորցի եմ, նախընտրում եմ աշխատել հենց իմ քաղաքում»։

Մեկ այլ մասնակից՝ 22-ամյա մասնագիտությամբ հոգեբան Անի Խաչատրյանը որոշել է դիմել այս հաստիքում աշխատելու համար, քանի որ իրեն միշտ հետաքրքրել է հաճախորդի հետ շփումը, ինչպես նաև տարբեր կոնֆլիկտային իրավիճակներ հարթելը։ Պատմում է, որ մշտապես հետևել է Ucom-ի աշխատանքային գործունեությանը ու, իր խոսքով, քաջատեղյակ  է ընկերությունում տիրող «աշխատանքային դրական մթնոլորտի» մասին․ «Այն, որ զանգերի կենտրոնը բացվում է հենց Վանաձորում, շատ ոգևորիչ է, քանի որ նմանատիպ աշխատանք նախկինում կարող էինք գտնել միայն Երևանում, այժմ Ucom-ը մեզ՝ վանաձորցիներիս, տվեց մեծ հնարավորություն ունենալ սիրելի աշխատանք հենց մեր քաղաքում»։

Նիկոլին հավատացողը կամ պետք է անբուժելի հիմար լինի կամ` խրոնիկ ապուշ․ Արտակ ԶաքարյանՍերժ Սարգսյանի կառավարման տարիներին մենք ունեցել ենք հզոր բանակ, մենք ունեցել ենք հզոր սպառազինություն. Հենրիխ Դանիելյան Երաժշտական պրոդյուսեր Պռոֆֆը` նոր նախագծերի, համերգային շրջագայությունների և Թաթա Սիմոնյանի հետ համագործակցության մասին Ինեկոբանկն Android օգտատերերի համար գործարկում է Mastercard քարտերով NFC վճարումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության փրկումը ոչնչացումից առաջնահերթ է․ Նիկոլ Փաշինյան Հունիս ամսվա հիշատակի և տոնական օրերը 6 ժամ ջուր չի լինի ՆԱՏՕ-ն պետք Է պատրաստ լինի երկարատեւ աջակցելու Ուկրաինային. Ստոլտենբերգ Դոլարի փոխարժեքը նվազել է եւս 3,5 դրամով. Եվրոն եւս էժանացել է Վրաստանի նախագահը Հարավային Օսիայի հանրաքվեն Ռուսաստանի Դաշնության սադրանք է անվանել Բուհի տված գիտելիքներով անհնար է աշխատել մասնագիտությամբ․ Նաիրի Սարգսյան Ադրբեջանն արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում․ Պուտին Ո՞վ է պատասխան տալու Հայաստանում ռուսների ձախողման համարՀայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը․ ՊՆ Գործարկվելու է Տարոնիկ համայնքի շչակը Էրդողանը մայիսի 28-ին Բաքու կայցելի Հայ գործարարների ասոցիացիան Մոսկվայում ներկայացրեց Buissup նախագծի շրջանակում կայանալիք միջոցառումներըՕդի ջերմաստիճանը կհասնի +33-ի Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել 5 պատգամավոր եւ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Օրենքով պաշտպանված գարեջուր, որ կարելի է պահել մինչև հինգ տարի. «Փաստ» ԵԱ․ Մրցումային չորրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին օրենք. «Փաստ» Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն մաքսային ոլորտում Սենեգալում 11 նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից Գործընթացի՝ երկու ձևաչափով շարունակության վտանգները. «Փաստ» Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակելու պահը Հայ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Ոսկու գինն ընկնում է Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Volvo-ն ու Lexus-ը, կա 4 վիրավոր Դաշնակիցները թաքնվել են թփերի մեջ, իսկ հետո դանակ են խրելու թիկունքին. «Փաստ» Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետինՀերթական քրեական գործերն են հարուցվել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իմ գրությունների հիմքով. Թագուհի ԹովմասյանԵրգչախումբը օրինակ է դարձել և ուղի հարթել նոր երգչախմբերի համար. «Փաստ» Ես այս խորհրդարանում անելիք չունեմ. Արթուր ՎանեցյանՆավթը թանկանում է Միացյալ Նահանգները ողջունում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը․ Բլինքեն Բնապահպանը ջրառի հարցում դավադրության խնդիր է տեսնում. «Փաստ» Հայկական կողմը մոտենում է բանակցային հարցին՝ առանց հստակ տեսլականի. ադրբեջանագետ Տավուշի մարզի Կողբ բնակավայրի մի հատվածի, Վանաձոր քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի «Արցախն անմասն չէ պայքարից. սա ոչ միայն ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցների, այլև ողջ հայ ազգի շարժումն է». «Փաստ» Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Չալաբյանի կալանավորման հիմքում 44-օրյա պատերազմի դավաճանությունների վերաբերյալ նրա փաստարկված ելույթն է. Զարուհի Փոստանջյան Ինչո՞ւ են մեր երկրի հետ այսպես վարվում իշխանությունները. «Փաստ» Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Ավետիք Չալաբյանի գործը Փաշինյանի ստեղծած կալանքի դատարանների խայտառակության դրոշակն է. պաշտպան Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ» «Արդեն այսօր ունենք Արցախի հարցում նշաձողի արձանագրված իջեցում». «Փաստ» «Բաբայանականները»՝ երկու քարի արանքում. «Փաստ»