Yerevan, 25.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խախտումներ՝ հոգեբուժարաններում. ՄԻՊ-ի հրապարակած զեկույցից պատկերը մինչ օրս նույնն է

BLOG
Հոգեբուժարաններում պահվող մարդկանց իրավունքների խախտումների վերաբերյալ 2017 թվականի այցերի արդյունքներով 2018թ մարտի 22-ին հրապարակած արտահերթ զեկույցից հետո ընդհանուր պատկերը չի փոխվել մինչ օրս։
 
 Շաբաթ օրը հրապարակած արտահերթ զեկույցը (շուրջ 150 էջ) ցույց է տալիս, որ գործնականում վիճակը նույնն է՝ սկսած Կառավարության ոչ թիրախային համակարգային քաղաքականությունից ու դանդաղ քայլերից մինչև անուշադրություն հոգեկան առողջություն ունեցող մարդկանց նկատմամբ:
Զեկույցի գնահատականները հիմնված են 2021թ. ընթացքում «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Սևանի հոգեկան առողջության կենտրոն», «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» այցերի, բողոքների, ստացած պարզաբանումների, ինչպես նաև իրականացվել է համեմատություն նախորդ տարիների հետ:
 
Ընդհանուր գնահատականն այն է, որ հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վերհանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում և պատշաճ հսկողություն իրականացնել ՝ անկախ գերատեսչական ենթակայությունից:
 
Հիմնական խնդիրները՝
 
Հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ: Գլխավոր հարցերում չի վարվում միասնական քաղաքականություն:
 
Հոգեբուժական կազմակերպությունների տարբերակված գերատեսչական ենթակայությունը խոչընդոտ է միասնական քաղաքականության համար: Այս մասին նշել եմ դեռ 2018 թվականի զեկույցում։
 
Հոգեբուժական կազմակերպությունները գործում են Առողջապահության նախարարության, մարզպետարանների ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ։
 
Հաճախ են Առողջապահության նախարարի հրամանների պահանջները խախտվում ոչ իր ենթակայությամբ գործող հոգեբուժական կազմակերպություններում:
Գոյություն չունի փոխհամաձայնեցված համագործակցություն, ինչն էլ առաջացնում է միասնական մոտեցումների բացակայություն, վերահսկողության հարցերում բացթողումներ և այլն:
Շարունակվող խնդր է վճարովի ծառայությունների մատուցումը (մանրամասները Զեկույցում են)։
 
Հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման հետ կապված խնդիրները շարունակում են մնալ քրոնիկ և պահանջում են հիմնարար լուծումներ։
 
Գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ տարբեր հոգեբուժարաններում օգտագործվել են օրենքով չնախատեսված մեխանիկական զսպման միջոցներ:
Մասնավորապես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է «չոր փաթաթում» և «թաց փաթաթում»: Սա իրենից ներկայացնում է սառը ջրով թրջած սավանով փաթաթում: Նման պրակտիկան խիստ անթույլատրելի է: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես կիրառվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում:
 
Հոգեբուժական կազմակերպություններում կամ առանձին բաժանմունքներում առկա չեն ֆիզիկական զսպման համար առանձնացված սենյակներ:
 
Հոգեբուժարաններում արձանագրվող խնդիրներից է նաև որպես դեղորայքային հանդարտեցման միջոց օրենքով չնախատեսված դեղամիջոցների կիրառումը:
Գործնականում չեն պահպանվում ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջները:
 
Ավելին, օրինակ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամարկյալի նկատմամբ, որպես դեղորայքային զսպման միջոց, կիրառվել է դեղամիջոց, որը ներառված չէ նախարարի՝ ոլորտը կարգավորող որևէ հրամանում:
Կամ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում որպես դեղորայքային հանդարտեցման միջոց կիրառվել է դեղամիջոցների համադրություն, որը նույնպես ներառված չէ որպես հանդարտեցման միջոց օրենսդրությամբ սահմանված թույլատրելի դեղամիջոցների ցանկում:
 
Շարունակում է մտահոգիչ մնալ ֆիզիկական զսպման և դեղորայքային հանդարտեցման միջոցների զուգակցված կիրառումը՝ առանց պատշաճ հիմնավորման: Ոչ մի հոգեբուժարանում, մենք գտնում ենք, որ ֆիզիկական զսպման և դեղորայքային հանդարտեցման միջոցի զուգակցումը չի հիմնավորվել:
 
Հոգեբուժարաններում շարունակում է նաև մտահոգության առարկա լինել ժամկետանց դեղերի առկայությունը, ինչպես նաև դեղերի պահման ռեժիմի և պայմանների խախտումները:
 
2021 թվականին այդպիսի դեպքեր հայտնաբերվել են դիտարկված բոլոր հոգեբուժարաններում:
 
Մեկ այլ խնդիր կապված է հոգեբուժական կազմակերպություններում դեղորայքի պահման սանիտարահիգիենիկ անբավարար պայմանների հետ:
Ուսումնասիրված հոգեբուժական բոլոր կազմակերպություններում տարբեր բաժանմունքների դեղապահարաններում առկա են եղել կտրած դեղաթիթեղներ, որոնց ժամկետն ամրագրող հատվածը բացակայել է։ Արձանագրվել են նաև դեղաթիթեղից դուրս բերված՝ բաց վիճակում պահվող դեղահաբեր։
 
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման անհատական ծրագրերում հոգեբուժական տարբեր կազմակերպություններում շարունակում է գերակշիռ տեղ զբաղեցնել դեղորայքային բուժումը, իսկ այլընտրանքային (արտթերապիա, ուսումնական, զբաղմունքային, աշխատանքային և այլն) բուժման ծրագրեր գրեթե չեն իրականացվում:
 
 Գերբնակեցվածության հետևանքով հոգեբուժական կազմակերպությունների հիվանդասենյակներում առկա են չափազանց խիտ դասավորված, իրար կիպ դրված, նույնիսկ իրար միացված մահճակալներ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ)։
 
Մտահոգիչ է նաև, որ հոգեբուժական կազմակերպություններում մահճակալները տեղադրված են անմիջապես հիվանդասենյակի մուտքի մոտ՝ մասնակիորեն խոչընդոտելով պացիենտների մուտքը դեպի սենյակ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։
Սա նախևառաջ մարդու արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության երաշխիքների ոտնահարում է:
 
 Շարունակում է մտահոգիչ մնալ այն, որ հոգեբուժական կազմակերպությունների հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժումն ու խնամքը կազմակերպվում է միջանցքներում տեղադրված մահճակալներին:
 
Մասնավորապես, նման պրակտիկա է արձանագրվել Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ բաժանմունքի միջանցքում տեղադրված է եղել մահճակալ, և հանգստի ժամին այնտեղ քնած է եղել հոգեբուժական կազմակերպությունում բուժում ստացող կին պացիենտ: Ըստ բաժանմունքի բժշկական անձնակազմի՝ պացիենտը միջանցքում է տեղավորվել՝ բաժանմունքի հիվանդասենյակների ծանրաբեռնվածության պատճառով:
 
 Կանխարգելման ազգային մեխանիզմն արձանագրել է մտահոգիչ պրակտիկա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց լոգանքի հետ կապված: Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքներից մեկում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հագուստը փոխել են լոգանքից առաջ և մաքուր ու լվացված հագուստը հագել են մինչև բաղնիք գնալը: Ավելին, լոգանքի նախապատրաստումը կազմակերպվել է բաժանմունքի միջանցքում, որտեղ բոլոր պացիենտները միաժամանակ մերկացել են, հանել հագուստը և հագել նորը:
Հոգեբուժական կազմակերպություններում արձանագրվել են նաև հագուստի անհատականացման խնդիրներ:
 
Մասնավորապես, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամարկյալներից շատերը չեն ճանաչել իրենց հագուստը և այդ պատճառով լվանալուց հետո ողջ հագուստը բաժանվել է պատահականության սկզբունքով:
 
 Մեր ուշադրության ներքո են եղել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասների, այսինքն՝ երեխաների հոգեկան առողջության հարցերը:
Այս ոլորտում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում շահագործվել է մանկական հոգեբուժական բաժանմունք՝ 12 անչափահաս անձանց հիվանդանոցային սպասարկման համար: Սա, իհարկե, դրական զարգացում է: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի նկատառումների հիման վրա ներդրվել են ավելի արդյունավետ և ժամանակակից զսպման միջոցներ` Առողջապահության նախարարի հետ համագործակցությամբ:
 
Շարունակում է խնդրահարույց մնալ մարզերում [հեռավոր] բնակվող անչափահասների ստացիոնար հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպումը: Մարզերում տեղակայված հոգեբուժական կազմակերպությունները հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասների ստացիոնար պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրել չեն կարող, քանի որ չունեն համապատասխան պայմաններ և արտոնագիր:
 
Նրանց տեղափոխումն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության տրանսպորտային միջոցով, որի համար վճարվում է պատկառելի գումար (օրինակ՝ Վանաձորից-Երևան՝ 75.000 ՀՀ դրամ)։
 
ՀՀ գլխավոր դատախազությունը մեզ տրամադրել է տվյալներ այն մասին, որ 2021 թվականի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում ինքնավնասման դեպքեր չեն արձանագրվել, սակայն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ միայն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում 2021 թվականին արձանագրվել է ինքնավնասման 10 դեպք:
 
Սա վկայում է այն մասին, որ հոգեբուժական կազմակերպություններում ինքնավնասման դեպքերի մասին իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն տեղեկացվում, ինչը խնդրահարույց է:
 
Շարունակում է մտահոգիչ մնալ նաև այն, որ ոչ բոլոր հոգեբուժական կազմակերպություններում են գիշերային ժամերին հերթապահում հոգեբույժներ, իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի քանակը բավարար չէ:
 
2021 թվականի ընթացքում ուսումնասիրված բոլոր հոգեբուժական կազմակերպություններում առկա է եղել շենքային պայմանների բարելավման և վերանորոգման կարիք: Ուսումնասիրված հոգեբուժական կազմակերպությունների սանհանգույցները հիմնականում հարմարեցված չեն եղել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կամ հոգեմետ դեղորայք ընդունող պացիենտների տեղաշարժի համար՝ հավասարակշռության պահպանման հաշվառմամբ:
Բաժանմունքների սանհանգույցներում զուգարանները մեծամասամբ միմյանցից որևէ կերպ առանձնացված չեն եղել, որոշ զուգարանակոնքեր չեն ունեցել նստատեղ:
Սանհանգույցներում արձանագրվել են նաև ասիական տիպի զուգարաններ, իսկ հիգիենայի և անհրաժեշտ այլ պարագաները բացակայել են:
 
Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր այցի ընթացքում արձանագրվել է, որ պացիենտներին հսկելու նպատակով բաժանմունքի միջանցքում, սննդի ընդունման և ժամանցի համար առանձնացված հատվածում, տղամարդկանց համար նախատեսված սանհանգույցի նախասրահում և որոշ հիվանդասենյակներում տեղադրված են եղել տեսախցիկներ:
 
Հիվանդասենյակներում տեսախցիկների առկայությունն անթույլատրելի է և խախտում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնավոր կյանքի գաղտնիությունը:
 
Խմելու ջրի, լոգանքի և լվացքի կազմակերպման հարցում ևս առկա են խնդիրներ։ Հոգեբուժական կազմակերպությունների լոգարաններում արձանագրվել են անբավարար պայմաններ: Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում լոգախցիկները բաժանված չեն եղել միջնապատով կամ բաժանված են եղել ոչ ամբողջական պատով: Լոգախցիկները նաև չեն ունեցել դռներ:
 
Մտահոգիչ է, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում բաղնիքը հանգստյան օրերին չի շահագործվում, իսկ աշխատանքային օրերին առաջանում են տաք ջրով ապահովման դժվարություններ՝ ջրատաքացուցիչ համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով:
 
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում արձանագրվել է, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամարկյալների լոգանքը կազմակերպվում է լոգարանում՝ սալիկապատ քարե նստարանին նստած վիճակում, որի սալիկները եղել են կոտրտված, և բարձր է եղել վնասվածք ստանալու հավանականությունը։
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամարկյալների հագուստի և սպիտակեղենի մի մասը չորացվել է հոգեբուժական կազմակերպության ցանցապատ պարսպի վրա, իսկ մյուս մասը՝ այդ թվում նաև ներքնազգեստներ, գետնին՝ աղբի և ծխախոտի մնացորդների վրա: Նշվածը նվաստացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արժանապատվությունը և խիստ անընդունելի է:
 
Զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ պետք է ստեղծել հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների պատշաճ պայմաններ և բարձրացնել աշխատավարձերը, զարգացնել սոցիալական երաշխիքները:
 
Զեկույցում արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց այդ փոփոխություններն ինչ էլ, որ եղել է կապված են կա՛մ Առողջապահության միայն գործող նախարարի ձեռնարկած մի շարք կարևոր քայլերի հետ (օրինակ` 10-ից ավելի նոր ակտերով կարգավորումները), կա՛մ դրվագային են` կապված առանձին հոգեբուժարանների հետ (օրինակ` Առողջապահության նախարարության ենթակայությամբ «Նուբարաշենի», «Ավանի» հոգեբուժարան, կամ ողջունելի է այն, որ «Սևանի» հոգեբուժարանում հոգեբանները փաստաթղթավորել են պացիենտների հետ իրականացրած աշխատանքը, նախատեսվածի վերանորոգել վերջինի խոհանոցը): Մանրամասները զեկույցում են:
 
Առողջապահության նախարարության այս քաղաքականությունը պետք է զարգացնել արագ տեմպերով և ուժեղացնել վերահսկողությունը նախարարի նշված նոր հրամանների կատարման նկատմամբ:
Արձանագրված այս և մյուս խնդիրների վերացմանն ուղղված առաջարկներ կուղարկվեն իրավասու մարմիններին։
Մանրամասները՝ զեկույցում։
 
An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package