Yerevan, 19.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թափուր նախագահի պաշտոնը. լիազորությունների մասին մատնանշումը՝ «քող». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախապես նշենք, որ վերնագրում ո՛չ սխալ կա, ո՛չ վրիպակ: Հասկանում ենք, որ հայոց լեզվի կանոններով պետք է լիներ «նախագահի թափուր պաշտոնը»: Սակայն խոսքն այս դեպքում այդ մասին չէ, ոչ էլ հրաժարականի իրավական ձևակերպման, կամ թափուր այդ պաշտոնին հավակնողների մասին: Խոսքը բովանդակության մասին է՝ բառիս ամենաիսկական իմաստով, այդ թվում՝ անցած չորս տարվա կտրվածքով... Հազիվ թե շատ անսպասելի էր նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը: Շատերի համար պարզ էր, որ նա ժամանակից շուտ է հեռանալու պաշտոնից:

Սակայն, հաշվի առնելով, որ հայտարարվել է սահմանադրական փոփոխությունների մասին, թվում էր, թե նա, որ հրաժարական չտվեց պատերազմից հետո, ապա ամեն ինչ արեց, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել (ձևական հայտարարությունները թոզփչոցի էին), կհեռանա նշյալ փոփոխությունների արդյունքում: Առավել ևս, որ Սարգսյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե Հայաստանը նոր Սահմանադրություն ընդունի, ապա ինքը պատրաստ է անմիջապես հրաժարական տալ։ Բայց նրա հրաժարականը եղավ նախքան սահմանադրական փոփոխությունների իրականացումը, ինչը ներկայիս բարդ փուլում ներքաղաքական նոր իրադրություն է ստեղծում։

Իսկ թե ինչու Արմեն Սարգսյանը նախընտրեց հիմա հեռանալ, այս հարցը դարձել է ակտիվ քննարկումների առարկա։ Նախ՝ պետք է ուշադրություն դարձնել, թե նա ինչ պատճառաբանություններ է ներկայացնում իր հրաժարականը ժողովրդի աչքում «լեգիտիմացնելու» համար։ Ըստ էության, Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում կարմիր թելի պես անցնում է այն պատճառաբանությունը, թե ՀՀ նախագահը ներկայիս կառավարման համակարգի պայմաններում չի ունեցել բավարար լիազորություններ, որպեսզի ճգնաժամային իրավիճակներում ազդի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների վրա։ Այլ կերպ ասած՝ ըստ Արմեն Սարգսյանի, նախագահի ինստիտուտը չի ունեցել սահմանադրական գործիք՝ իր ունեցած ներուժն ի նպաստ երկրի օգտագործելու համար։

Սակայն հետաքրքրական է, որ սա առաջին անգամ չէ, որ Արմեն Սարգսյանը բողոքում է, թե նախագահի ինստիտուտը գործող Սահմանադրության պայմաններում օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով։ Նա տասնյակ անգամներ դրա մասին հայտարարել է իր բազմաթիվ ելույթներում ու հարցազրույցներում։ Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ ավելի շուտ չէր հրաժարական տալիս, երբ տեսնում էր, որ, օրինակ՝ ճգնաժամային իրավիճակներում՝ մասնավորապես պատերազմում պարտության արդյունքում պետությունը շատ ծանր վիճակում է հայտնվել, իսկ իր լիազորությունները չեն բավարարում իրադրության վրա ազդելու համար։

Կամ՝ վերջինս կարող էր առնվազն հրաժարական տալ անցյալ տարվա հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ իր անհամաձայնությունը և բողոքը հայտնելով վարչական ռեսուրսների չարաշահման ու քաղաքական ճնշումների արդյունքում իշխանությունների վերարտադրման կապակցությամբ։ Հաջորդ հարցն այն է, որ եթե Արմեն Սարգսյանը բողոքում է, թե գործող Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը օժտված չէ անհրաժեշտ լիազորություններով և միայն արարողակարգային դերակատարություն է ունենալու, ապա ինչո՞ւ համաձայնեց ստանձնել նախագահի պաշտոնը։ Մի՞թե այն ժամանակ ինքը քաջածանոթ չի եղել Սահմանադրության մեջ նախագահի լիազորություններին վերաբերող հատվածին:

Իհարկե քաջածանոթ է եղել։ Եվ առնվազն տարօրինակ է «ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի...» ձևակերպումը, քանի որ նման պաշտոնի համար հավել յալ լիազորություններ չեն տրվում սոսկ բանավոր պայմանավորվածությամբ: Դրա համար կա Սահմանադրություն: Մյուս կողմից էլ՝ սա ցույց է տալիս, որ Սարգսյանը բավարար չափով անկեղծ չէ հանրության նկատմամբ, քանի որ իրականում, շատ մասնագետների գնահատմամբ, Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտին տրված լիազորությունները բավարար էին, որպեսզի նախագահը հանդես գա որպես պետության գլուխ և էական ներազդեցություն ունենա պետության կենսագործունեությանը վերաբերող բազմաթիվ առանցքային հարցերում։

Այլ հարց է, որ Արմեն Սարգսյանն ի վիճակի չի եղել այս ընթացքում արժևորել նախագահի ինստիտուտը։ Կամ եթե նախագահը լիազորություններ չի ունեցել, ապա ինչո՞ւ վերջինս անցած տարի ստորագրեց Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքում փոփոխություններ նախատեսող փաթեթը, որով, ըստ էության, սահմանափակվում էին նախագահի լիազորությունները։ Այսինքն, նախագահն անձամբ իր ձեռքով սահմանափակեց իր լիազորությունները, որոնք, իր համոզմամբ, առանց այդ էլ բավարար չէին: Կարճ ասած՝ ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը հնարավորություն ուներ երկրի ներքաղաքական և արտաքին հարցերում ավելի ակտիվ ու գործուն դերակատարություն ստանձնել, այլ հարց է, որ ինքը նույնիսկ չի էլ փորձել իրական կյանքում կիրառման մեջ դնել Սահմանադրությամբ նախագահին տրված լծակները։ Ստացվում է, որ հրաժարականի տեքստում Արմեն Սարգսյանի ներկայացրած արդարացումները համոզիչ չեն։

Եվ այս ֆոնին նրա հեռանալն այլ ենթատեքստ է ստանում։ Ու այս համատեքստում պատահական չեն այն տարբեր վերլուծությունները, որ վերջինս հեռանում է ոչ իր կամքով՝ այդպիսով լիովին ազատ արձակելով Նիկոլ Փաշինյանի ձեռքերը։ Մյուս կողմից էլ՝ քննարկումներ կան, որ նրա հրաժարականը պատճառ է տարածաշրջանային, հնարավոր է՝ ավելի գլոբալ «շարժերի» արդյունքում մեր երկրի հետ կապված առաջիկա զարգացումների մասին հստակ տեղեկատվության տիրապետման հետ: Ըստ այդմ, ստացվում է, որ նա հրաժարական տվեց, որպեսզի պատասխանատվություն չստանձնի մեր երկրի հետ կապված առաջիկա ցավոտ զարգացումներում և իր ստորագրությունը չդնի առաջիկայում սպասվող փաստաթղթի տակ։ Սակայն որն էլ լինի հրաժարականի պատճառը, հստակ է, որ դա լիազորությունների պակասը չէ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!