Երևան, 17.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գիտությամբ զբաղվելը պետք է ոչ միայն գրավիչ լինի, այլև ապահովի արժանապատիվ ապագա երիտասարդների համար». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երիտասարդներից կազմված գիտական խումբը զբաղվում է երկաթ և ծծումբ օքսիդացնող մանրէների բազմազանության և տարածվածության ուսումնասիրությամբ Հայաստանի և Արցախի մետաղական հանքավայրերում: Դիմել են ինչպես Գիտության կոմիտեի, այնպես էլ միջազգային մի շարք դրամաշնորհների՝ իրենց ուսումնասիրություններն էլ ավելի համապարփակ դարձնելու նպատակով:No description available.

«ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի գիտական թեմայի շրջանակներում հետազոտություններ են իրականացվում քեմոլիթոտրոֆ մանրէների ֆիզիոլոգիական առանձնահատկությունների՝ ադհեզիայի, կենսաթաղանթի առաջացման և իմոբիլիզացիայի խնդիրների ուսումնասիրման ուղղությամբ: Նշված հետազոտություններն ունեն ոչ միայն կարևոր հիմնարար, այլև գործնական մեծ նշանակություն և կարող են կիրառվել մետաղների ստացման ժամանակակից մանրէաբանական կենսատեխնոլոգիական գործընթացներում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի ավագ գիտաշխատող, կ.գ.թ. Արևիկ Վարդանյանը:

Հեղինակ է մոտ 40 գիտական աշխատանքների, որոնցից 21-ը տպագրվել է միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում, ստացել է բազմաթիվ միջազգային հետազոտական դրամաշնորհներ, մասնակցել մի շարք միջազգային գիտաժողովների:

Վերադառնալով ուսումնասիրություններին, ընդգծում է՝ մանրէների աճի, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող մետաղների տարրալուծման գործընթացների վրա ազդող առավել կարևոր գործոններից է միջավայրի pH-ը: «Միջավայրի pH-ի կամ թթվայնության ճիշտ վերահսկումը և կարգավորումը կարող է էականորեն բարձրացնել մետաղների տարրալուծման արդյունավետությունը: Նշված հետազոտությունների իրականացման համար խիստ անհրաժեշտ էր ժամանակակից գերճշգրիտ pH-մետր, որը ձեռք ենք բերել ԳՊԿ-ի Գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման համար տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: Իմ ղեկավարությամբ մրցույթին մասնակցել է մեր լաբորատորիայի երիտասարդ գիտնականներից կազմված խումբ, անդամներն են Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի գիտաշխատող, հայցորդ Աննա Խաչատրյանը և կրտսեր գիտաշխատող Նելլի Աբրահամյանը»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը:No description available.

Ասում է՝ իրենց հետազոտությունների ոլորտը կենսահիդրոմետալուրգիան է, որն ուղղված է երկաթ և ծծումբ օքսիդացնող մանրէների բազմազանության և Հայաստանի ու Արցախի մետաղական հանքավայրերում տարածվածության ուսումնասիրությանը, արդյունավետ շտամների մեկուսացմանը, ինչպես նաև դրանց կենսաբանական առանձնահատկությունների, մասնավորապես՝ սուլֆիդային ապարների տարրալուծման, գունավոր և այլ արժեքավոր մետաղների կորզման, ադհեզիայի և կենսաթաղանթի առաջացման ունակությունների ուսումնասիրությանը: «Մետաղական հանքավայրերով հարուստ Հայաստանում, որտեղ առկա են աղքատ հանքաքարերի, հանքաթափոնների և պոչանքների հսկայական զանգվածներ, արդիական և հրատապ է ժամանակակից, շրջապատող միջավայրի համար միանգամայն անվտանգ կենսահիդրոմետալուրգիայի կամ մանրէաբանական տարրալուծման տեխնոլոգիայի ներդրումը: Վերջին տարիներին մեր գիտական խումբը զբաղվում է նաև էլեկտրոնային և էլեկտրական թափոնների մանրէաբանական վերամշակման հարցերով: Ի տարբերություն ավանդական տեխնոլոգիաների, այս թափոնների մանրէաբանական մշակումը էներգախնայողական և տնտեսապես շահավետ, անթափոն և շրջակա միջավայրի համար միանգամայն անվնաս այլընտրանքային տեխնոլոգիա է»,-նշում է Արևիկը:No description available.

Անցած տարվա ընթացքում լաբորատորիան ճանաչվել է ԳԿ-ի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի հաղթող՝ լաբորատորիայի վարիչ, կ.գ.դ Նարինե Վարդանյանի ղեկավարությամբ: Խմբի անդամ Աննա Խաչատրյանն էլ ճանաչվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում ազդեցության գործակցով գիտական պարբերականներում տպագրված հոդվածների մրցույթի շահառու, ինչպես նաև «Memorandum of Understanding» միջազգային դրամաշնորհի շրջանակներում երկու ամիս տևողությամբ հետազոտություններ է իրականացրել Գերմանիայի ՄարտինԼութերի անվան Հալլե-Վիթենբերգի համալսարանում: «Ես և լաբորատորիայի վարիչ Ն. Վարդանյանը արժանացել ենք ՀՀ պետբյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների հավելավճարի՝ ամենաբարձր 3-րդ շեմում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Սրան զուգահեռ հաստատվել է նաև Չինաստանի գիտությունների ակադեմիայի Օվկիանոսագիտության ինստիտուտի հետ համատեղ ներկայացված ծրագրի ֆինանսավորումը, ինչի շրջանակներում նախատեսվում է համատեղ հետազոտություններ իրականացնել մետալուրգիական շլակներից մանրէների համակեցությունների, նրանց իմոբիլիզացված համակարգերի միջոցով ստացվող ռեգեներացիոն կենսալուծույթների կիրառմամբ գունավոր մետաղների կենսատարրալուծման գործընթացի ուսումնասիրության նպատակով: Ակնհայտ է՝ այս պարագայում երիտասարդ գիտաշխատողները բաց չեն թողնում որևէ հնարավորություն դրամաշնորհներին դիմելու և գիտության ոլորտում գործունեություն ծավալելու, ոլորտի երիտասարդացմանն ու արդիականացմանը նպաստելու համար:

Մեր զրուցակիցը նշում է՝ գիտությունն ունի երիտասարդացման կարիք, բայց դա չպետք է ինքնանպատակ լինի: «Գիտության ֆինանսավորման ավելացումն ընդամենը առաջին քայլն է այդ ուղղությամբ: Պետք է պատշած կերպով արժևորել գիտնականի աշխատանքը, նպաստել նրա վարկանիշի բարձրացմանը հասարակության մեջ, օգտագործել բոլոր հնարավոր միջոցներն ու ուղիները տաղանդավոր երիտասարդներին ներգրավելու գիտական հետազոտություններում, անհրաժեշտության դեպքում կազմակերպել նրանց ուսուցումը և վերապատրաստումը աշխարհի առաջատար բուհերում: Գիտությամբ զբաղվելը պետք է ոչ միայն գրավիչ լինի, այլև ապահովի արժանապատիվ ապագա երիտասարդների համար»,-եզրափակում է Արևիկ Վարդանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գալիս ենք Արմավիրի մարզ. Նարեկ Կարապետյան Տարադրամի փոխարժեքը՝ մայիսի 17-ի դրությամբ ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս հինգը հետաձգվել է ԱԹՍ-ների hարվածների պատճառով ԵՄ-ն աշխատել է Ուկրաինայում և հիմա էլ աշխատում է Հայաստանում՝ հեղաշրջման ուղղությամբ․ Ուկրաինայի նախկին վարչապետ UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցը Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում․ կա վիրավnր Կանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը Maximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ Նախընտրական հանդիպումներ Արագածոտնում․ մարդիկ սպասում են անվտանգ և արժանապատիվ կյանքի․ Գագիկ Ծառուկյան Նոր Նորքում՝ ոգևորիչ հանդիպում և դրական սպասումներ․ Ավետիք Չալաբյան «Սահմանը երկնային Երուսաղեմի դարպասը չէ»․ Էդմոն Մարուքյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասինՄի խաղ, երկու դերակատար․ ինչպես Ալիևն օգտագործեց Փաշինյանի սխալները․ Արտակ ԶաքարյանԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբnւժարանում ինքնшuպան է եղել Անժամանակ կյանքից հեռացել է Վահե Պողոսյանը«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Բուլղարիան Գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներՖրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախը Ղալիբաֆ. Աշխարհը կանգնած է նոր կարգի շեմին. ապագան պատկանում է Գլոբալ Հարավին ԵՄ-ն դեմ է արտահայտվել Ուկրաինայի անդամակցությանը համայնքում «Մանչեսթեր Սիթին» նվաճեց Անգլիայի գավաթը Գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Բանգկոկում ԱԺ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի Թուրքիայում ընկած անօդաչուն ուկրաինական խայծ-դրոն էր Նիգերիայում զինված ավազակախումբն առևանգել է ավելի քան 50 երեխայի. առևանգվածների մեծ մասը երկուսից հինգ տարեկան է Ինչպես է ուկրաինական «Մագուրա» ռազմածովային անօդաչու թռչող սարքը հայտնվել Հունաստանում Սամվել Կարապետյանը հայերի համար կապահովի 300,000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանԱվանեսյանի բառապաշարը ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար․ Լուիզա ՍարգսյանԱզատան գյուղում ավտոմեքենա է այրվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ-ն, թիրախում է Մոսկվան․ իրավիճակը՝ երկրում Առեղծվածային մահվան դեպք՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին «Պետական գաղտնիք» հրապարակելու համար իմ նկատմամբ կարող են նոր գործ հարուցել. Ռոբերտ ՔոչարյանԱՄՆ-ն չի ապահովագրել Հորմուզի նեղուցով անցնող նավերը Թոշակառուն խաբեբաներին մոտ 163 մլն ռուբլի է տվել, այդ թվում 8.8 կգ ոսկի «Մենք չենք ուզում ապրել գերեզմանոցում». ինչպիսին է Մարիուպոլը 2026 թվականին Սամվել Կարապետյանը ինչ ասում` անում է. 3-ը փոփոխության թիվն էՎարդան Ղուկասյանը նույն պայքարող տեսակն է և վստահեք 15 համարին․ Ռոլանդ ՊողոսյանԿԳՄՍ նախարարը խոսել է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու մասին Տաշիրի և հարակից գյուղերի բնակիչները մերժում են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ինԱրևմուտքում գնահատել են Պուտինի այցը Չինաստան Մեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս–թուրքական հարաբերությունների մեջ. ՓաշոյանԵՊՀ-ն արժեքների բուհ է, ոչ թե իշխանական քարոզչության կենտրոն․ Դավիթ ՍարգսյանՊաշտպանն անդրադարձել է կին առաջնորդների առջև ծառացած մարտահրավերներին «Ազգային վերածնունդ» հիմնադրամ․ 4-րդ երեխայի համար՝ 2 միլիոն դրամ, 5-րդի համար՝ անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան»Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվում է Արհեստների միջազգային փառատոնը 11-ամյա Արևիկ Այվազյանը դարձավ Քունքֆուի աշխարհի 22-րդ առաջնության չեմպիոն «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. Միացի´ր «ՀայաՔվեին» և «Ուժեղ Հայաստանին», որ հզորանանք և հաղթենք