Երևան, 19.Մայիս.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կարող եք որոշել, որ «պատվաստանյութերը ևս պետական պաշտոնյաներ են». «Փաստ»

Հետևե՛ք մեզ Telegram-ում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տեղ հասանք (խոսքը սահմանամերձ Տեղ գյուղի մասին չէ)... Հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։

Կարելի է հասկանալ կառավարությանը. չնայած գործադրած բոլոր «տիտանական ջանքերին», Հայաստանի «հպարտ քաղաքացին» այդպես էլ չի շտապում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, պատվաստումներով ընդգրկվածության ցուցանիշը աղետալի է, և, ամենակարևորը մեր «թավշյա» ղեկավարության համար, ամոթաբեր է ամբողջ աշխարհի առաջ: Միանգամայն պարզ է, որ այս նոր սահմանափակման հիմնական նպատակը մարդկանց պատվաստել պարտադրելն է, չնայած բացատրություն է տրվում, որ նպատակը վարակի տարածումն ու հատկապես ծանր դեպքերը կանխելն է:

Այսինքն, ԱՆ մասնագետները անսպասելի պարզել են, որ պարտադիր դիմակ կրելու պահանջը, որը «սպեղանի է վարակվելու դեմ», չի՛ կարող գործել հանրային սննդի վայրերում, քանի որ դիմակով քյաբաբ վայելելն անհնար է, հետևաբար քյաբաբ պետք է վայելեն միայն պատվաստվածները, կամ էլ թեստ հանձնածները, երևի, որ մատուցողներին չվարակեն: Ռեստորատորները խիստ դեմ են այդ գաղափարին և հայտարարել են, որ չեն կատարի այդ պահանջը: Մարդկանց կարելի է հասկանալ... Պատկերացրեք իրավիճակ. ընկեր-ընկերուհիներով գնում են ռեստորան, և նրանցից մեկին չեն թողնում մտնել ներս... Գոնե որոշեիք, որ կարող է ներս մտնել և սեղանի մոտ նստել, օրինակ՝ առանց դիմակը հանելու... Էլի բան է... Կամ էլ ավելի լավ լուծում. ռեստորաններում պետք է լինեն հատուկ ապակե վանդակներ, որտեղ կարող են նստել չպատվաստվածները, իսկ նրանց սնունդ կմատուցվի պատուհանից՝ հեռավորության վրա, այսինքն... եղանով:

Երկու կողմերին էլ կարելի է հասկանալ: Հատկապես առողջապահության նախարարությանը: Չէ, մենք, իհարկե, հասկանում ենք, որ պատվաստումները խթանել է պետք, բայց ոչ նման «կացնային» մեթոդներով: Ի վերջո, այդ ամենը հակառակ էֆեկտ է տալիս: Պատվաստվելը պետք է լինի գիտակցված, այլ ոչ թե պարտադրված: Հայաստանում կարելի է հրապարակայնորեն բացասական կարծիք արտահայտել պատվաստումների դեմ. դե, խոսքի ազատություն է, և այդ հակաքարոզչությամբ հեղեղված է տեղեկատվական դաշտը: Հարց՝ իսկ ինչո՞ւ է քրեականացվել պաշտոնյաների հասցեին «թթու խոսք» ասելը, ինչո՞ւ չքրեականացնել նաև հակապատվաստումային քարոզչությունը, կամ էլ՝ ավելի հեշտ ձև. որոշեք, որ «պատվաստանյութերը ևս պետական պաշտոնյաներ են»: Ֆրանսիացի սոցիոլոգ Ժակ Էլուլի կարծիքով, հաջողված քարոզչությունը ճշմարտացի քարոզչությունն է:

Իսկ ինչո՞ւ Հայաստանում չի իրականացվում ճշմարտացի քարոզչություն: Բերեմ օրինակ: Ինչո՞ւ կորոնավիրուսով օրական հիվանդացության, հոսպիտալացման և մահերի պաշտոնական հաղորդման ժամանակ ամենօրյա ռեժիմով չի նշվում, թե նոր հոսպիտալացվածներից, կամ ընդհանրապես հոսպիտալացվածներից, կամ հոսպիտալացված ծանր դեպքերից և մահերից քանիսն ունի լրիվ կամ թերի պատվաստում: Հավատացեք՝ դա կլինի ամենահզոր պատվաստումային քարոզչությունը: Չնայած ներկայիս կառավարման խառնաշփոթում վախենամ, որ նման տվյալներ անհնար լինի ամեն օր ճշգրտորեն հավաքելն ու ներկայացնելը, ավելին՝ կարող են անգամ այնպիսի սխալներ լինել, որ հակառակ էֆեկտ կտան:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոմելայի անչափ կարճ զգեստով պարը ու Մագայի տղայական սանրվածքը.ինչպես է անցել Մերի Հակոբյանի խնջույքը ՔՊ վարչությունը քննարկել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ Սյունիքի մարզի որոշ բնակավայրերի, Սպիտակի, Վանաձորի, Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված լինելու վերաբերյալ ահազանգ է ստացվել. ԱԻՆՁայնագրությունն այնքան ծիծաղելի է, ակնհայտ է, որ մտքերը կտրտված և մոնտաժված են. Նաիրա Զոհրաբյան Տեղի է ունեցել ԱԽ նիստ. ինչ են քննարկելԱդրբեջանը մտադիր է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել․ Իլհամ ԱլիեւՏարադրամի փոխարժեքն՝ այսօր «Ինձ համար մեծ ցավ է՝ իմ տղայի թափած արյան վայրում թուրքն է քայլում».զոհված զինծառայողի մայր Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին Միջնորդություն ենք ներկայացնում հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկ Գալեյանի, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ. Արթուր ՎանեցյանԷրդողանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Թուրքիան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին Արցախի դրոշի հանդեպ այս իշխանությունները վախ ունեն. զոհված զինծառայողի հայր Վախենում եմ միայն Աստծո և Պուտինի պատժամիջոցներից. Կադիրով Սահման գնալն ամեն րոպե կարող է բոլորի պարտքը դառնալ. Արտակ ԶաքարյանԱդրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքի տներն ադրբեջանցիներով կբնակեցվեն «Ջարդիք, արա՛, պատասխա՛ն եք տալու». լարված իրավիճակ՝ մետրոպոլիտենում Ջրանջատումներ Երևում և մարզերում․ «Վեոլիա Ջուր» Արմեն Աշոտյանը բերման է ենթարկվել Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ թիրախավորված մարդիկ են. Վիգեն Հակոբյան ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն տարածեց Ձերբակալել են 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրիկին Լեւոն Քոչարյանի գլխավորած խումբը փակել է Նալբանդյան-Թումանյան խաչմերուկը Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ, հաղթանակը մոտ է․ Իշխան Սաղաթելյան Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 73 ցուցարար «Բարսելոնան» 65 միլիոն եվրո է առաջարկել Ռաֆինյայի համար Օպտիմալացում՝ առանց աշխատակազմերի հետ քննարկման. ևս երկու պոլիկլինիկաներ փակման վտանգի առաջ են Պիկասոյի «Մերկ պառկած կինը» կտավը Sotheby's աճուրդում վաճառվել է 67,54 միլիոն դոլարով Միջազգային հանրությունը վրդովված է Չալաբյանի ձերբակալության փաստից Մայիսի 18-ին Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում հոսանքազրկումներ կլինեն. ՀԷՑ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԻՆ-ը երկրաշարժի մասին է հայտնում. ուժգնությունը կազմել է 3 բալ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանում է Հայաստանում ձևավորված իրավիճակի վերաբերյալ իմ գրություններին. Թագուհի Թովմասյան Հետաքրքիր և արդյունավետ միջոցառում՝ կազմակերպված Move2Armenia-ի և Armenian Code Academy-ի կողմիցՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբՉալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ անհապաղ վերաքննիչ բողոք կներկայացնենք․ պաշտպանՖինլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հայտ ներկայացնելուն Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը Խիստ եմ տրամադրված. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հնարավորություն մասինՈվ ինչ ուզում՝ անում է, իսկ ՄԻՊ-ը քնած է հայտնի կենդանու ականջում. Կարեն Քոչարյան Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Իրանի նավթի նախարար Ադրբեջանցիներն փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիսՈւկրաինան փաստացի դուրս է եկել բանակցային գործընթացից. ՌԴ ԱԳՆ 60-ամյա տղամարդն ընկել է իր մեքենայի տակ և մահացել. ոստիկանություն Սա քաղաքական հետապնդում է, որտեղ Ավետիք Չալաբյանին կարող ենք որպես հավաքական կերպար դիտարկել Ոստիկանության բիրտ ուժի հետևանքով կոտրվել է 77-ամյա կնոջ ձեռքը․ Հայկ Մամիջանյան