Yerevan, 24.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կարո՞ղ են արդյոք Իրանն ու Ադրբեջանը խուսափել լարվածության վերսկսումից

ANALYSIS

Թեեւ 2021թ․ աշնանը Իրանին ու Ադրբեջանին համակած լարվածությունն այժմ թուլացել է, նրանց վեճի հիմքում ընկած հակասությունը մնում է չլուծված։ Սա վկայում է այն մասին, որ նրանց մերձեցումը կարող է կարճատեւ լինել, News.am-ի փոխանցմամբ` National Interest-ի իր հոդվածում գրում է Ադամ Լամմոնը։

«Ապագա հակամարտության հնարավորության ընդունումը պահանջում է Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020թ․ հայ-ադրբեջանական հակամարտության վերանայում։ Քառասունչորս օր տեւած մարտերից հետո ադրբեջանական ուժերը Հայաստանից հետ են գրավել Լեռնային Ղարաբաղի զգալի հատվածը եւ հարակից յոթ շրջանները՝ Ադրբեջանին լիակատար վերահսկողություն տալով Իրանի հետ նախկին սահմանի վրա՝ շնորհիվ Թուրքիայի վճռական ռազմական աջակցության եւ իսրայելական զենքի։ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարը լեգիտիմացրել է նոր ստատուս-քվոն՝ ի վնաս Իրանի։

Անշուշտ, Իրանի անզորությունը լիովին դրսեւորվեց պատերազմի ողջ ընթացքում, որի ժամանակ հրետանային կրակ էր թափվում իրանական տարածքում, քանի որ զինյալները անտեսում էին հրադադարի մասին Թեհրանի կոչերը եւ հակամարտության կարգավորման միջնորդության առաջարկները: Բացի այդ, քանի դեռ Իրանի ռազմավարական տարածաշրջանային գործընկեր եւ հյուսիսային հարեւան Հայաստանը ենթարկվում էր Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակմանը, Թեհրանն աջակցում էր «օկուպացված» հողերը «ազատագրելու» Բաքվի իրավունքին, որը հաշվարկված քայլ էր՝ ուղղված Իրանում ադրբեջանական ազգայնականությունը ճնշելուն:

Սակայն Ադրբեջանի հետագա հաղթանակը միայն բացեց նրա ախորժակը։ 2021թ․ փետրվարի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պահանջներ ներկայացրեց Հայաստանի հարավարեւելյան Սյունիքի մարզի նկատմամբ եւ սպառնաց բռնի ուժով միջանցք բացել նրա միջով։ Այս տրանսպորտային երթուղին, որը հայտնի է որպես Զանգեզուրի միջանցք եւ Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապում է իր արեւմտյան էքսկլավին՝ Նախիջեւանին, Ադրբեջանի եւ Թուրքիայի երկար սպասված նպատակ էր։

2021թ․ հունիսին Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեցին «Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը»՝ քաղաքական եւ տնտեսական ճանապարհային քարտեզ, որը ամրացրեց նրանց դաշինքը փոխադարձ պաշտպանական պայմանագրով եւ Զանգեզուրի միջանցքը կառուցելու պարտավորությամբ։ Ամբողջ Ադրբեջանը կապող այս միջանցքը Կասպից ծովով կմիացնի Եվրամիությունը, Թուրքիան եւ Կենտրոնական Ասիան՝ նպաստելով թյուրքական աշխարհը միավորելու եւ Ադրբեջանին չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության պոտենցիալ «առաջնահերթ վեկտոր» դարձնելու Թուրքիայի նպատակի իրականացմանը:

Այս դիրքորոշումը տագնապալի հարցեր է առաջացնում Իրանում։ Զանգեզուրի միջանցքը թուլացած Հայաստանին պարտադրելու ջանքերը կհատեին Թեհրանի կարմիր գիծը` ընդդեմ միջազգային սահմանների բռնի փոփոխության, միաժամանակ նկատելիորեն մեծացնելով Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությունը: Իհարկե, Իրանը ուշադիր հետեւում է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ զարգացող քաղաքական եւ պաշտպանական կապերին։ Երկու հարեւանները, որոնց հաճախ անվանում են «մեկ ազգ, երկու պետություն», լայնածավալ վարժանքների, համատեղ զորավարժությունների եւ զենքի վաճառքի միջոցով ադրբեջանական զինուժը համալրում են մինչեւ այն, ինչն Ալիեւն անվանել է «թուրքական բանակի ավելի փոքր տարբերակ»: Իրանը տեսավ այս դաշինքի արդյունքները 2020թ․ հակամարտությունում՝ Թուրքիայի կողմից առաջադեմ անօդաչու թռչող սարքերի եւ սիրիացի վարձկանների տրամադրումն օգնեց Ադրբեջանին հաղթել Հայաստանի ցամաքային ուժերին:

Ավելին, չնայած Ադրբեջանի եւ Իրանի միջեւ վերջին հաշտեցմանը, որոշ վերլուծաբաններ զգուշացնում են, որ Ադրբեջանի վերամիավորումը Իրանը կշրջապատի «թուրքական աղեղով», որը կվերացնի Բաքվի կախվածությունը Թեհրանից եւ Իրանի մուտքը Հարավային Կովկաս կպայմանավորի Թուրքիայի ու Ադրբեջանի լուռ համաձայնությամբ։ Բայց հետեւանքները հեռու են պարզ լինելուց: Ֆուադ Չիրագովը նշում է, որ Իրանի եւ Ադրբեջանի տնտեսական ինտեգրման ծրագրերը բթացնում են կատաղի աշխարհաքաղաքական մրցակցության հեռանկարները։ Այնուամենայնիվ, այսօրվա ինտեգրացիոն քաղաքականությունը կարող է վաղը լծակի աղբյուր դառնալ, երբ լարվածությունը մեծանա։ Տրանսպորտային կապերը, որոնք ժամանակին երկրներին միասին էին պահում, կարող են կտրուկ խզվել, ճիշտ այնպես, ինչպես կախվածությունը արտասահմանյան էներգակիրներից կարող է վերածվել զենքի:

Տարածաշրջանային այս փոփոխվող դինամիկան բացատրում է, թե ինչու լարվածությունը կրկին բռնկվեց 2021թ․ աշնանը։ 2021-ի սեպտեմբերի 12-ին, նույն օրը, երբ Ադրբեջանը, Թուրքիան եւ Պակիստանը մեկնարկեցին «Երեք եղբայրներ 2021» զորավարժությունները Կասպից ծովում՝ Իրանի հյուսիսում Ադրբեջանի հետ սահմանին։ Իշխանությունները սկսեցին «ճանապարհային հարկ» գանձել իրանական մեքենաներից եւ ձերբակալեցին երկու իրանցու՝ Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար։

Այնուհետեւ 2021թ․ հոկտեմբերի 1-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սկսեց աննախադեպ զորավարժություններ Ադրբեջանի հետ սահմանին։ Իրանի պատերազմական խաղերը միայն սահմանային վեճի պատասխան չէին: Իրանցի պաշտոնյաները միանշանակ հայտարարել են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Հայբերի նվաճողներ»-ի զորավարժությունները պատասխան են Ադրբեջանում Իսրայելի ազդեցության աճի, թեեւ նրանք հայտարարել են, որ ինքնիշխան սահմաններին սպառնացող վտանգները եւ Ադրբեջանում սիրիական «ահաբեկիչների» ներկայությունը նույնպես ԻՀՊԿ-ի գործողություններն են հրահրել։

Իհարկե, Իրանը պատճառներ ունի պարանոյիկ վերաբերվելու Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմավարական գործընկերությաը:

Մասնավորապես, Իրանը մտահոգված է ոչ միայն նրանով, որ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների առաջադեմ իսրայելական ռազմական տեխնիկա է գնում, այլ նաեւ, որ իսրայելական ռազմական եւ հետախուզական ակտիվները գործում են Ադրբեջանի տարածքից։ Զարմանալի չէ, որ Բաքվի կողմից ժխտումը եւ Իսրայելի հետ նրա սերտ կապերը նսեմացնելու փորձերը չեն կարողացել հանգստացնել Թեհրանի պաշտոնյաներին: Իրանցիները լավ գիտեն, որ իրենց հետախուզական եւ անվտանգության ծառայությունները տարիներ շարունակ պայքարել են սպանությունների եւ դիվերսիաների արդյունավետ արշավը զսպելու համար, որը լայնորեն վերագրվում է Իսրայելին, որը թիրախավորել է իրենց միջուկային օբյեկտները եւ գիտնականներին: Բացի այդ, իսրայելական հետախուզությունն օգնել է ԱՄՆ-ին սպանել Ղասեմ Սոլեյմանիին: Ակնհայտ է, որ Իսրայելը Իրան ներթափանցելու խնդիր չունի, եւ Իրանի պաշտոնյաները մտադիր են կանխել դա:

Հաշվի առնելով 2020թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի կողքին կռվելու համար սիրիացի վարձկաններ (որոնց Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին անվանել է «ահաբեկիչներ, որոնց դեմ Իրանը տարիներ շարունակ մարտնչել է») ուղարկելու Թուրքիայի որոշումը` Իրանի պաշտոնյաները հիմքեր ունեն կարծելու, որ տարածաշրջանային պատերազմները մտենում են իրենց տուն։

Թեհրանի առաջադեմ պաշտպանական դոկտրինան ուղղված է նրան, որպեսզի մարտի մեջ մտնեն Իրանի հակառակորդների հետ՝ Իրանի սահմաններից դուրս (այնպիսի վայրերում, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան, Լիբանանը եւ Եմենը), սակայն դրա համար պետք է վճարել: Նախ, ինչպես նշում է Բորզու Դարագահին, Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի հետ մրցակցության վրա Իրանի կենտրոնացումը հանգեցրել է նրան, որ նա բավարար ներդրումներ չի կատարել Կովկասում դիվանագիտական եւ հետախուզական հնարավորությունների մեջ՝ ստեղծելով «կույր բիծ», որը 2020 թ. հակամարտությունում նրան դարձրել է կողմնակի դիտորդ։

Երկրորդ՝ Լիբանանում, Սիրիայում եւ Գազայում Իսրայելին շրջափակելու Իրանի ջանքերը դրդել են Իսրայելին կարգավորել հարաբերությունները Իրանի հարեւանների հետ «Աբրահամի համաձայնագրերի» միջոցով՝ նախաձեռնություն, որում, ըստ տեղեկությունների, ներառված է Ադրբեջանը: «Թեհրանն ակնհայտորեն ճնշում է զգում Իսրայելի շրջապատման ռազմավարությունից»,- անցյալ հոկտեմբերին գրել էր Մերձավոր Արեւելքի ինստիտուտի Իրանի ծրագրի տնօրեն Ալեքս Վաթանկան: Իր պատմության ընթացքում Իսրայելը երբեք այսքան դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական-հետախուզական հարաբերություններ չի ունեցել Իրանին սահմանակից երկրների հետ»։

Այժմ, երբ Իսրայելը մոտ է, իսկ այլ թշնամական գրոհայիններ տեղակայված են հենց սահմանի մյուս կողմում, Թեհրանն իրեն ապահովագրում է ապագա հակամարտությունից: Այս մանեւրը բացատրում է, թե ինչու ԻՀՊԿ-ի «Ալ Քուդս» ուժը, որը առաջնորդում է զինված շարժումները Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Եմենում եւ Աֆղանստանում, վերջերս ակտիվացրել է «Հուսեյնյուն» բրիգադը շիա մեծամասնություն ունեցող Ադրբեջանում: Թեեւ այս խմբերի թվի եւ հնարավորությունների մասին քիչ բան է հայտնի, այն կարող է որպես քնաբեր բջիջ հանդես գալ Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կամ նույնիսկ զսպող միջոց ծառայել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք ազգայնական տրամադրություններ են բորբոքում ադրբեջանական կամ թյուրքական ծագում ունեցող իրանցիների դեմ:

Այս ամենը խոսում է այն մասին, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության աղբյուրները խորն են, եւ որ չնայած վերջերս նրանց մերձեցմանը՝ մոտ ապագայում կարող է նոր ագրեսիա ծագել»։

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package