Երևան, 18.Մայիս.2022,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊՆ-ն հաստատել է. նոյեմբերի 12-ին զինծառայող է անհետացել

Հետևե՛ք մեզ Telegram-ում ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հաստատել է, որ զինծառայող է անհետացել:

«Մեկ է՝ մի բան լավ չեմ հասկանում։ Նոյեմբերի 12-ին Նախիջևանի հետ սահմանագծին պայմանագրային զինծառայող է անհետանում (Վահե Մանուկյան)։ ՊՆ-ն այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնում։ Ես այդ մասին իմանում եմ Վայոց ձոր կատարած մարզային այցի ժամանակ, այն էլ լրիվ պատահական խոսակցությունից։

Գրություն եմ ուղարկում ՊՆ, երկրորդ փորձից ՊՆ-ն հաստատում է։ Գրություն եմ ուղարկել նաև Քննչական ծառայություն, որտեղից հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 361 հոդվածի 1-ին մասով՝ Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը», – այս մասին ֆեյսբույան իր էջում գրել է Աբրահամյանը՝ նշելով, թե փորձում է վերլուծել զինծառայողի դրդապատճառները. լրիվ խճճված պատմություն է։

«Պայմանագրային ծառայող է, հերթափոխից հետո իջնելու էր ու 3-ամյա պայմանագրի ժամկետն ավարտվում էր։ Վերջինիս կինը իմ հետ հեռախոսազրույցում նշում է, որ նպատակ են ունեցել ևս մեկ 3-ամյա պայմանագիր կնքել։

Դիրքում, կարծես թե, միջադեպ՝ ոչ կանոնադրական հարաբերությունների խախտում չի եղել։ Այսինքն՝ ծառայության հետ կապված խնդիր, կարծես թե, չի եղել։ Միայն հայտնի է, որ ընկերոջը «վեշ» է եկել, վերջինիս ոտքը վնասված է եղել և խնդրել է Վահե Մանուկյանին իջնել ու վերցնել։

Վահե Մանուկյանն իջել է, այդ ընթացքում եղել հարևան հայկական դիրքում, որից հետո իր դիրք վերադառնալուց հետո անհետացել է։

Կորած զինծառայողը ամուսնացած է, ունի երեք երեխա ու նրա դիրքը թողնելու ու որևէ տեղ փախնելու դրդապատճառը չեմ տեսնում։

Ուշագրավ է, որ զինծառայողին վտանգավոր՝ միջդիրքային հատվածում առևանգելու վարկածը չի դիտարկվում, այդպես եմ հասկանում ՊՆ-ից և Քննչականից եկող գրություններից։

Դժվար է ասել, թե իրականում ինչ է պատահել, բայց այս միջադեպի հետ կապված տարօրինակ հանգամանքները չափից շատ են։

Հուսով եմ, որ այս գործի մանրամասները շուտափույթ կպարզվեն, իսկ զինծառայողի գտնվելու վայրն ու անհետանալու հանգամանքները կպարզվի», – նշել է ընդդիմադիր պատգամավորը:

 

ՔՊ վարչությունը քննարկել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ Սյունիքի մարզի որոշ բնակավայրերի, Սպիտակի, Վանաձորի, Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված լինելու վերաբերյալ ահազանգ է ստացվել. ԱԻՆՁայնագրությունն այնքան ծիծաղելի է, ակնհայտ է, որ մտքերը կտրտված և մոնտաժված են. Նաիրա Զոհրաբյան Տեղի է ունեցել ԱԽ նիստ. ինչ են քննարկելԱդրբեջանը մտադիր է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել․ Իլհամ ԱլիեւՏարադրամի փոխարժեքն՝ այսօր «Ինձ համար մեծ ցավ է՝ իմ տղայի թափած արյան վայրում թուրքն է քայլում».զոհված զինծառայողի մայր Ինչպիսի եղանակ կլինի առաջիկա օրերին Միջնորդություն ենք ներկայացնում հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկ Գալեյանի, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ. Արթուր ՎանեցյանԷրդողանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Թուրքիան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին Արցախի դրոշի հանդեպ այս իշխանությունները վախ ունեն. զոհված զինծառայողի հայր Վախենում եմ միայն Աստծո և Պուտինի պատժամիջոցներից. Կադիրով Սահման գնալն ամեն րոպե կարող է բոլորի պարտքը դառնալ. Արտակ ԶաքարյանԱդրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքի տներն ադրբեջանցիներով կբնակեցվեն «Ջարդիք, արա՛, պատասխա՛ն եք տալու». լարված իրավիճակ՝ մետրոպոլիտենում Ջրանջատումներ Երևում և մարզերում․ «Վեոլիա Ջուր» Արմեն Աշոտյանը բերման է ենթարկվել Հայաստանում բոլոր քաղբանտարկյալները կոնկրետ թիրախավորված մարդիկ են. Վիգեն Հակոբյան ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն տարածեց Ձերբակալել են 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրիկին Լեւոն Քոչարյանի գլխավորած խումբը փակել է Նալբանդյան-Թումանյան խաչմերուկը Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ, հաղթանակը մոտ է․ Իշխան Սաղաթելյան Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 73 ցուցարար «Բարսելոնան» 65 միլիոն եվրո է առաջարկել Ռաֆինյայի համար Օպտիմալացում՝ առանց աշխատակազմերի հետ քննարկման. ևս երկու պոլիկլինիկաներ փակման վտանգի առաջ են Պիկասոյի «Մերկ պառկած կինը» կտավը Sotheby's աճուրդում վաճառվել է 67,54 միլիոն դոլարով Միջազգային հանրությունը վրդովված է Չալաբյանի ձերբակալության փաստից Մայիսի 18-ին Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում հոսանքազրկումներ կլինեն. ՀԷՑ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԻՆ-ը երկրաշարժի մասին է հայտնում. ուժգնությունը կազմել է 3 բալ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանում է Հայաստանում ձևավորված իրավիճակի վերաբերյալ իմ գրություններին. Թագուհի Թովմասյան Հետաքրքիր և արդյունավետ միջոցառում՝ կազմակերպված Move2Armenia-ի և Armenian Code Academy-ի կողմիցՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբՉալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ անհապաղ վերաքննիչ բողոք կներկայացնենք․ պաշտպանՖինլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հայտ ներկայացնելուն Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը Խիստ եմ տրամադրված. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հնարավորություն մասինՈվ ինչ ուզում՝ անում է, իսկ ՄԻՊ-ը քնած է հայտնի կենդանու ականջում. Կարեն Քոչարյան Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Իրանի նավթի նախարար Ադրբեջանցիներն փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիսՈւկրաինան փաստացի դուրս է եկել բանակցային գործընթացից. ՌԴ ԱԳՆ 60-ամյա տղամարդն ընկել է իր մեքենայի տակ և մահացել. ոստիկանություն Սա քաղաքական հետապնդում է, որտեղ Ավետիք Չալաբյանին կարող ենք որպես հավաքական կերպար դիտարկել Ոստիկանության բիրտ ուժի հետևանքով կոտրվել է 77-ամյա կնոջ ձեռքը․ Հայկ Մամիջանյան Առևանգեցին Ազգային ժողովի պատգամավորին. Գեղամ Մանուկյան