Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը լի էր մանիպուլյացիաներով և ակնհայտ փաստերի խեղաթյուրմամբ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վերջերս  Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսում կարճ, սակայն մի շարք խնդրահարույց ձևակերպումներով անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում ՀՀ-ի 30-ամյա դիրքորոշումներին:

Այս թեմայի մասին զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։

Հարցին, թե Հայաստանը որևէ դիրքորոշում չի՞ ունեցել որևէ հարցում թուրքագետն ասաց․ « Սա այն դեպքն է, երբ հայտնի խոսքը՝ «սատանան մանրուքների մեջ է», ավելի քան տեղին է, որովհետև ասուլիսի այդ ամբողջ հատվածը լի էր մանիպուլյացիաներով և ակնհայտ փաստերի խեղաթյուրմամբ: Ցավոք սրտի, հասարակությանը ներկայացվեցին այնպիսի թեզեր, որոնք մի կողմից՝ չէին համապատասխանում իրականությանը, մյուս կողմից՝ հասարակության լայն շերտերի համար այդ մանրամասները գուցե հասանելի չլինեն: Առաջինը՝ կապված սահմանների և այլ հողային պահանջների հետ: Այո՛, Հայաստանի Հանրապետությունը երբեք Թուրքիային տարածքային պահանջներ չի ներկայացրել՝ ո՛չ Առաջին, ո՛չ Երկրորդ, ո՛չ Երրորդ նախագահների օրոք, և, այո՛, հայտարարություններ, տարբեր հարցազրույցներ նաև թուրք լրագրողներին են տվել, ասել են, որ ՀՀ որևէ պաշտոնյա Թուրքիայից հողային պահանջ չունի: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը գնում է Թուրքիայի այն հայտնի նախապայմանին և ճանաչում է Կարսի պայմանագիրը: Այստեղ մանրուքն ու մանրամասնը հետևյալն է՝ Հայաստանը Թուրքիայից հողային պահանջներ չունի, բայց Հայաստանը պաշտոնապես Կարսի պայմանագիրը՝ 1921թ., չի ճանաչել՝ այն համարելով անօրինական: Ինչո՞ւ, որովհետև Կարսի պայմանագիրը, որով գծվել են մեր սահմանները, լեգիտիմության պակաս ունի, քանի որ ստորագրող կողմերը՝ բոլշևիկյան Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան, միջազգայնորեն ճանաչված պետություններ չեն եղել, այսինքն ստորագրող կողմերը լեգիտիմության խնդիր են ունեցել՝ առաջին:

Երկրորդ՝ այդ պայմանագրով լիովին անհիմն որոշ տարածքներ ՀՀ-ից, այդ թվում՝ Անի քաղաքը, Սուրմալուն և այլն, հանձնվել են Թուրքիային: Անգամ Սովետական Հայաստանի ղեկավարները, մասնավորապես՝ Ալեքսանդր Մյասնիկյանը, պայքարել են դրա դեմ, ըստ էության, չընդունելով այդ պայմանագիրը: Եվ ձևակերպումը հետևյալն է՝ Հայաստանը Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, Թուրքիայից այս պահին հողային պահանջներ չունի, բայց Կարսի պայմանագիրը չի համարում լեգիտիմ և Կարսի պայմանագիրը չի ճանաչում: Նույնիսկ մենք ձևակերպում ունենք՝ բանակցություններից մեկի ժամանակ է եղել հայ-թուրքական, Թուրքիայի օրինական սահմանները ճանաչում ենք, կասկածի տակ դնելով, որ օրինակ՝ Սուրմալուն օրինական առումով Թուրքիային պատկանել չէր կարող: Այսինքն՝ Փաշինյանը մանիպուլյացնում է, խառնելով երկու տարբեր բաներ: Թուրքիայի նախապայմանը Կարսի պայմանագիրը ճանաչելն է, կոնկրետ տերմինով, այլ ոչ թե Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում