Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Առաջին մանրամասները Մենչի հումորային սերիալից․ Լուիզա Ներսիսյանի ու Գոռ Հակոբյանի սիրային պատմությունն ու դերասանական ամբողջական կազմը

ԼԱՅՖ

1 տարվա դադարից հետո Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, սկսում է նոր նախագիծ, որը կոչվում է «Սիրո հասակ»։ Պրոդյուսերը 4-5 օրով է Հայաստանում, կկարգավորի տեխնիկական խնդիրներն ու կվերադառնա ԱՄՆ, որտեղից էլ կշարունակի աշխատանքները։

Նոր նախագծի առաջին մանրամասները Մենչը վստահել է Tert.am Life–ին ու հայտնել, որ նախագծում խաղում են Գոռ Հակոբյանը, Լուզիա Ներսիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Աղաս Մանուկյանը, Եվա Բաղդասարյանը, Գարիկ Սեփխանյանը, Անիտա Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Էմմա Սապունջյանը, Վահան Թովմասյանը, Էրմինա Զախարովան, Ելենա Բորիսենկոն, Իլոնա Մկրտչյանը և այլք։

Այս անգամ Մենչը ներկայացնում է ոչ թե սիթքոմ, այլ 24 մասանոց հումորային սերիալ, որն ունի սիթքոմի տարրեր, սակայն տաղավարում չի նկարահանվելու, ինչը բնորոշ է սիթքոմի ժանրին։

«Հիմքում սիրային պատմություն է այն մասին, թե ինչպես է մի կին սիրահարվում իրենց 15–20 տարի փոքր տղայի։ Կնոջը մարմնավորում է Լուիզա Ներսիսյանը, տղային՝ Գոռ Հակոբյանը»,– պատմեց նա։

Մենչի խոսքով՝ նախագիծը նախատեսված է 1 եթերաշրջանի համար և ունի ավարտուն վերջաբան։ Երկրորդ եթերաշրջան առայժմ չեն նախատեսում։ «Եթե որոշենք շարունակել, նախ պետք է սցենարային շարունակության գիծ գտնենք, որովհետև ոչ բոլոր սցենարներն ես կարողանում համարժեք շարունակել։ Եթե պիտի անես ավելի վատ, իմաստ չունի շարունակել։ Այս դեպքում պատմությունն ավարտվում է։ Թե ինչ կորոշենք հետո, ինքս էլ չգիտեմ»,– ասաց նա։

Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ Մենչը մտադիր էր այլ նախագիծ սկսել, սակայն ծրագրերը փոխել է վերջին պահին։ Պրոդյուսերը հաստատեց մեր տեղեկությունն ու ասաց, որ այն նախագիծը, որը հիմա հետաձգել են, կսկսեն ամռանը, քանի որ նկարահանումները հիմնականում դրսում են լինելու։ «Իմ կարծիքով՝ հայկական իրականության մեջ դա լինելու է նոր որակի սիթքոմ»,– ասաց նա։

Մենչի թիմում կան հստակ անուններ՝ Գրիգոր Դանիելյան, Գոռ Հակոբյան, Աղաս Մանուկյան, Գարիկ Սեփխանյան, որոնք միշտ ներկա են պրոդյուսերի նախագծերում։ Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սցենարը գրելիս հարմարեցնում են, որպեսզի իր թիմի բոլոր անդամներին համապատասխան դերեր հասնեն։

«Նրանք մարդիկ են, որոնց հետ ի սկզբանե ես եմ սկսել ինչ–որ բաներ անել։ Շատ կարևոր փաստ է, որ իրենց հետ աշխատելը կոմֆորտ և հաճելի է․ կես բառից հասկանում են ինձ, գիտեն լավ ու վատ բզիկներս։ Միաժամանակ ուզում եմ շեշտել, որ սցենարը չենք հարմարեցնում իրենց։ Այնպես չէ, որ եթե ինչ–որ մեկը չի տեղավորվում սցենարի տրամաբանության մեջ, պիտի խցկենք։ Այդ մոտեցումն էլ չկա։ Ամռանը սպասվող նախագծի դեպքում կան հերոսները, նրանց շուրջ կառուցվում է սցենարը, այս դեպքում այդպես չէր։ Այս սցենարը պատրաստ էր դեռ 2 տարի առաջ, ադապտացրել ենք այսօրվա ժամանակային առանձնահատկություններին»,– ասաց նա։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռուսաստանի նախագահի պայմանավորվածության արդյունքում․ Ալիև Ճակատագիրը նվեր է պատրաստում․ կենդանակերպի այս նշանների համարՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև