Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ ենք հեռախոսազրույցն սկսելիս «ալո» ասում․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարդիկ հեռախոսազրույց սկսելիս անգամ չեն մտածում, թե ինչպես կարելի է ողջունել զրուցակցին: «Ողջույն», «Բարի առավոտ/օր/երեկո», «Բարև» և նման այլ արտահայտություններին փոխարինում է ունիվերսալ «ալո» բառը: Այդ բառի առաջացման պատմությունը խիստ խճճված է: Համաձայն վարկածներից մեկի, ամեն ինչ սկսվել է 11-րդ դարում Նորմանդիայի դուքս Վիլհելմ Նվաճողի կողմից Անգլիա ներխուժելուց հետո: Իրենց անասուններին նորմանդացի հովիվները հավաքել են «Hallo» գոչելով, և հենց այստեղից էլ առաջացել է «halloer» բայը, որը նշանակում է «շարունակել գոռալ»: Հայտնի է, որ Թոմաս Էդիսոնը 1877 թվականի օգոստոսի 15-ին նամակ է գրել Պիտսբուրգի հեռագրական ընկերության նախագահին, որում պնդել է, որ հեռախոսով շփվելիս ողջունելու լավագույն բառը «hullo» բառն է, որը անգլերեն փոփոխված շնորհավորական «hello»՝ «բարև» բառն է, որն էլ իր հերթին վերածվել է «ալո»-ի:

Բացի դա, համարվում է, որ Ալեքսանդր Բելլը առաջարկել է այդ բառի իր սեփական տարբերակը`«ahoy» բառը: Ըստ վարկածներից մյուսի, «ալո» բառն իր ծագումը ստացել է անգլերեն «hallow» բառից, որով ծովագնացները ողջունել են հանդիպող նավերին: Գոյություն ունի նաև այլ տարբերակ, ըստ որի, «ալո» բառն առաջացել է հունգարերեն «hallom» տերմինից, որը նշանակում էր «ես ձեզ լսում եմ»:

Այն կիրառել է հունգարացի գիտնական, աշխարհում առաջին հեռախոսակայանի հայտնագործող և «Telefon Hirmondo» հեռախոսային լրատվական ծառայության հիմնադիր Թիվադար Պուշկաշը: Համարվում է, որ հեռախոսային խոսակցության ժամանակ Պուշկաշն ասել է «Hallom», ինչն էլ ավելի ուշ վերածվել է «Hallo»-ի կամ «ալո»-ի: Աստիճանաբար «ալո» բառը ներմուծվել է այլ լեզուներ՝ ֆոնետիկ նորմերին համապատասխան փոփոխությունների ենթարկվելով : Օրինակ՝ հայերենում ու ֆրանսերենում այն հնչում է որպես «ալո», իսկ հունգարերենում՝ «հալո»: Ռուսաստանում օգտագործվում է «ալո» և «ալ յո» բառերը, ընդ որում՝ «ալ յո»-ն նույն «ալո»-ի ձևափոխված ձևն է:

Ընդ որում, ցարական Ռուսաստանում և ԽՍՀՄ-ի առաջին տարիներին օգտագործվել են «կապի մեջ եմ» և «սարքի մոտ եմ» արտահատությունները: Որոշ լեզուներ այլ ուղղությամբ են գնացել: Օրինակ՝ ճապոնացիները հեռախոսազրույցների ժամանակ միմյանց ողջունում են «մոշի-մոշի» ասելով, ինչը թարգմանվում է որպես «խոսում եմ-խոսում եմ», չինացիներն ասում են «վեյ»՝ «լսում եմ», իտալացիները «պրոնտո»՝ «պատրաստ է», հրեաները օգտագործում են իրենց ունիվերսալ ողջույնի բառը՝ «շալոմ»՝ «խաղաղություն», իսկ էսպերանտոյով տարբերակն է՝ «սալ յուտո»՝ «ողջույն»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց