Երևան, 16.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում բացվեց 44-օրյա պատերազմում հերոսացած տղաների հիշատակին նվիրված պաստառ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի Տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում համալսարանի անմահացած  սաների վառ հիշատակին: Միջոցառման սկիզբը ազդարարվեց հերոսներին նվիրված պաստառի բացմամբ:

Միջոցառմանը ներկա էին համալսարանի տնօրեն՝ Թամարա Վարդանյանը, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, «Անահիտ» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, բուժքույր Անահիտ Մարտիրոսյանը և, իհարկե, զոհված հերոսների ծնողները:

«Այսօր միջոցառում ենք կազմակերպել մեկ անգամ ևս հավերժացնելու մեր զոհված հերոս տղաների՝ Սենոյի, Բենոյի, Սերյոժայի, Էդգարի, Արամայիսի հավերժ հիշատակը: Կարծում եմ՝ նրանք մշտապես մեզ հետ են, որքան կապրի հայ ազգը երկրագնդի երեսին, այնքան կապրեն մեր տղաները, քանի որ ամեն հայ հիշելու է նրանց: Մատաղ սերնդին պետք է պատգամենք, որ հայրենիքը նվիրական էակ է, սկզբում հայրենիքը՝ հետո ծնողները»,- հենց այս խոսքերով էլ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը տվեց միջոցառման սկզբի մեկնարկը՝ խոսքը փոխանցելով Արման Վարդանյանին:

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանն իր ելույթում նշեց՝ բոլորը պարտավոր են ապրելով և յուրաքանչյուրն իր ոլորտում հաղթանակներ տանելով վառ պահել հերոսների հիշատակը. «Ես համաձայն եմ, որ կանայք էլ զենք կրել իմանան, քանի որ մենք պատերազմող երկիր ենք, անկախ նրանից, թե մեր կառավարությունը խաղաղասիրության ինչ ուղենիշներ է առաջ քաշում: Եթե չունենք այսօր պատերազմ, դա զուտ ժամանակային խնդիր է, հնարավոր է՝ վաղն ունենանք, հետևաբար պետք է պատրաստ լինել դրան: Պետք է հզորացնենք մեր երկիրը և յուրովի ինքնադրսևորվելով հաղթանակներ տանենք կրթության, մշակույթի, սպորտի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում։ Ամեն մարդ իր առջև պետք է նպատակ դնի՝ հասնել հաղթանակի և էական չէ, թե որ ոլորտում կլինի այն, կարևորը չպարտվելն է։ Հաղթե՛ք ամեն օր, հաղթե՛ք ինքներդ ձեզ, որ կարողանաք երկիրը դուրս հանել վատ վիճակից։ Մեր ժողովուրդն էլ ավելի ծանր կացության մեջ է եղել, սակայն միշտ հաջողել է դուրս գալ անելանելի թվացող իրավիճակից։ Մեր հերոսների թափված ոչ մի կաթիլ արյունը հենց այնպես չէ, ինչը պետք է ապացուցենք ապագա հաղթանակներով»,- ասաց Արման Վարդանյանը՝ հավելելով, որ խոնարհվում է բոլոր նահատակների շիրիմների առջև և երախտագիտություն հայտնում նրանց հարազատներին, որոնք իրենց ամենաթանկը տվեցին հայրենիքին։ 

«Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանն էլ վերհիշեց, որ պատերազմի առաջին իսկ օրվանից եղել են մարտական թեժ կետերում և վստահ ասաց, որ այն, ինչ տեսել է, պատերազմ չի եղել, այլ՝ ողբերգություն. «Ցավոք, պատերազմի ժամանակ դրսի գումարները գնացել են պետական բյուջե, ոչ թե ծառայել են՝ ըստ նպատակի: Լավ է, քիչ-քիչ սփյուռքը հասկացավ, որ օղակներից մեկը մենք էինք, որ մենք ենք ամբողջը հասցնում առաջնագծում մարտնչող մեր զինվորներին: Պատերազմում ես՝ որպես զինվորական, կասեմ մեկ բան՝ մեզ պետք էր միայն օդը փակել 2 ժամով, այն փակեցին և մեր տղաները 8 կմ առաջ գնացին՝ սա իմացե՛ք»,- հպարտությամբ ասաց նա՝ շեշտելով, որ իրենց հաջողվել է կյանքի գնով փրկել Շուշիի գրքերը, որոնք արդեն հանձնել են Մատենադարանին:

Միջոցառման ավարտին Թամարա Վարդանյանը ներկաներին հանձնեց քաղաքագետ Արման Այվազյանի կողմից հրատարակված «Հայ զինվորականության պատվո վարքականոնը 4-5-րդ դարեր» գիրքը։ Իսկ համալսարանի սաները հանդես եկան կրթօջախի հերոսներին նվիրված սրտաբուխ բանաստեղծություններով՝ ևս մեկ անգամ հայտնելով իրենց երախտագիտությունն ու հպարտությունը:

 

     
 

 

Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում էՓաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ» Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էՀայաստանում Իտալիայի նախկին դեսպանը լրջագույն ռիսկեր է տեսնում. «Փաստ»Առողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՀռոմի պապը զգուշացրել է «ապագայի թունավորման» մասինՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ոսկու գինը ե՞րբ կիջնի․ ինչ են կանխատեսում մասնագետները«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԱրտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ»Ընտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ ԳևորգյանԱռաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ»Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ»Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով Ուկրաինական անօդաչուները հարված են հասցրել Բելգորոդում բազմաբնակարան շենքի․ վիրավորներ կան Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան«Ազգային վերածննդի հիմնադրամ»-ը, որը մենք ենք ստեղծելու, 5-րդ երեխայի ծննդի դեպքում բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով` անվճար բնակարանով. Մայիսի 18-21-ը լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ը 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամկետը 45-օրով երկարաձգվել է․ ԱՄՆ Պետդեպարտամենտ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Կրակոցներ են տեղի ունեցել Էջմիածնում․ կա վիրավոր․ նոր մանրամասներ Չինաստանի և Միացյալ Նահանգների տնտեսությունները չեն կարող առանձին գոյություն ունենալ. Չինաստանի ԱԳ նախարար Ուժեղ Մարտունի. լուսանկարներՄբապեն նշել է, թե որն է եղել իր միակ սխալը «Ռեալում» Քաղցկեղի 5 ախտանիշ, որոնք անտեսվում են շատերի կողմից Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել Գտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանՈւշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Ըմբիշ Սուրեն Իշխանյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պարագվայի անկախության օրը Ուկրաինական ուժերը հարձակվել են Սևաստոպոլի վրա Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանԼավրովը Զելենսկուն «Եվրոպայի նոր ֆյուրեր» է անվանել