Երևան, 27.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ պատմություն ունեն «հին ու բարի» ձայներիզները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աուդիոկասետների»՝ ձայներիզների պատմությունը սկիզբ է առել անցյալ դարի 60-ական թվականներից: 1970-ականներից 1990-ական թվականներին ձայներիզները գործնականում դարձել են ձայնի և երաժշտության «պահեստավորման» հիմնական միջոցը: 20 տարվա ընթացքում դրանց վրա ձայնագրել են ինչպես հանրաճանաչ կատարողների, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ երաժիշտների երաժշտությունը, շնորհավորանքները և նույնիսկ համակարգչային ծրագրերը: Բացի այդ, ձայներիզները լայնորեն օգտագործվել են տարբեր լեզուների ուսումնասիրության մեջ, ինչը զգալիորեն օգնել է մարդկանց սովորել օտար լեզուներ: Եվ, իհարկե, դրանք խիստ կարևոր դեր են խաղացել հատուկ ծառայությունների աշխատանքում:

Այդ ամենը եղել է մինչև այն ժամանակը, երբ 1990-ականներին աուդիոկասետները սկսել են փոխարինվել կոմպակտ սկավառակներով: Առաջին ձայներիզը ներկայացրել է Philips ընկերությունը: Դա տեղի է ունեցել 1963 թվականին, իսկ 1964 թվականից սկսվել է դրանց զանգվածային արտադրությունը Գերմանիայում: Ռեկորդային ժամանակում այդ ձևաչափը նվաճել է համաշխարհային շուկան մի քանի պատճառներով: Նախ՝ ձայներիզների արտադրության լիցենզիան եղել է անվճար, ինչը բավականին էժանացրել է արժեքը, ուստի այն սպառողի համար եղել է մատչելի:

Երկրորդ՝ աուդիոկասետը հնարավորություն է տվել ինչպես հեշտությամբ ձայնագրել, այնպես էլ արտածել ձայնը: Այս ամենը նպաստել է, որ այդ կասետային ձայներիզները արագորեն շուկայից դուրս մղեն իրենց այն ժամանակվա մրցակիցներին՝ թմբուկային ձայներիզներին: Ժապավենի վրա ձայն կամ տեղեկատվություն գրանցելը կամ լսելն, իհարկե, հնարավոր է միայն համապատասխան ձայնարկիչի առկայության պայմաններում, որոնք էլ այն ժամանակ եղել են: 1965 թվականին Philips-ը ավելացրել է իր կասետների արտադրությունը, իսկ մեկ տարի անց դրանք արդեն ներկայացվել են ամերիկացի սպառողին: Պետք է նշել, որ առաջին Philips ձայներիզները ունեցել են մեկ նշանակալի թերություն` ձայնի վատ որակ: Բայց արդեն 1971 թվականին այդ խնդիրը լուծվել է՝ շնորհիվ քրոմի օքսիդի հիման վրա ստեղծված մագնիսական ժապավենի: Դրանք զգալիորեն ավելի բարձր ձայնային որակ են ունեցել, ինչը արդեն իսկ հնարավորություն է տվել իրականացնել ստուդիային բարձրորակ ձայնագրություններ: Ակնհայտ է, որ ձայներիզների զարգացումը սերտորեն կապված է այն վերարտադրող սարքերի՝ ձայնարկիչների զարգացման հետ:

Հնարավոր է, որ կոմպակտ ձայներիզները այդքան տարածված չլինեին, եթե դրանց լսելու սարքերը հասանելի չլինեին զանգվածային սպառողի համար: Ստացիոնար կասետային նվագարկիչների արտադրության անվիճելի առաջատարը եղել է ճապոնական Nakamichi ընկերությունը: Հենց նա է սահմանել այն չափանիշները, որին ձգտել են հասնել մյուս արտադրողները: Վերարտադրման որակը ժամանակի ընթացքում բարելավվել է, և 1980-ականների կեսերից շատ ընկերությունների նվագարկիչներ են հասել այն մակարդակին, ինչը ունեցել են Nakamichi-ի նվագարկիչները: Միևնույն ժամանակ, հայտնվել են ձեռքի շարժական նվագարկիչներ, որոնք ավելի ու ավելի լայն տարածում են ստացել: Թայվանական և ճապոնական արտադրողների միջև ինտենսիվ մրցակցությունը նպաստել է դրանց գների զգալի նվազմանը:

Կարևոր իրադարձություն է եղել անհատական նվագարկիչի՝ «փլեերի» գյուտը, որը երաժշտասերներին հնարավորություն է տվել օրվա ցանկացած ժամի լսել երաժշտություն: Աուդիո ժապավենների վաճառքն անընդհատ աճել է մինչև 20-րդ դարի վերջը, սակայն հետագայում դրանք փոխարինվել են CD- ներով: Խորհրդային Միությունում ժապավենային նվագարկիչները և աուդիոկասետները հայտնվել են միայն 1960-ականների վերջերին: Այնուամենայնիվ, տասը տարի դրանք գործնականում անհասանելի են եղել զանգվածային սպառողի համար, քանի որ եղել են աներևակայելի թանկ:

Կասետների բարձր արժեքի պատճառով դրանք բազմակի անգամներ վերաձայնագրվել են, ինչը անդրադարձել է ձայնագրության որակի վրա: 1980-ականների վերջին հայտնվել են, այսպես կոչված, «ծովահենային» կասետներ, որոնք զանգվածաբար արտադրվել են ամբողջ աշխարհում: Դրանից տուժել են ոչ միայն երաժշտական աուդիոկասետներ արտադրողները, այլ նաև հենց իրենք՝ երաժիշտները, որոնց հեղինակային իրավունքը խախտվել է: Չնայած հեղինակներին սատարելու բազմաթիվ գործողություններին, «ծովահենային» ձայներիզները մեծ պահանջարկ են ունեցել, և, համապատասխանաբար, ապօրինի արտադրանքների ծավալն աճել է: Ներկայումս աուդիոկասետ գնելը բավականին դժվար է, քանի որ այն փոխարինվել է նոր և ավելի հարմար այլ միջոցներով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պայթյունից տուժած քանի քաղաքացի է տեղափոխվել ՀՀ«Ապրելու երկիր» կուսակցությունը արցախցիներին կտրամադրի կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում 11:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 237 արցախցի, որից` 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով Ադրբեջանը հրապարակել է սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը Սիսիանի համայնքապետարանը՝ Արցախից բռնի տեղահանվածներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բուժօգնությունը Հայաստանում անվճար է ԱՄՆ-ն մերժել է Վաշինգտոն այցելելու վերաբերյալ Իրանի արտգործնախարարի դիմումը Որոշ հասցեներում մի քանի ժամ ջուր չի լինի Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը Քիչ առաջ վերջին հայը դուրս եկավ Ճարտար քաղաքից Այսօր 44-օրյա պատերազմի տարելիցն է Ադրբեջանցի զինծառայողները կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ․ տեսանյութ Իլհամ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ–ում հետագա ռազմական գործողություններից. Բլինքեն Ֆրանսիան Սյունիքի մարզում հյուպատոսություն կբացի․ Կատրին Կոլոննա «Կարմիր բերետավորները» ձերբակալել են ուսանողներին․ գործադրել են օրենքով արգելված բացահայտ անհամաչափ ուժ (տեսանյութ) Ո՞ր հասցեներում լույս չի լինի Գազ չի լինելու Կրակոցներ՝ Երևանում Հայտնաբերվել է ևս 5 աճյուն Մոսկվայի կոշտ պատասխանը Փաշինյանին. ինչի՞ վրա է Փաշինյանի հույսըՊայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է․ Արցախի ՄԻՊ Միջանցքում ծնվել է առաջին երեխան, ու արդեն մահացել է առաջին տարեցը․ Գեղամ Բաղդասարյան Էրդողանն ու Ալիևը չեն բավարարվելու Արցախով․ Վալերի Բուայե Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են Արտակարգ դեպ՝ Երևանում. ըստ հարևանների՝ հնչել է 5 կրակոցՈստիկանների մի մասն իրենց գործելակերպով արդարացնում են Նիկոլի հայրենածախ արարքները․ Գևորգ ՀակոբյանԻնչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ–ի հայտարարությունը Այս պահի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 20 270 անձ Կսեղմի՞ Հայաստանը թուրք-ադրբեջանական «խաղաղության» ձեռքըՀայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ ԱռաքելյանԲերման ենթարկված ուսանողները խախտում թույլ չեն տվել․ Հայաստանի ամերիկյան համալսարան Հայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը Առաջիկա ժամերին Հայաստան կժամանի արցախցիների համար նախատեսված ֆրանսիական օգնությունը Արցախում նյութական կորուստները, խիստ նախնական գնահատումներով, 50 միլիարդ դոլար են կազմում Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կշարունակվի մինչև 2025 թվականը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Պրոֆեսոր Սթիվ Ժեֆերին և իր թիմը կժամանեն ՀՀ՝ պայթյունից տուժածներին բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով Ազգային կոմիտեի հայտարարությունը հանրահավաքի հետաձգման վերաբերյալԵվրասիա միջազգային համալսարանը Արցախի ուսանողներին 20 անվճար տեղ է հատկացնում Թուրքական լիրան նորից թարմացրել է պատմական նվազագույնը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներինԵրեկվա պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս․ Մանե Գրիգորյան (լուսանկար)Գեղարքունիքում ВАЗ 2114-ը բախվել է երկաթե սյանը, վարորդը տեղում մահացել էԳրիգորյան Գարեգինը քաջերի մահով ընկավ՝ միայնակ պաշտպանելով գյուղը թշնամու հատուկջոկատայիններից, երբ ընթանում էր խաղաղ բնակչության տարհանումը Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին Այն ինչ եղել է Արցախում, հաջորդը լինելու է Սյունիքում և Գեղարքունիքում. բուժաշխատողների ակցիան Երևանում Երկու օրվա ընթացքում Ադրբեջանը Արցախում սպանել է 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա․ Թաթոյան IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համար