Երևան, 19.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մսխել, մսխել մինչև... վերջին «խազը». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե հետահայաց նայենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների շղթային, ապա կտեսնենք, թե 2018 թվականից սկսած ինչպես է հետևողականորեն, անշեղորեն մսխվում մեր երկրի ունեցած պոտենցիալը, ինչն առավել ցայտուն կերպով տեսանելի է հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում։

Բնականաբար, ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում, քանի որ պատճառահետևանքային կապ է գործում նաև այն հարցում, թե ինչու ենք հասել կապիտուլ յացիոն պարտության վիճակի ու ի վիճակի չենք դուրս գալ դեպի ներքև քաշող ճահիճից։ Խնդիրն այն է, որ բավարար ջանքեր չեն գործադրվել Հայաստանի համար ավելի բարենպաստ արտաքին միջավայր ստեղծելու ուղղությամբ։ Այս իշխանություններն իրենց ողջ պաշտոնավարման ընթացքում վատնել կամ քանդել են անցյալից ժառանգություն ստացածը, սակայն նորը չեն կառուցել, ավելին՝ պատի վրա որևէ քար չեն ավելացրել։

Փոխարենը նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում տեղի ունեցած ձեռքբերումներն ու խոշոր միջոցառումները ներկայացնում էին որպես իրենց արտաքին քաղաքական ձեռքբերումներ և դրանով բավարարվում։ Օրինակ՝ այդպես էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի և տարբեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանում մեկ հարկի տակ հավաքելու հետ կապված այլ կարևոր միջոցառումների դեպքում։ Եվ չնայած գործող իշխանությունների պաշտոնավարումը մոտենում է արդեն չորս տարվա եզրագծին, սակայն նրանցից որևէ այնպիսի նշանակալից նախաձեռնություն չենք նկատել, որի դեպքում Հայաստանի միջազգային դերակատարությունը կարող էր ընդլայնվել։

Ճիշտ է՝ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է մի շարք երկրների առաջնորդների հետ հանդիպումներ ունենալ, սակայն գործնական և բովանդակային առումով այդ հանդիպումները հիմնականում ոչ հագեցած ու ձևական բնույթ են կրել։ Երևի թե միակ հիշարժան դրվագը, որ մնացել է մարդկանց հիշողության մեջ, տարբեր երկրների ղեկավարների ու պաշտոնյաների հետ Փաշինյանի սելֆիներն են։ Իսկ ամենացավալին այն է, որ արտաքին գործընկերների հետ փոխգործակցության հիմքեր ստեղծելու փոխարեն իշխանությունները վարպետացան միայն մեկ հարցում՝ թշնամանք սերմանել հանրության տարբեր հատվածների միջև, ատելություն գեներացնել ու բաժանարար գծեր անցկացնել քաղաքացիների միջև։

Ուստի պարզ է, որ մինչ ՀՀ իշխանության ներկայացուցիչները հիմնականում զբաղված էին հասարակությունը պառակտելով ու դրա ֆոնին իրենց պաշտոններն ու պարգևավճարները վայելելով, հակառակորդն ակտիվորեն աշխատում էր հնարավոր բոլոր արտաքին ուղղություններով։ Ու այդպես է նաև ներկա փուլում։ Եվ պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը հասցրեցին փոխադարձ հարաբերություններն այնքան խորացնել, որ արդեն ընդլայնված համագործակցության մասին «Շուշիի հռչակագիրն» են վավերացնում, որն իր սուր ծայրով ուղղված է Հայաստանի դեմ։ Իսկ ՀՀ իշխանությունները լռում են, չեն ցանկանում անգամ միանալ այդ հռչակագրին արձագանքելու հետ կապված ընդդիմության նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, թե դա կվնասի «խաղաղության օրակարգին»։

Պատերազմից հետո փաստացի Ադրբեջանը կարողացել է հարաբերությունների խորացմանը վերաբերող հռչակագիր կնքել և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի հետ, իսկ ՌԴ-ի ու Հայաստանի մյուս գործընկերների հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ այս ընթացքում ի՞նչ քայլեր են ձեռնարկել ՀՀ իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ։ Ակնհայտ է, որ ոչինչ չեն ձեռնարկել և միայն հակառակորդին զիջումներ կատարելով են զբաղվել։ Իսկ պատերազմից հետո ընդհանրապես որևէ դաշնակցային պայմանագիր չեն կնքել։ Ուստի բնական է, որ եթե մենք ի վիճակի չենք աշխատել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, ապա մեր փոխարեն աշխատում է հակառակորդ պետությունը։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները հասել են բարոյալքման այնպիսի մի աստիճանի, որ գրեթե ամենօրյա ռեժիմով կուլ են տալիս հակառակորդի նվաստացումները։

Հասկացանք, որ իշխանության ներկայացուցիչների համար ամենակարևորը սեփական աթոռն է, նրանք ինքնասիրություն չունեն, բայց հարցը ոչ թե իրենք են, այլ պետությունը, որի ինքնիշխանությունը դրել են խաղատախտակին։ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ ԱԺ ամբիոնից իրեն պատռում էր ինքնիշխանության անխոնջ պաշտպան ներկայանալու համար, սակայն ճակատագրի հեգնանքով հենց ինքը, կարծես թե, համակերպվել է, որ այսօր մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խախտված է հակառակորդի կողմից։ Տպավորություն է, որ Փաշինյանն արդեն նախընտրում է այդ մասին չխոսել։ Ու արդեն պարզ է, թե մյուս պետություններն այս պարագայում ինչպես են նայում Հայաստանին...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը «Ես չեմ ուզում իրենց փոխհատուցումը, ես ուզում եմ մնալ իմ տանը». Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային ցանցի վերաբերյալ ուսումնասիրությունը. Ավինյան Մենք ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան Կրակոցներ Հրազդանում. մահացածներից մեկը հայտնի քրեական հեղինակություն «Դերոյի Արսենն» է Տեղի է ունեցել արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը Մեզ կարող եք սպանել, բայց չեք կարող հաղթել. Մրո (տեսանյութ) 118 թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-24:00-ն Սոչիի օդանավակայանում անվտանգության ուժեղացված միջոցներ են ներդրվում Առեղծվածային դեպք՝ Երևանում հայտնի «Վալենսիա» ռեստորանային համալիրում, որտեղ հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Միրզոյանը հանդիպել է ԵԽ կոնգրեսի նախագահի հետ Շարժումը չի կարող հաղթանակ չունենալ, կուզենայի հաղթանակի օրը լիներ մայիսի 28-ը Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանըԲագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին և չենք մասնակցում նման գործընթացի. Նոյեմբերյանի համայնքապետ«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Դիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից Խարկովի շրջանի բնակավայրերից մեկն անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Թշնամություն ունեն, ուզում են գյուղը թուրքին հանձնեն, Բաքուն վաղն էլ Երևան կգնա. Կիրանցում լարված է (տեսանյութ) Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Զելենսկին մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը Աննա Դովլաթյանը հրապարակում է արել Դուբայում իր ընտանեկան հանգստից (լուսանկարներ) ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել ՊՆ հայտարարությունը Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է Սլովակիայի վարչապետը, որի դեմ օրեր առաջ մահափորձ էր կատարվել, գիտակցության է եկել Ֆրանսիան հատուկ ուժեր է պատրաստում Ռուսաստանի դեմՄայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Կասկադյորական վթար. վարորդը «Mazda 5»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել լցակայանի տարածքում, վիրավnրներ կան Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը (տեսանյութ) Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան 6-ական հարված դանակով՝ քույրերից յուրաքանչյուրին․ հրաշքով փրկված կանայք հարձակման մասին են պատմումԿիրանցում 15-20 միլիոնով փորձել են մարդկանց կաշառել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մեծագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ յուրահատուկ ակումբներում․ Մբապե