Երևան, 16.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պարզապես հրաշալի աշխատող» կրակայրիչ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ծխողների մեծամասնությունը մեր օրերում նախընտրում է օգտագործել կրակայրիչներ, քան լուցկի: Ըստ վիճակագրության, կրակայրիչների մեջ առաջատար դիրքը պատկանում է ZIPPO - ին: Թվում է՝ ինչը կարող է վառիչի մեջ բարդ լինել, պարզ մեխանիզմ է, բայց այդ մեխանիզմն էլ հենց երաշխիք է դարձել ընկերության հաջողության ու հանրաճանաչության համար: ZIPPO կրակայրիչները շատ հուսալի են և լայն ժողովրդականություն են վայելել: Կրակայրիչները մեծ տարածում են գտել անցյալ դարի 30-ական թվականներին Ամերիկայում:

Իսկ առաջինը, ով զբաղվել է դրանց մասսայական արտադրությամբ և սկսել ZIPPO կրակայրիչների պատմությունը, Փենսիլվանիայի բնակիչ Ջորջ Գրանթ Բլեյզդելն է: Նա ZIPPO կրակայրիչները շուկա է մտցրել 1932 թվականին, և չնայած դրանք հայտնի են դարձել հիմնականում Ամերիկայում, այն հորինվել է Ավստրիայում: Ավելի ստույգ, հենց այստեղ է հորինվել ու մետաղի մեջ «շունչ ստացել» ներկայումս բոլորին լավ հայտնի ZIPP»-ի մեխանիզմը: Բլեյզդելի ձեռքը կրակայրիչի նախատիպն ընկել էր իր ընկերոջից, որը երեկույթի ժամանակ սիգարետը կպցնելու համար Ջորջին կրակ էր տվել արտաքինից ոչ այնքան արտահայտիչ իր վառիչից:

Իսկ Ջորջի այն հարցին, թե ինչու է ընկերն օգտագործում այդպիսի ոչ գրավիչ իր, վերջինս պատասխանել էր, որ «այն պարզապես հրաշալի է աշխատում»: Այս արտահայտությունը հավիտյանս մնաց Ջորջ Բլեյզդելի հիշողությունում: Եվ իսկապես, ZIPPO կրակայրիչը նույն կերպ հրաշալի է կատարում իր աշխատանքը թե՛ սառնամանիքի կամ անձրևի և թե՛ ուժեղ քամու պայմաններում: Ի սկզբանե, կրակայրիչի անունը, որի ներքո նախատեսվում էր այն վաճառել Ամերիկայում, եղել է Zipper, որը թարգմանվում է որպես «շարժունակ» կամ շարժուն մարդ: Սակայն շուտով պարզվել է, որ այդ ապրանքային նշանն արդեն իսկ օգտագործվում է, և Բլեյզդելը փոքր-ինչ շտկել է անունը՝ ստանալով ZIPPO: Նրա կողմից Ավստրիայում գնված կրակայրիչների առաջին խմբաքանակը շուկայում պահանջարկ չի ունեցել անհարմար ձևի և կափարիչի պատճառով: Այս թերությունները վերացնելու համար Բլեյզդելը հնարավորինս պարզեցրել է արտադրանքի ձևը, որի շնորհիվ այն սկսել է նմանվել լուցկու տուփի:

Կափարիչի հետ ամեն ինչ ստացվել է հակառակ ճանապարհով: Դրա ծայրին տեղադրվել է ռոտացիայի առանցք, ինչը հնարավորություն է տալիս բացել այն միայն մեկ ձեռքի օգնությամբ: Նման դիզայնը և օգտագործման ձևը դուր է եկել սպառողներին: Այնուամենայնիվ, պարզ է, որ առանց գովազդի մեծաքանակ վաճառք իրականացնելն անիրական է: ZIPPO-ի գովազդային արշավը մտել է պատմության մեջ, և բազմաթիվ համալսարանների դասախոսներ դա որպես շուկայում արտադրանքի առաջ մղման լավագույն փորձի օրինակ են ներկայացնում: Օրինակ՝ որպես փիառ քայլ որոշում է կայացվել կրակայրիչներին անսահմանափակ երաշխիք տալ: Այսինքն, այն ենթակա է անվճար վերանորոգման՝ անկախ գնման ամսաթվից և վայրից: Ներկայումս ZIPPO կրակայրիչների տեսականին հսկայական է:

Կան ինչպես մատչելի բյուջետային տեսակներ, այնպես էլ շքեղ, թանկարժեք տարբերակներ: Կրակայրիչների արտադրության մեջ օգտագործում են քրոմացված պողպատ, լատուն, արծաթ և նույնիսկ ոսկի: Ներկայումս դրանք ոչ միայն թույլ են տալիս կրակ ստանալ, այլ նաև ցույց են տալիս դրա սեփականատիրոջ կարգավիճակը և ընդգծում նրա անհատականությունը: Որպես զարդարանք՝ վաճառվում են նաև ռետինից, պլաստմասայից, թանկարժեք փայտանյութից և այլնից պատրաստված կրակայրիչների պատյաններ և տուփեր: Մինչ այժմ ZIPPO կրակայրիչները հանդիսանում են հուսալիության և որակի օրինակ: Այդ կրակայրիչների արտադրության ողջ պատմության ընթացքում դրանց վաճառքի ծավալները գերազանցել են 500 միլիոն հատը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Տրանսգենդեր Դինուլը ախուրյանցի գայիշնիկ Մերուժան Գզրոյանի տղան է» Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին․ բնակելի տներ ու ավտոմեքենաներ են վնասվել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչվերացի տոնին մխիթարության համար դուրս բերվեց Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփող մասունքարանըԻնդոնեզիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը սեպտեմբերի 16-ից 20-ըԴպրոցականների ծնողներին զգուշացրել են գրիչը ծամելու սովորության վատ հետեւանքների մասինԵրկար ժամանակով լույս չի լինելու սեպտեմբերի 16-ինԳազայում զոհերի թիվը հասել է 41 հազար 206-իԱրևշատ-Դիտակ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, ճամփեզրին շրջվել 326 մլն դրամ է ծախսվել Երևանում երիտասարդ խորհրդարանականների համաժողովի անցկացման համարՍեպտեմբերի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին՝ հարյուրավոր հասցեներում գազ չի լինիԻնչ պայմանով է Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ արձակվելՖրանսիայի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան, այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԲարսելոնան խոշոր հաշվով հաղթեց Ժիրոնային կատալոնական դերբիում․ Յամալը՝ դուբլի հեղինակՌուս զինծառայողները ազատել են Կուրսկի մարզի Բորկի բնակավայրը ուկրաինական կազմավորումներիցՆարեկս դիմավորում է Ամելիին. Արփինե Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակելՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըԱշխարհի վերջը ուրբաթ 13-ն, 2026թ. նոյեմբերի. այս անգամ կանխատեսողը ֆիզիկոսներ ենԱրտակարգ դեպք՝ Երևանում. Քուվեյթի դեսպանատան մոտ հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է «Hyundai»-ի վրա Եթե ես լինեի նապագահ, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ երբեք չէր լինի. ԹրամփՀայտնի է աշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներումՀայիթիում բենզատար է պայթել. կա 24 զոհՍտեփանակերտի քաղաքապետին պատկանող մեքենան առգրավել են. նա միայն բակում զբոսնելու թույլտվություն ունիՑԱԽԱԼ-ը հարվածել է «Հեզբոլլահի» զինամթերքի պահեստներին«Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային․ նրա կյանքը փրկել չի հաջողվելՀայաստանի կանանց հավաքականը հաղթեց Վիետնամի թիմին, տղամարդկանց հավաքականը զիջեց Չինաստանի թիմին«Անտիկվարիատ» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ «Mitsubishi Airtrek»-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան 1 զոհ, 1 վիրավոր «Ադրբեջանը զորք է կուտակում Հայաստանի սահմանին»․ Գագիկ Համբարյան Հարկային բեռը կավելանա. օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ է ներկայացվելԸնկել է 10-րդ հարկից շինաշխատանքներ իրականացնելիս Դաժան ձմեռ է մոտենում. օթերևութաբանները նախազգուշացրել են մոտալուտ անոմալիաների մասին ՌԴ-ում Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Սալվադորի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արտակարգ պատահար. փորձել են կուրացնել Պետերբուրգի օդանավակայանից թռչող ինքնաթիռի անձնակազմին Թուրքիայում մակարոնեղենի գործարանում պայթյուն է որոտացել. կա 20 տուժած Գազի արժեքի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է Արտաշատում հրդեհ է բռնկվել Lada Priora-ում. կա 2 վիրավորԵրեխան հոր մեքենայից ընկել է ճանապարհին ընթացքի ժամանակ. ՌԴ Արցախը մեր հայրենիքն է, և երբևէ այն դարձյալ պիտի լինի հայկական. Մենուա Սողոմոնյան Ե՞րբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. 2 օր ջուր չի լինելուՀայկական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և համագործակցության ընդլայնման պայմանավորվածություններ ձեռք բերել Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին. Բագրատ Սրբազանը սեպտեմբերի 22-ին հավաք կանցկացի Երկրին սպասվում է Արեգակի կրկնակի հարված Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. այն պատմական գործընկեր է. Ֆրանսիայի ԱԳ նախարար Էլեկտրական շչակ է գործարկվելու Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր