Երևան, 08.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռազմական ավիացիա. տեսակներն ու զարգացման փուլերը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռազմական ավիացիան բանակի հատուկ ճյուղ է։ Շարժման մեծ արագության, ինչպես նաև շատ հզոր զենքեր տեղափոխելու ունակության շնորհիվ մարտական ինքնաթիռները հզոր ու վտանգավոր են դարձել, որոնց դեմ պայքարելը շատ դժվար է։ Ի սկզբանե ավիացիան զգալի զարգացում է ապրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Կառավարությունները զգալի միջոցներ են հատկացրել նոր ինքնաթիռների մշակման և հին մոդելների կատարելագործման համար: Ինքնաթիռների արտադրությունը դարձել է եկամտաբեր գործ:

Եվ չնայած կառուցվածքային էական փոփոխություններ չեն եղել, սակայն մասնագիտացումը, ըստ նպատակի, դարձել է կարևոր ասպեկտ։ Եթե նշյալ պատերազմի սկզբում եղել է միայն մեկ տեսակի ռազմական ինքնաթիռ՝ հետախուզական, ապա արդեն պատերազմի ավարտին ռազմական ավիացիան բաժանվել էր կործանիչների, ռմբակոծիչների, գրոհային ինքնաթիռների և այլնի։ Նրանք սկսել են տարբերվել չափերով, շարժիչների, անձնակազմի քանակով և հատուկ սարքավորումների տեղադրմամբ՝ հրանոթ, գնդացիր, նավիգացիոն սարքեր և այլն։ Սկզբից ռազմական ինքնաթիռների ստեղծման մեջ առաջատար տեղեր են զբաղեցրել այնպիսի երկրներ, ինչպես Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան։ Որոշ ժամանակ անց դրանց ավելացել են ԱՄՆ-ն ու Իտալիան։ Ռուսաստանը ցածր ինդուստրալացման պատճառով գտնվել է երկրորդ պլանում։ Ռազմական ավիացիայի տարբերակիչ առանձնահատկությունը Առաջին համաշխարհային պատերազմում այն էր, որ օգտագործվել են ինքնաթիռների որոշակիորեն հնացած նմուշներ:

Այնուամենայնիվ, նույն ժամանակահատվածում նկատվել են մարտական ինքնաթիռների արագ բարելավումներ, ինչպես նաև հայտնվել են դրանց դեմ պայքարի բավականին արդյունավետ միջոցներ: Առաջին համաշխարհային պատերազմում հակամարտող կողմերի ավիացիան ներկայացված է եղել երեք հիմնական տիպով՝ ինքնաթիռներով, դիրիժաբլներով և օդապարիկներով։ Օդային ուժերն օգտագործվել են երեք հիմնական նպատակների համար՝ հակառակորդի օդուժի հետախուզում, ռմբակոծում և ոչնչացում։ Նշենք, որ համաշխարհային առաջատար պետություններին հաջողվել է մարտական ավիացիայի օգնությամբ զգալի հաջողությունների հասնել ռազմական գործողությունների ընթացքում։ Սկզբում ինքնաթիռներն օգտագործվել են որպես հետախուզական միջոց։ Դրանց արդյունավետությունն այնքան մեծ է եղել, որ հակառակորդ կողմը ստիպված է եղել բոլոր միջոցներով կանխել հակառակորդի ինքնաթիռների ներթափանցումը իր թիկունք։

Նման կերպ առաջացել է կործանիչների և գրոհայինների անհրաժեշտություն, որոնք եղել են ավելի քիչ քաշով, բայց ավելի մեծ արագությամբ ինքնաթիռներ, սակայն այդպիսի ինքնաթիռներին կրակային հզորություն է պետք եղել, և օդաչուի դիմաց գնդացիր է դրվել։ Հետո սկսել են գնդացիրներ տեղադրել հետախուզական ինքնաթիռների վրա՝ պաշտպանվելու համար։ Դա հանգեցրել է նրան, որ կրակողի համար հատուկ տեղ է հատկացվել օդաչուի հետևում։ Նման ինքնաթիռները մեծացրել են իրենց կարողությունները և սկսել են օգտագործվել ռմբակոծության և օդային ուղեկցության համար: Դրանցից մեկը եղել է De Havilland DH-4-ը: Բրիտանական այդ մոդելը զարգացրել է 190 կմ/ժ արագություն և ունակ է եղել կրել 250 կգ բեռ ռումբի տեսքով: Օդից ցամաքային ուժերին աջակցելու անհրաժեշտությունը հանգեցրել է գրոհային ինքնաթիռների առաջացմանը:

Այդ տեսակի օդուժի համար օգտագործվել են սովորական ինքնաթիռների բարելավված տարբերակները՝ նրանց խցիկները և վառելիքի բաքերը պատված են եղել մետաղով, տեղադրվել են ավելի հզոր շարժիչներ՝ բեռնափոխադրողունակությունը մեծացնելու համար: Այդ ինքնաթիռների կրակային հզորությունը բաղկացած է եղել մի քանի գնդացիրներից, որոնք տեղադրված են եղել կորպուսի վրա, ինչպես նաև օգտագործվել են ձեռքի ռումբեր և նռնակներ: Մարտեր են տեղի ունեցել նաև ծովում։ Դա խթան է հաղորդել հիդրոավիացիայի հետագա զարգացմանը։ Հիդրոինքնաթիռների խնդիրն էր հայտնաբերել և ոչնչացնել թշնամու նավերն ու սուզանավերը։ Այդ առումով ռազմածովային ավիացիան նույնպես ունի իր առանձնահատկությունները։ Հիդրոինքնաթիռները սկսել են բաժանվել ռազմածովային հետախուզական ինքնաթիռների, ռազմածովային կործանիչների և տորպեդային ռմբակոծիչների։ 

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բոլորիս Ալենի հեքիաթները կպատմեն բարի, աշխատասեր ու կարեկից լինելու կարևորության մասին․ «Փաստ»Մահվան ելքով վրաերթ՝ Աշտարակ-Երևան ճանապարհինԱդրբեջանը կրակ է բացել Խոզնավարի հատվածում․ իրավիճակը՝ սահմանին Նավթը թանկանում է «Մեր ընտանիքին եղբորս որդիներն են ուժ տալիս, նրանք իր մի պատառիկն են». Փոխգնդապետ Սեյրան Սարյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին․ «Փաստ»Թուրքական լիրան շարունակում է էժանանալ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան Քաղաքական ճնշումների եռաժանին․ «Փաստ»«Վերաարտահանումը լրիվ ջնջել է արտահանման իրական պատկերը»․ «Փաստ»ԱՄՆ դատախազությունը ծանուցել է Թրամփին նրա դեմ հարուցված քրեական գործի մասին 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել«Մանիպուլացնելով, սեփական ժողովրդին հոգեբանական տեռորի ենթարկելով ՝ փորձում են ցույց տալ, թե զիջման այլընտրանքը պատերազմն է»․ «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ Ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է․ «Փաստ»Ի՞նչ է կատարվում դատախազությունում․ «Փաստ»Հակաարցախյան հերթական «օպերացիան»․ «Փաստ»ԼՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու որոշում ունի․ «Փաստ»Միայն մի բան է «հարաբերականորեն կայուն»․ «Փաստ»Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ քաղաքացիները պնդում են՝ ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան Դպրոցներում ավարտական քննություններն ընթանում են ըստ սահմանված կարգի. ԳԹԿ տնօրեն Տարածաշրջանում կապերի ապաշրջափակման հարցում շոշափելի առաջընթաց է նկատվում․ Փաշինյան Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ) Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակՌուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ․ Զախարովա Իր պաշտոնավարման 5 տարում ՀՀ գործող վարչապետը փոխել է արարողակարգի 3-4 ղեկավար. Վահագն Մելիքյան․ Alphanews.am Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ Ինքնասպան եղած զինծառայողը գրություն է թողել. ինչ է գրել նա Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունն ու մահվան պատճառը Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից Դոլարն էժանացել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին Կուկուռուզնիկի վերածնունդը՝ «Ապրելու երկիր» կուսակցության առաջնահերթ օրակարգում UCOM-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն Macbook PRO-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը Գլոբալ էներգետիկ ճգնաժամը խափանում է համաշխարհային ծրագրերը Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին Տեղի է ունեցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Զանգեր» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկումների շարքի հինգերորդ հանդիպումը Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակովԵրիտասարդության պալատը վերադառնում է Երևան «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ք. Վեդիում հանդես կգա «Հարկային հսկողություն» թեմայով դասախոսությամբ Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են․ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն հուշերը․ Մանե Թանդիլյան Արցախի հարցը համայն հայության հարցն է. Ռուբեն ՎարդանյանՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին Ժամը 20:00-20:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ Դեբեդի գյուղապետարանի մոտ՝ խաղահրապարակում, հայտնաբերվել է 11-ամյա աղջնակի դի 18 վագոն տեղափոխող էլեկտրաքարշը դուրս է եկել երկաթգծի ուղիներից Կրակոցներ՝ Երևանում. սպանվածը հայտնի է քրեական պատմություններով (լուսանկար) Սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել. փոխվարչապետի գրասենյակԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. խաղահրապարակում 11-ամյա աղջնակի դի է հայտնաբերվել