Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ախր, շատ վիրավորվողն են...«Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցյալ տարվանից ի վեր բուռն քննարկումների ու մեկնաբանությունների առիթ է դարձել վիրավորանքը քրեականացնելու՝ իշխանությունների նախաձեռնությունը, որը բազմաթիվ խնդրահարույց կողմեր ունի։ Անգամ ԵԽԽՎ-ն հորդորեց Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել վիրավորանքը։ Այստեղ առաջին հերթին ուշագրավ է, որ քրեական օրենսգրքում այդ փոփոխությունը վիրավորանքները կանխելու շղարշի տակ մատուցողներն իրենք են միշտ եղել հայհոյանքի ու վիրավորանքի տարածման գլխավոր գեներատորները, առավել ևս 2018-2019 թվականներին, երբ սոցիալական ցանցերում իշխանությունների գիտությամբ «ֆեյքերի ֆաբրիկաները» ատելություն ու հայհոյանքներ էին տարածում ընդդիմադիրների և այն մարդկանց հասցեին, որոնք համարձակվել էին քննադատել Նիկոլ Փաշինյանին կամ իշխող ուժին, իսկ շատ դեպքերում տարածում էին նրանց մասին կեղծ և արժանապատվությունը խոցող տեղեկություններ։

Վիրավորանքները տեղ են գտել նաև իշխող կուսակցության ներկայացուցիչների և նրանց համակիրների՝ մասնավորապես արտասահմանից սոցիալական ցանցերում ակտիվություն ցուցաբերող օգտատերերի կողմից, այդ թվում՝ անցենզուր բառապաշարով աչքի ընկնող կանանց կողմից։ Եվ այս գործընթացը շարունակվում էր ձնագնդի էֆեկտով, իսկ իշխանություններն անընդհատ ատելության կրակի վրա յուղ էին լցնում այնքան ժամանակ, քանի դեռ ուղտը չէր չոքել իրենց դռանը։ Ինչ վերաբերում է ծանր վիրավորանքի հետ կապված քրեական գործերին, դրանք բոլորն էլ, այդ թվում՝ դատարան մտած, կապված են բացառապես իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու հետ: Հասկանալի է՝ առաջին հերթին՝ Նիկոլին:

Հետաքրքիրն այն է, որ որևէ դեպք չկա, որ ծանր վիրավորանքին վերաբերող հոդվածով քրեական գործ հարուցվի ընդդիմադիրներին, ասենք՝ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին վիրավորելու դեպքում։ Չէ՞ որ տրամաբանորեն օրենքը պետք է կիրառվեր հավասարապես, այլ ոչ թե միայն իշխանության դեպքում։ Դրա համար էլ օրենսդրական այս խայտառակագույն փոփոխությունն արդեն ստացել է «Նիկոլի անվան» որակումը: Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքին վերաբերող 137.1 հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար:

Ահա, այստեղ է, որ հարց է ծագում՝ մի՞թե իշխանականներից բացի այլ անձինք չկան, որոնց հայհոյել կամ ծանր վիրավորանք են հասցրել։ Եթե հետևենք իրավապահների «տրամաբանությանը», ապա ստացվում է, որ մեր երկրում հայհոյում ու վիրավորում են միայն Նիկոլ Փաշինյանին ու մյուս «ուսապարկերին»: Այդ դեպքում, եզրակացությունները առավել քան տխուր են այս իշխանությունների համար, որոնք, հիմք ընդունելով այս տարվա խորհրդարանական ընտրությունների շատ կասկածելի արդյունքները, կարծում են, որ իրենք վայելում են հասարակության վստահությունը: Շատ ուժեղ վստահություն է, խոսք չկա...

Իսկ եթե այդպես չէ, և վիրավորանքներ ու հայհոյանքներ են հասցվում նաև ընդդիմադիրներին, ապա իրավապահ մարմինները նորից ապացուցում են, որ իրենք պարզապես Նիկոլի կամակատարի դեր են ստանձնել ու նորից ծայրահեղ միակողմանի են։ Սա՝ օրենսդրական փոփոխության կիրառական մասով: Ինչ վերաբերում է բուն փոփոխությանը, ապա, ճիշտ է՝ քրեական օրենսդրության մեկնաբանություններում նշվում է վիրավորանք հասկացությունը, սակայն, ինչպես պնդում են բազմաթիվ իրավաբան մասնագետներ, այն հեղհեղուկ բնույթ ունի և իրավակիրառար մարմինը կարող է դրա էությունը մեկնաբանել յուրովի։ Այսինքն, մեկ դեպքում նույն արտահայտությունը կարող է ծանր վիրավորանք դիտարկվել, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ։

Սրանից կարելի է եզրակացնել, որ, իշխանության ներկայացուցիչներից բացի, հասարակության մյուս ներկայացուցիչներին՝ հատկապես ընդդիմադիրներին ու լրատվամիջոցներին կարելի է ինչքան ասես վիրավորել ու հայհոյել (այդ թվում՝ «քայլող» պատգամավորների կողմից), սակայն պատժի չարժանանալ, քանի որ կամակատարի վերածված իրավապահ մարմինները հետամուտ չեն լինի այս հարցում։ Հավելենք, որ ծանր վիրավորանքի մասով հարուցված գործերի գերակշիռ մասը վերաբերում է անձամբ Նիկոլ Փաշինյանին (ի դեպ, այստեղ ավելորդ «պրոֆեսորություն» անողների համար հավելենք. վստահ ենք, որ Նիկոլը նստած՝ վիրավորանքներ չի «հավաքում» ու դիմում իրավապահներին)։ Եվ պատահական չէ այն վստահությունը, թե ծանր վիրավորանքի քրեականացումն արվել է կոնկրետ Փաշինյանի համար։ «Փրկչին» արժանի պաշտպանություն: Չէ՞ որ նա շատ քաղաքավարի է, երբեք ամբիոնից չի հոխորտացել ու գոռգոռացել, երբեք հրապարակավ անպարկեշտ բառապաշար չի օգտագործել, իր ընդդիմախոսներին չի վիրավորել, չի զրպարտել, ոչինչ թափ չի տվել, ուստի, լինելով չափազանց «նրբազգաց», արագ վիրավորվում է մյուսների կողմից իրեն տրված գնահատականներից ու որակումներից:

Իրոք, շատ վիրավորվողն է, ախր... Ու ոչինչ, որ ինքը վիրավորել, խոցել է Հայաստանն ու Արցախը, միջազգայնորեն մեր երկրի վարկն ու արժանապատվությունը գետնովն է տվել ու անդունդի եզրին հասցրել պետականությունը: Կարևորը «փրկչի» թանին թթու ասող չլինի:

Հ.Գ.- Այս ամենի մեջ ուրիշ հետաքրքիր պահ էլ կա: Մի հայտնի հին պատմություն կա, որի տարբեր տեսակներն են շրջանառվում: Մեկի պատին գրում են՝ «Այսինչը սրիկա է» (գող է, ավազակ է, դավաճան է, տականք է, խոզ է. պատմությունը շրջանառվում է նաև տարբեր ձևակերպումներով): Այս մարդու որդին ստիպում է ողջ թաղամասին գրել՝ «Այսինչը սրիկա է», որպեսզի ձեռագրից հասկանա, թե ով է այդ որակման հեղինակը: Հայրը իմանում է ու զայրանում. «Այ տղա, էդ մեկը մի անգամ գրեց սրիկա, դու հարյուրավոր անգամներ կրկնել տվեցիր»: Հիմա մեր իշխանավորներն այս օրն են ընկել. մեկը հրապարակավ վիրավորում է իրենց (մնացած մեծամասնությունն՝ ավելի փոքր շրջապատում), իրավապահները քրգործ են հարուցում, և օրեր շարունակ բազմաթիվ հարթակներով շրջանառվում է այդ վիրավորանքը: Օրինակ՝ երեկ ամբողջ մամուլը հեղեղված էր մի տեղեկությամբ, որ քրգործ է հարուցվել այն բանի համար, որ քպականներից մեկին անվանել են «քոռ խոզ», և պարզվել է, որ նա դրանից վիրավորվում է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ էՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Եվրոպան ցավակցել է ԻրանինՌաիսիի և Աբդոլլահիանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին ՊԵԿ ը բացահայտել է տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված դեպքեր (տեսանյութ) «Դա մենք չէինք». իսրայելցի պաշտոնյան՝ Իրանում նախագահի ուղղաթիռի կnրծանման մասին Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԱլիևի հայտարությունը Ռայիսի հետ տեղի ունեցածի վերաբերյալ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Իրանում համազգային սուգ է հայտարարվել Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Կիրանցի մուտքը փակվում էՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Բաքվում սարսափում են, որ ուղղաթիռի վթարը կարող են կապել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. իրանագետը մանրամասնում է Գազ չի լինի մայիսի 21-ին և 22-ին Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըԿասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Էբրահիմ Ռաիսիի կենսագրությունը Աբովյանում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է ԿիրանցԳլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայովԱրդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կnրծանման կապակցությամբ Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԹուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմՀրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱյսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ Մոդի