Երևան, 19.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գոլորշաեփ. ի՞նչ տեսք է ունեցել այն նեոլիթյան ժամանակներում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գոլորշիով սնունդ պատրաստելը մեր նախնիները օգտագործել են դեռ նեոլիթյան դարաշրջանում: Խոհարարության այդ եղանակի առաջին օգտագործողները եղել են չինացիները: Սկզբում նրանք պարզապես բրինձ կամ ձուկ են դրել գեյզերային տաք աղբյուրների մոտ գտնվող քարերի վրա` հուսալով, որ բնություն ինքը կեփի սնունդը: Շուտով այդ նպատակի համար սկսել են օգտագործվել հատուկ ամաններ: Պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են այնպիսի ամանների բեկորներ, որոնք ավելի քան 5000 տարեկան են: Այդ հնագույն գոլորշաեփները եղել են երկպատ կավե անոթներ: Եռոտանու վրա դրված կաթսայի միջին խոռոչում լցրել են ջուր, իսկ ներքին խոռոչում՝ կերակուր:

Հետո ծածկել են այն կափարիչով և դրել կրակի վրա: Նման նպատակի համար չինացիները օգտագործել են բամբուկե զամբյուղներ, որոնք դրվել են հաստ, ուռուցիկ հատակով թավայի մեջ և իրենցից ներկայացրել են մի քանի հարկանի կառուցվածքներ: Սննդամթերքը լցրել են տապակի մեջ, իսկ մանր կտրատած սնունդը լցրել զամբյուղների մեջ: Տապակի կառուցվածքը հնարավորություն է տվել հեշտությամբ ավելացնել զամբյուղների քանակը և անհրաժեշտության դեպքում ավելացնել ջուր: Նման զամբյուղները այժմ էլ օգտագործվում են՝ երևի թե միայն մեկ տարբերությամբ: Նախկինում մետաղը թանկ հաճույք էր, և զամբյուղները հյուսվում էին բամբուկից կամ եղեգից, բայց այժմ մետաղական զամբյուղներ են օգտագործվում կառուցվածքն ամրացնելու և անվտանգությունն ապահովելու նպատակով:

Չինական գոլորշաեփը Եվրոպա է հասել 17-րդ դարում և անմիջապես սիրվել է տնային տնտեսուհիների կողմից: Ներկայումս տատիկների մոտ դեռ կարելի է տեսնել հին մանտիշարաններ, որոնք գոլորշաեփի հնագույն տարբերակներն են: Բայց առաջընթացը կանգ չի առել, գյուտարարները անընդհատ այդ սարքերի նոր բարելավումներ են փնտրել, և նման փորձերից մեկի արդյունքը եղել է ֆրանսիացի գիտնական Պապեի կողմից ճնշումային կաթսայի հայտնագործումը: Այդ սարքը հիշեցնում էր կաթսա, որն ունի քամոց հիշեցնող հատուկ ներդիր: Ջուրը լցվել է կաթսայի մեջ, իսկ մանր կտրատած սնունդը դրվել է ներդիրի մեջ: Դրանից հետո ամբողջ սարքը հերմետիկորեն փակվել է և ենթարկվել ջերմային ազդեցության: Դա իրոք հեղափոխական գյուտ էր, սակայն հեռու էր իդեալական լինելուց: Բանն այն է, որ տաք կափարիչը գոլորշու ազդեցության տակ կարող է ցանկացած պահի պոկվել և ավերել իր ճանապարհին եղած ամեն ինչ: Տանտիրուհու համար ևս այրվածքներ ստանալու վտանգ կար:

Իրականում գոլորշաեփը հարմար է դարձել օգտագործման համար միայն անվտանգության փականի գյուտից հետո: Այն թույլ է տալիս վերահսկել առաջացած գոլորշու ուժն ու քանակը, ինչը գոլորշաեփը ավելի անվտանգ է դարձնում: 20-րդ դարի 50-ականներին Ֆրանսիայում գոլորշաեփը այնքան տարածված է եղել տնային տնտեսուհիների շրջանում, որ այն դարձել է անփոխարինելի տարր խոհանոցում: 80-ականներին հայտնվել են էլեկտրական գոլորշաեփները, բայց նախ՝ հանրային սննդի հաստատություններում: Հետագայում գոլորշաեփները բարելավվել են. փոխվել են օգտագործվող նյութերն ու սարքի ձևերը, և դրանց օգտագործումը խոհանոցում դարձել է ավելի հարմար և անվտանգ: Ներկայումս շատ պարզ և, որ ամենակարևորն է, առողջ ուտեստներ կարելի է հեշտությամբ պատրաստել ժամանակակից գոլորշաեփների միջոցով:

Միևնույն ժամանակ, պատրաստման գործընթացը չի պահանջում որևէ վերահսկողություն: Այդ սարքերը ամբողջովին ինքնավար են, ունեն զարթուցիչ, որի շնորհիվ անջատվում են ճիշտ ժամանակին: Իսկ որոշ մոդելներում նույնիսկ հատուկ ծրագրեր են տեղադրված, որոնց օգնությամբ բավական է պարզապես ընտրել սնունդը կամ ուտեստը, և սարքը ինքն է որոշում, թե երբ անջատվի: Այդ ամենից բացի, գոլորշիով եփելու եղանակը խնայում է նաև ժամանակը և էլեկտրաէներգիան՝ պատրաստման գործընթացը հնարավորինս արագ և արդյունավետ դարձնելով: Մեր ժամանակներում գոլորշաեփը շատ տարածված իր է դարձել առողջությունն ու կազմվածքը վերահսկելու համար:

Բանն այն է, որ գոլորշիով եփված սնունդը համարվում է դիետիկ, քանի որ այն չի պահանջում յուղի ավելացում, իսկ սարքի կառուցվածքը թույլ չի տալիս սննդի օքսիդացում թթվածնով, ինչը հնարավորություն է տալիս պատրաստվող սննդի մեջ պահպանել մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոէլեմենտներ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զախարովան հայտնի հիփ-հոփ կատարողի հետ երգ է ձայնագրել 100 միլիոն դոլար և մեկ տոննա կոկաին. Մեծ Բրիտանիայում բացահայտվել է ամենամեծ նարկոկարտելներից մեկըԴյուսելդորֆի տոնավաճառում hրավառ նյութերի պшյթյունի հետևանքով կան տուժածներ Ներկայացվել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակըԹարմացվել է Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգըՄեծ Բրիտանիան հայտարարել է «18 ռուսաստանցի լրտեսի և նրանց ստորաբաժանումների բացահայտման» մասինԵրբեք մի համաձայնվեք օկուպացիային․ Ալիևի խորհուրդը Ուկրաինային Կուրտուան երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ Մակրոնը հայտնել է «Ռուսաստանի վրա ճնշnւմը մեծացնելու» իր մտադրության մասին Թրամփը դատի է տվել Wall Street Journal թերթին Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարըՔայլի Ջեններին քննադատել են Miu Miu-ի նոր ֆոտոշարքում «դատարկ հայացքի» համար Հունգարիան չի հաստատի ԵՄ բյուջեն, որը կազմվել է Ուկրաինայի շահերից ելնելով․ Օրբան Ձերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդ Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՊրեմիերա. Սոֆի Մխեյան-«Տամ սեր» Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական Իրանի բոլոր երեք միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են․ Թրամփ Վանաձորում 8-ամյա տղային հայտնաբերել են 2 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում՝ հոր ավտոմեքենայի բեռնախցիկում Oկnւպաgված Արցախում Ալիևի մասնակցությամբ գլոբալ մեդիա ֆորում է անցկացվում Ազգակործան կապիտուլյանտը հերթական անգամ Վեհափառի հեռացման մասին է խոսել․ Շարմազանով «Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվեց Ադիլխան Երժանովին Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր Նիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՆիկոլն իրավասություն չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանՋուր չի լինի հուլիսի 19/20-ին․ հասցեներ Ցանկացած մարդ պետք է հասկանա իր տեղն ու դերը. Մհեր ԱվետիսյանԻրանում ավտոբուսի վթարի հետևանքով կա 21 զոհ, 34 վիրավոր Հանքագործի և մետալուրգի օրվա տոնական միջոցառումները` ֆոտոշարքովԱյս շաբաթ գործարկված մեր թվով 10-րդ գրասենյակի՝ Արաբկիրի կառույցի բացման ոգևորիչ կադրերը. Չալաբյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արմավիր քաղաքումԴանակաhարություն Դսեղի սրճարանի մոտ. բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի Ալիևը հրաժարվում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումից. Դավիթ Սարգսյան+40 աստիճան տաքություն․ Հայհիդրոմետից զգուշացնում են Սամբել Բաբայանի «թարս աճած խիյարը» Լոռիում 14-ամյա պատանին գյուղի սրճարանի մոտ վեճի ընթացքում դանակահարել է 25-ամյա երիտասարդին Իշխանության վախի հերթական դրսևորումը ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելՀիշողություններ արթնացնող ու մի ամբողջ ժամանակաշրջան խորհրդանշող ավտոբուս, որ այդպես էլ մնաց որպես... հիշողություն. «Փաստ»Ռուսաստանն այս գիշեր Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ. Զելենսկի Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈՒԼԻՍԻ). Պապի անսխալության դոգման, լեզվի առաջին հաջողված փոխպատվաստումը, 800 տարվա օկուպացիան. «Փաստ»Հրդեհ՝ Աբովյանի շենքերից մեկում․ տարհանվել է 100 բնակիչ «Հայաստան, Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել»․ Թրամփի հայտարարությունը Հայաստանում ձևավորվում է դաշինք՝ ընդդեմ Փաշինյանի. «Փաստ»Մի քանի ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Ոչ մի բացառիկ նշանակություն. ինչո՞ւ էր, ի վերջո, «կանչվել» Բրյուսել. «Փաստ»ԶՊՄԿ-ն և մայր բուհը 33 ճամբարականի ծանոթացրել են երկրաբանի մասնագիտության նրբություններին