Երևան, 08.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արդյո՞ք մենք օգտագործում ենք իսկական դարչին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դարչինը կամ ցեյլոնյան դարչնածառը (լատ.՝ Cinnamomum verum) դափնազգիների ընտանիքի ծառ է, որի չորացրած կեղևն էլ օգտագործում են որպես համեմունք։ Աճում է Շրի-Լանկայում և Հարավային Հնդկաստանում, մշակվում է Սեյշել յան կղզիներում, Վեստ Ինդիայում և արևադարձային Ասիայում։ Դարչինը հայտնի է հնուց ի վեր։ Այն բավականին բարձր է գնահատվել հին ազգերի կողմից, այդ պատճառով էլ հաճախ այն նվիրել են միապետներին ու այլ իշխանավորներին։ Դարչինը ներմուծվել է Հին Եգիպտոս Հին Չինաստանից մինչև մ.թ.ա. 2-րդ հազարամյակը, այն հիշատակված է Կտակարանում, երբ Մովսես մարգարեին խորհուրդ է տրվում օգտագործել քաղցր դարչին։ Դարչինի մասին գրել են նաև Հերոդոտը և այլ հին հեղինակներ։

Դարչինը օգտագործել են Հին Հռոմում դիակիզումների ժամանակ, իսկ Ներոն կայսրը, որոշ աղբյուրների համաձայն, 65 թվականին այրել է դարչինի տարեկան պաշարը իր կնոջ՝ Պոպպեյ Սաբինի մահվան ժամանակ։ Միջին դարերում արևմուտքի երկրների համար դարչինի ծագումը հանելուկ է եղել։ Արաբ վաճառականները համեմունքը ցամաքային ճանապարհով տարել են Եգիպտոս՝ Ալեքսանդրիա, որտեղ այն գնել են իտալացի վենետիկյան վաճառականները, որոնք Եվրոպայում համեմունքի վաճառքի մենաշնորհ են ունեցել։ Այդ առևտրի դադարեցումը, որը պայմանավորված է եղել այլ միջերկրածովային ուժերի ի հայտ գալով, ինչպես Մամլուքների դինաստիան և Օսմանյան Կայսրությունը, դարձել է այն բազմաթիվ հանգամանքներից մեկը, որ եվրոպացիներն ակտիվորեն սկսել են ծովային ուղի փնտրել դեպի Ասիա։ Ի վերջո, 15-րդ դարի վերջում պորտուգալացի առևտրականները հասել են Ցեյլոն (Շրի-Լանկա) և փոխառել Սալագամա կաստայի դարչինի արտադրության ավանդական ձևը։ 1518 թվականին պորտուգալացիները կղզում հիմնել են ամրոց և իրենց մենաշնորհը պահպանել ավելի քան 100 տարի։

Հոլանդացի առևտրականները, միություն կազմելով Ցեյլոնի Քանդի թագավորության հետ, դուրս են մղել պորտուգալացիներին։ Նրանք 1638-1640 թվականներին հիմնել են փոստային ծառայություն, իրենց ձեռքը վերցրել գործարանների նկատմամբ հսկողությունը և 1658 թվականին վերջնականապես դուրս մղել պորտուգալացիներին։ Ահա մի պահպանված գրառում այդ ժամանակներից. «Կղզու ափերը լիքն են դրանով, և այն լավագույնն է ամբողջ արևելքում, եթե կանգնես քամու ուղղությամբ, ապա կարելի է դարչինի հոտը զգալ նույնիսկ ափից 8 լ յո հեռավորության վրա»։ Հոլանդիայի՝ արևելահնդկական ընկերությունը շարունակել է վայրի դարչին հավաքել և արդյունքում աճեցրել է անգամ սեփական ծառերը։ 1976 թվականին անգլիացիները դուրս են մղել հոլանդացիներին, չնայած ցեյլոնյան մենաշնորհն արդեն այնքան էլ կարևոր չի եղել։ Դարչինի ծառեր սկսել են աճեցնել այլ տեղերում, դարչինը դարձել է մատչելի, իսկ սուրճը, թեյը, շաքարն ու շոկոլադը սկսել են դուրս մղել նախկինում հայտնի այդ ավանդական համեմունքի մշակությունը Ցեյլոնից։

Այնուամենայնիվ, ցեյլոնյան դարչինի կեղևն ավելի բարձր է գնահատվում, քան, օրինակ՝ չինականը։ Դարչինը հիմնականում օգտագործվում է խոհարարության մեջ որպես համեմունք կամ հոտավետ հավելում։ Դարչինն ունի նաև «ազգակից»՝ կասսիանը (Cinnamomum aromaticum), որը երբեմն վաճառվում է հենց դարչինի անվան տակ, բայց այն, ի տարբերություն իսկական դարչինի, պարտադիր պետք է պիտակավորվի որպես «ինդոնեզական դարչին»: Իսկական դարչինից վերցնելով միայն կեղևի ներքին բարակ շերտը՝ ստանում են լավագույն, քիչ խիտ և ավելի փխրուն կազմության համեմունք: Իսկական դարչինը ավելի ուժեղ և սուր համեմունք է: Ինդոնեզական դարչինը սովորաբար միջին կամ մուգ կարմրաշագանակագույն երանգ ունի, և քանի որ օգտագործվում է ամբողջ կեղևը, ապա կառուցվածքով ավելի շատ ծառ է հիշեցնում: Դարչինի մեծ մասը, որը վաճառվում է ներկայումս, իրականում հենց «ինդոնեզական դարչինն» է, չնայած այն իսկական դարչինից տարբերվում է ինչպես արտաքին տեսքով, այնպես էլ իր քիմիական կազմով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարինՀայաստա՞նը, Մոլդովա՞ն, թե՞ Արևելյան Եվրոպայի երկրորդ էշելոնի երկիր կլինի «նորեկը» Ռուսաստանի դեմ․ «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեցԼիլիթ Բադանյանի նոր ֆոտոշարքը Պղնձի արժեքը կայուն է «Բոլորիս Ալենի հեքիաթները կպատմեն բարի, աշխատասեր ու կարեկից լինելու կարևորության մասին․ «Փաստ»Մահվան ելքով վրաերթ՝ Աշտարակ-Երևան ճանապարհինԱդրբեջանը կրակ է բացել Խոզնավարի հատվածում․ իրավիճակը՝ սահմանին Նավթը թանկանում է «Մեր ընտանիքին եղբորս որդիներն են ուժ տալիս, նրանք իր մի պատառիկն են». Փոխգնդապետ Սեյրան Սարյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին․ «Փաստ»Թուրքական լիրան շարունակում է էժանանալ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան Քաղաքական ճնշումների եռաժանին․ «Փաստ»«Վերաարտահանումը լրիվ ջնջել է արտահանման իրական պատկերը»․ «Փաստ»ԱՄՆ դատախազությունը ծանուցել է Թրամփին նրա դեմ հարուցված քրեական գործի մասին 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել«Մանիպուլացնելով, սեփական ժողովրդին հոգեբանական տեռորի ենթարկելով ՝ փորձում են ցույց տալ, թե զիջման այլընտրանքը պատերազմն է»․ «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ Ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է․ «Փաստ»Ի՞նչ է կատարվում դատախազությունում․ «Փաստ»Հակաարցախյան հերթական «օպերացիան»․ «Փաստ»ԼՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու որոշում ունի․ «Փաստ»Միայն մի բան է «հարաբերականորեն կայուն»․ «Փաստ»Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ քաղաքացիները պնդում են՝ ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան Դպրոցներում ավարտական քննություններն ընթանում են ըստ սահմանված կարգի. ԳԹԿ տնօրեն Տարածաշրջանում կապերի ապաշրջափակման հարցում շոշափելի առաջընթաց է նկատվում․ Փաշինյան Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ) Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակՌուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ․ Զախարովա Իր պաշտոնավարման 5 տարում ՀՀ գործող վարչապետը փոխել է արարողակարգի 3-4 ղեկավար. Վահագն Մելիքյան․ Alphanews.am Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ Ինքնասպան եղած զինծառայողը գրություն է թողել. ինչ է գրել նա Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունն ու մահվան պատճառը Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից Դոլարն էժանացել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին Կուկուռուզնիկի վերածնունդը՝ «Ապրելու երկիր» կուսակցության առաջնահերթ օրակարգում UCOM-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն Macbook PRO-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը Գլոբալ էներգետիկ ճգնաժամը խափանում է համաշխարհային ծրագրերը Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին Տեղի է ունեցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Զանգեր» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկումների շարքի հինգերորդ հանդիպումը Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակովԵրիտասարդության պալատը վերադառնում է Երևան «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ք. Վեդիում հանդես կգա «Հարկային հսկողություն» թեմայով դասախոսությամբ Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են․ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն հուշերը․ Մանե Թանդիլյան Արցախի հարցը համայն հայության հարցն է. Ռուբեն ՎարդանյանՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին Ժամը 20:00-20:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ Դեբեդի գյուղապետարանի մոտ՝ խաղահրապարակում, հայտնաբերվել է 11-ամյա աղջնակի դի