Երևան, 30.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մամախուանա՝ բուժիչ էլիքսի՞ր, թե՞ ոգելից խմիչք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մամախուանան ալկոհոլային խմիչք է, որը անպայման պետք է փորձել, եթե դուք գտնվում եք Դոմինիկյան Հանրապետությունում: Եվ դրա համար կա մի քանի պատճառ: Առաջին հերթին՝ դա Կարիբյան ավազանի էկզոտիկ խմիչք է: Մամախուանան ազգային խմիչք է, որի որոշ բաղադրիչներ կան բացառապես Կարիբյան ավազանի կղզիներում: Մամախուանայի պատմությունը շատ հետաքրքիր է: Ըստ լեգենդի, եղել է Խուանա անունով վուդու կախարդ, որն էլ ստեղծել է այդ հրաշագործ դեղամիջոցի բաղադրատոմսը տեղի բնակիչների բուժման համար։

Եվ քանի որ դրա պատրաստման մեջ օգտագործվել է գինի և ռոմ, արդյունքում ժամանակի ընթացքում մամախուանան սկսել են օգտագործել ոչ միայն բժշկական նպատակներով։ Թուրմի անվան ծագման մեկ այլ տարբերակ ավելի պրոզայիկ է։ Ենթադրվում է, որ այն առաջացել է ֆրանսիական «damejeanne» բառից, որը բառացի նշանակում է «հյուսած շիշ»։ Բանն այն է, որ հենց նման տարողությունների մեջ էլ վաճառվում է այդ խմիչքը։ Իսկ ընդհանուր առմամբ, մամախուանան արտասովոր տեսք ունի. շշի մեջ մուգ շագանակագույն հեղուկի հետ միասին լողում են կեղևի կտորներ, ճյուղեր ու տերևներ։ Այդ ալկոհոլային ըմպելիքը համեղ է և օգտագործվում է և՛ որպես ինքնուրույն խմիչք, և՛ որպես կոկտեյլների մաս:

Այն պետք է խմել փոքր չափաբաժիններով. կարելի է նոսրացնել կամ էլ ավելացնել սառույց։ Երկրորդ պատճառն այն է, որ մամախուանան համարվում է կյանքի էլիքսիր: Ասեկոսեներ կան, որ այն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ. ուժեղացնում է իմունիտետը, օգնում է ստամոքսի, հոդերի ցավերի դեպքում, հակասեպտիկ է, ունի տոնիկ ազդեցություն: Եվ այս ամենը, ամենայն հավանականությամբ, ճիշտ է, քանի որ ըմպելիքի հիմքը այնպիսի խոտաբույսերի հավաքածու է, որոնցից շատերը բուժիչ են։

Ընդհանուր առմամբ, մամախուանան կարող է պարունակել 6-ից 20 բաղադրիչ, և միայն փորձառու հեքիմները գիտեն, թե ինչպես ընտրել ճիշտ բաղադրիչները ճիշտ համամասնությամբ: Այդ տեղական «կյանքի էլիքսիրը» նաև կոչվում է «կրքի խմիչք», քանի որ այն հզոր աֆրոդիզիակ է: Երրորդ պատճառը դրա բացառիկությունն է: Մամախուանան տնային պայմաններում պատրաստվող արևադարձային հազվադեպ հանդիպող ըմպելիք է: Չնայած այն հանգամանքին, որ այն վաճառվում է Դոմինիկյան Հանրապետությունում գրեթե ամենուր, մամախուանան չի արտահանվում այլ երկրներ և չի արտադրվում արդյունաբերական մասշտաբով։ Քանի որ դա ոգելից խմիչք է, անհնար է նաև այն արտահանել երկրից՝ նույնիսկ որպես հուշանվեր։

Բայց ելք կա. դուք կարող եք գնել խոտաբույսերի հատուկ հավաքածու, որը վաճառվում է շշով կամ տոպրակներով, և արդեն տանը ինքներդ այդ խառնուրդից ըմպելիք պատրաստել։ Կա մի քանի բաղադրատոմս, որոնք բոլորն էլ համանման են: Սկզբից խոտաբույսերի խառնուրդի վրա լցվում է գինի, ժամանակ առ ժամանակ թափահարվում է, մեկ շաբաթ անց՝ հեղուկը քամվում։ Խոտաբույսերը կրկին լցնում են գինու և ռոմի հետ 1:1 հարաբերակցությամբ, ավելացնում մեկ-երկու ճաշի գդալ մեղր, և մամախուանան մեկ օրից պատրաստ է լինում։ Երբ թուրմն ավարտվում է, մնացած նստվածքի վրա կարելի է նորից հեղուկ լցնել ու նոր բաժին ստանալ։

Դա կարելի է կրկնել մինչև 20 անգամ։ Մամախուանան խմիչք է, որը կհիացնի ձեզ իր էկզոտիկությամբ բոլոր առումներով և անմոռանալի զգացմունքներ կթողնի իր հետ ծանոթությունից հետո:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանում ԵՄ առաքելությունը 11 ավտոմեքենայով համալրել է ավտոպարկը՝ ուժեղացնելու պարեկային գործունեությունը Իշխանության գործողություններն անբավարար են, պետք է հրաժարական տան. Վարդան Պետրոսյան 60-ամյա Ռաֆիկը ձիով է եկել Արցախից․ ինչ են ասել ադրբեջանցիները նրան (տեսանյութ) Սպասվում է առանց տեղումների եղանակՎրաստանն ու Ադրբեջանը համագործակցության հեռանկարներ են քննարկել Եթե սա հրապարակային ներողություն չխնդրեց, մի քանի ամսից դատվելու է՝ ատելության տարածման համար Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը ու որոշել կատարվածի մեջ բոլորիս մեղավոր կարգել, որ հանկարծ աթոռը շուռ չգա. Աննա Մկրտչյան Ինչի՞ մեջ է մեղադրվում Դավիթ Բաբայանը․ Բաքուն մանրամասնել էԳիտեմ, որ ինձ էլ են պահանջելու, հնարավոր է՝ Հայաստանը փորձի ինձ հանձնել, բայց չի կարողանալու․ Մովսես Հակոբյան Դադիվանքի վանական համալիրից քահանաների հետ կապը կտրվել էՈւկրաինայում Bayraktar ԱԹՍ-ների գործարան է կառուցվում Երևանի կենտրոնում երթ է՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի կողմից առևանգված մեր մյուս հայրենակիցների Համաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև Ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ.․․ Սոսե Բալասանյանը չի հեռանա ԱրցախիցԵրթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է Դեպի Արևմուտք Հայաստանի կողմնորոշումը փլուզեց ՌԴ հարացույցը Հարավային Կովկասում․ Սաակաշվիլի Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին Յուրաքանչյուր բռնագшղթած քաղաքացի պետք է ամսական 97,000 դրամ ստանա. Կարեն Քոչարյան Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջներին Թուրքական նավահանգստային Բոդրում քաղաքում երկրաշարժ է եղել Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները Արցախից գերեվարված կնոջն ադրբեջանցիները բաց են թողել, նա Հայաստանում է (տեսանյութ)Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան Վթարային ջրանջատում՝ Երևանի 3 վարչական շրջանների և Կոտայքի ու Սյունիքի մարզերի մի շարք հասցեներում Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից տեղահանվածներին Ժամացույց. ծաղիկներից, ստվերից, կրակից, ավազից մինչև կվարց ու ատոմ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրակայանը, մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը. «Փաստ»Արևմուտքում ցանկանում են Ռուսաստանը փլուզել ավելի քան 40 մասի. «Փաստ»Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան Արցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀԱյս պահի դրությամբ՝ ԼՂ-ից տեղահանվել է 100,417 անձ, Հակարիի կամուրջը հատել է 21,043 տրանսպորտային միջոց Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակ. «Փաստ»Ո՞վ է նա, ի վերջո Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է.Արտակ Զաքարյան Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի. «Փաստ»Արցախցի Սոսեն չի լքել Ստեփանակարտը Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիտարկում է ԼՂ-ից տեղահանվածներին երկրում տեղավորելու հնարավորությունը «Եթե հանկարծ չգամ, մամայի ծննդյան օրը գրածս բանաստեղծությունն իրեն կնվիրես». Շիրակ Գասպարյանն անմահացել է Հադրութում. «Փաստ»Եթե շարունակեինք՝ գիտեք, ուր կհասնեինք․ Ալիևը շարունակում է սպառնալ. Toyota Vitz-ը բախվել է ծառին և կողաշրջվել, կան վիրավորներՀռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ»Ռուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան (տեսանյութ) Արցախում ծնված վերջին արցախցին մոր հետ Երևանում է (տեսանյութ) Իշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիները. «Փաստ»