Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Խաղաղության օրակարգի և իշխանության ապագայի մասին․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո իշխանությունը չի սպասարկել խաղաղության օրակարգ, ավելին, տուրք է տվել ռազմական հռետորաբանությանն ու ռազմական անգերազանցելի առաջնորդի քարոզին։ 2020 թվականին ադրբեջանական կողմից ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով հայկական տավուշյան դիրքերից մեկին մոտենալու անհասկանալի միջադեպը մեր կողմից մեկնաբանվել է որպես հաղթական ռազմական գործողություն, մասնակիցներին շնորհվել են հերոսի կոչում ու «Մարտական խաչ» տասնյակ շքանշաններ, համացանցը ողողվել է «գերագույնը», «չշշկռեք» և տարաբնույթ այլ հեշթեգերով։

Ավելին, ՀՀ իշխանությունները տարբեր կոլաժներով պատկերվում էին վոյինի կերպարով՝ գրեթե մանկամիտ մեկնաբանություններով և քարոզչական տրյուկներով։ Այսինքն, Հայաստանի իշխանությունը կերտում էր նորահայտ անհաղթ հերոսի կերպար՝ սպասարկելով ռազմատենչ օրակարգ։ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ևս հայկական կողմը խաղաղության օրակարգ չի սպասարկել։ Հայաստանը կռվել է՝ լավ, վատ, ուժեղ, թե թույլ, մինչև վերջ փորձել է իր իրավունքները պաշտպանել զենքի ուժով։

Զիջելու խաղաքարտեր ունենալով՝ Հայաստանը ո՛չ մինչև պատերազմը, ո՛չ դրա, համենայն դեպս, առաջին հատվածը չի փորձել կանխել կամ դադարեցնել պատերազմը, ավելին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» վանկարկումով սահմանափակել է դիվանագիտական սակարկումների չափաբաժինը։ Այսինքն՝ կրկին խաղաղության օրակարգ չի սպասարկել։ Նաև՝ ձախողել է նախորդ բոլոր օրակարգերը։ Հետպատերազմյան շրջանում հայկական իշխանությունն իր ամբողջ կենսագործունեությունը կառուցել է խաղաղության քարոզով։ Շատ լավ։ Թե ինչպես պետք է պատերազմը տանուլ տված կողմը խաղաղության օրակարգ պարտադրեր՝ դեռ միգուցե ինձանից խելոք մարդիկ կքննարկեն, սակայն մարդիկ ձևակերպեցին իրենց օրակարգը, այն իրագործելու մանդատ ստացան հունիսյան ընտրություններին, բայց կրկին Հայաստանը նետվեց տարածքային կորուստների ու մինի պատերազմական շրջապտույտների մեջ։

Ընդ որում, նոյեմբերի 10-ի հայտարարագրից հետո Հայաստանը մշտապես շարունակեց գտնվել այդ իրավիճակում։ Այսինքն, խաղաղության օրակարգը որևէ պտուղ չտվեց։ Պատճառը, կարծում եմ, մեկն է։ Հայաստանը որդեգրեց մղձավանջային պատերազմը մոռանալու, տարաբնույթ զիջումների գնով դրա շարունակությունը կանխելու քաղաքականություն։ Դա էլ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, եթե այդ ամենին զուգահեռ երկիրը դրվեր պատերազմական ռելսերի վրա։ Երկրի պատասխանատուները այդպես էլ չգիտակցեցին, որ պատերազմը չի ավարտվել, որևէ կերպ չսահմանափակվեցին պարգևավճարների և աշխատավարձերի ավելացման, տարատեսակ գնումների միջոցով վերնախավի բարեկեցության բարձրացման ջանքերը, բացարձակապես աչքաթող արվեցին առաջնագծի կահավորման, բանակի վերակազմավորման, եղած սուղ կամ առատ միջոցներով պաշտպանական գծերը ամրացնելու հարցերը։ Տպավորություն էր, որ իշխանությունները պատերազմից հետո պարզապես ծալել են այդ էջը, և երկիրը շատ արագ վերադարձավ անհասկանալի, ոչ պատերազմական ընթացքի՝ «պրեմիաներ», խորհրդարանական ապուշ գզվռտոցներ, պողպատե մանդատ, նախկիններ, թալան ու հազար ու մի զրթուզիբիլ։

Գերիների թեման ընդհանրապես վերացավ հանրային դիսկուրսից, պատերազմը և դրա խայտառակ ընթացքը շատ արագ դուրս մղվեցին, ասես այդ պատերազմը ինչ-որ հեռու տեղ՝ Ուկրաինայում էր եղել։ Հայ ժողովրդի ճնշող մեծամասնության համար պատերազմը սկսվեց և ավարտվեց «Ֆեյսբուքում»։ Ինչևէ, այս օրերի արցախյան դեպքերը ցույց տվեցին, որ իշխանության կողմից իբր սպասարկվող խաղաղության օրակարգը ևս սպառված է։ Թեև ընդհանրապես անտրամաբանական է հաջորդաբար երկու՝ պատերազմական և խաղաղության հակադիր օրակարգեր սպասարկող իշխանության գոյությունն ընդհանրապես, բայց ինձ համար դեռևս անհասկանալի է՝ այդ ի՞նչ երրորդ օրակարգ պետք է ընտրի իշխանությունը՝ իր գոյության լեգիտիմությունը գնելու համար...

Գուցե ևս մեկ ընտրություն անեք և առավել մեծ թվով ձայներ ստանաք, ես վաղուց հանրույթի քաղաքական նախասիրությունների վրա չեմ զարմանում, բայց գոնե պետության ընթացքից բան հասկացող ու դեռ ձեր ձեռքը չխելագարված մի 10-20 հոգուն բացատրեք՝ էս ո՞ւր եք տանում էս պետության նավը։ Միայն մի օրակարգ դեռ չեք փորձարկել։ Ստեղծել Արարատյան փոքրիկ հանրապետություն՝ մի 12 - 13 հազար քառակուսի կիլոմետր տարածքով՝ առանց ավելորդ գլխացավանք տարածքների, առանց քաղաքական դիմադրության։ Կասկադի կաֆեները՝ կան, «պրեմիաներն» ու աշխատավարձերը՝ ևս, օդանավակայանը՝ առավել ևս...

ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա Գալոյան