Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ գյուղում ապրող մարդու կյանքն ավելի հաճախ պետք է սահմանափակվի տնից վարելահող տանող ճանապարհով. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վեդիում ընտրություններ էին: Ընտրությունների ընթացքի ու արդյունքների մասին շատ է գրվել, այդ թվում՝ Վեդիի: Ընտրությունները մարդկանց համար կյանքի մի փոքրիկ «շտրիխ» են, թեպետ, եթե քաղաքական ուժերի դիտանկյունից նայենք, դրանք միտված պիտի լինեն այնպիսի իշխանություններ ձևավորելու (համապետական, թե ՏԻՄ), որ թեթևացնեն մարդկանց հոգսերը: Սակայն, որպես կանոն, այդպես չի լինում, առավել ևս գյուղական բնակավայրերում: Գյուղում խնդիրները բազմաթիվ են` ոռոգման ու խմելու ջուր, հողի մշակում, որից գյուղացին չի հրաժարվում, քանի որ գիտի` իրեն կերակրողը հողն է:

Բայց հողի հետ աշխատանքը շատ է բարդացել, քանի որ ամեն ինչ կրկնակի է թանկացել: Մեկ օրվա ընթացքում հասցրեցինք շփվել մարդկանց հետ` անմիջականություն, հոգատարություն, ինչ-որ համեղ բան հյուրասիրելու ցանկություն, չէին ուզում քաղաքից եկածները վատ տպավորությամբ հեռանային Վեդիից: Երբ մոտենում և ընտրողներին հարցնում էինք, թե ինչ ակնկալիք ունեն ընտրություններից, բոլորը խոսքները մեկ արած, կարծես նույն տանից դուրս եկած, պնդում էին` հույս ունենք, որ լավ է լինելու, քվեարկել ենք դրա համար: Բայց, միևնույն ժամանակ, հասկանում էինք, որ ընտրությունն իրենց համար հերթականն է. այնքան այդպիսի ընտրությունների են մասնակցել, քանի-քանի թեկնածուի անկեղծորեն հավատացել և վստահության քվե տվել, իսկ արդյունքում մնացել կոտրած տաշտակի առջև:

Շատերն են ընտրել իրենց խղճի կամոք, քանի որ քվեախցիկում մնացել են միայնակ թղթի կտորի հետ, որն իրենց երեխաների ապագան է` ապահովված կյանքը, խաղաղությունը, կրթությունը, ամեն ինչը: Ոմանք վստահել են ծանոթ-բարեկամին, որն ասել է, թե այս կամ այն թեկնածուն լավ է աշխատելու, ընտրել են, չի աշխատել, բայց հետո, չգիտես, թե ինչու, անհասկանալի ու անընդունելի պատճառներով նորից ձայն են տվել նույն մարդուն: Այս մարդիկ ընտրելու տարիների փորձ ունեն: Այս մի ընտրությունն էլ կանցնի, ու նույնիսկ ամենալավատեսների աչքերում է կարդացվում, որ գիտեն՝ մեկ է՝ հետո կրկին մենակ է մնալու, մթերման սեզոնին ճանապարհներ է փակելու, թանկ գնով պարարտանյութ և սերմացու է գնելու, կամ էլ ձեռքը թափ է տալու, դադարի հող մշակել և անասուն պահել, իսկ հետո...ամենավախենալուն հետոն է: Մի ընտրատեղամասում քվեարկելուց հետո դուրս եկած պապիկը նայեց տեսախցիկին ու ասաց` «բա ուրիշ օր ինչի՞ չեք գալիս մեր գյուղ», ու հեռացավ:

Սրտիս իր խոսքերը չնստեցին, երևի թե իր ասածը դեռ շատ երկար չեմ մոռանալու: Տպավորություն էր, թե մեզ էլ` լրագրողներիս համեմատեց քաղաքական այն գործիչների հետ, որոնք գյուղն ու գյուղացուն և, առհասարակ, մարդուն հիշում են միայն ընտրությունների ժամանակ, այսինքն՝ միայն որպես ընտրող: Ամեն դեպքում առաջին տպավորությունը հենց այդպիսին էր: Մենք պարբերաբար անդրադառնում ենք գյուղին, զանգահարում, զրուցում մասնագետների հետ: Բայց համաձայն ենք` գյուղին ու գյուղատնտեսությանն անդրադառնալ՝ գոնե մեկ լիարժեք օր արևի տակ չանցկացնելով և նրանց աշխատանքը չտեսնելով, մարդկանց հոգսերը սեփական աչքերով չտեսնելով, ճիշտ չէ: Ազնիվ լինենք ինքներս մեզ հետ` պապիկը գուցե ճիշտ էր: Եվ պատահական չէ, որ շատ տեղերում մարդկանց մոտ մի տեսակ մենակության զգացողություն կա, ի վերջո, բարի խոշոր աչքերով պապիկի խոսքերը նաև դրա ապացույցն էին: Կանանցից մեկն էլ հետաքրքրվեց, թե իր խոսքը «որտեղով կարող է նայել», ասացինք, որ տան երիտասարդները համացանցում կգտնեն նյութը, կինն արձագանքեց. «Տանը ջահել չունենք, բոլորը գնացել են, մենակ ենք մնացել: Մի տղաս 1990 թ.-ին գնաց, մյուսն էլ՝ հետո, ու մնացին էնտեղ աշխատելու, հիմա երկուսով ենք»,-ասաց` նկատի ունենալով իրեն ու ամուսնուն:

Ու այդ պահերին ես հասկանում` քաղաքականություն, ընտրություններ և էլի շատ հարցեր այնքան երկրորդական են, երբ ամեն ինչի կենտրոնում մարդը չէ: Քիչ ենք խոսում մարդկանց մասին, նրանց խնդիրներին անդրադառնում այն դիտանկյունից, որն այդ պահին արդիական է, բայց մարդը նորից մնում է իր հոգսերի հետ մեն-մենակ: Չենք հարցնում` այդ դաշտում աշխատեցիր, մեջքդ կորացրեցիր, եկար տուն ու մեկ բաժին համեղ ու տաք ճաշ կերար, իսկ հետո՞… Ինչո՞ւ գյուղում ապրող մարդու կյանքն ավելի հաճախ պետք է սահմանափակվի տնից վարելահող տանող ճանապարհով, ինչո՞ւ պիտի բերքը ձեռքին ժամերով կանգնի գործարանի բակում, որ իր ապրանքը մթերեն, իր աշխատանքի դիմաց մի կերպ գումար ստանա, որը հաջորդ տարի կրկին բերք է դառնալու:

Ինչո՞ւ տանից վարելահող տանող ճամփից երբեմներբեմն գյուղի մարդը չպիտի թեքի քայլերը ու մի լավ տեղ գնա` աչքը նոր բան տեսնի, սիրտը նորից սկսի թրթռալ: Ինչո՞ւ ենք զարմանում, երբ ասում են, որ այս հողից բացի մեր աչքն այլ բան չի տեսել: Իսկ գյուղի կոլորիտն այլ է, մարդիկ էլ են ուրիշ` ավելի ջերմ ու հոգատար, գուցե նաև այն պատճառով, որ քաղաքաբնակների պես անվերջ չեն շտապում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն