Երևան, 15.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ֆերրարի ավտոմեքենա. ովքե՞ր կարող են այն ձեռք բերել. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցրեք ավտոմեքենայից հասկացող ցանկացած մարդու, թե ինչ է Ֆերրարին, և ինչն է ասոցացվում այդ բառի հետ: Ի պատասխան՝ կլսեք, որ Ֆերրարին աշխարհի ամենահեղինակավոր ավտոմեքենաներից մեկն է, որը համատեղում է հզորությունը, արագությունն ու գեղեցկությունը: Իտալական այդ ավտոընկերության պատմությունը հնարավոր չէ առանձնացնել ավտոմրցավազքերի պատմությունից: 1908 թվականը պետք է համարել այդ ամենի սկիզբը, քանի որ հենց այդ տարում է փոքրիկ Էնցո Ֆերրարիին հաջողվել առաջին անգամ տեսնել ավտոմրցարշավ: Երեք տարի անց՝ 13 տարեկան հասակում, նա սովորել է ավտոմեքենա վարել, իսկ արդեն 1918 թվականին Էնցոն մտել է «CMN»-ի թիմի կազմ՝ որպես ավտոարշավորդ:

Այնուհետև նա տեղափոխվել է «Ալֆա Ռոմեո» թիմ և ակտիվորեն մասնակցել Իտալիայում տեղի ունեցող բոլոր մրցարշավներին: Երիտասարդ Ֆերրարին առանձնահատուկ չի տարբերվել մյուսներից, բայց երազել է կազմակերպել սեփական թիմ: 1920-ականների տնտեսական ճգնաժամի ժամանակ դադարեցվել են թանկ ավտոմրցաշարերը: Էնցոն հասկացել է, որ եկել է իր աստղային ժամը: Օգտագործելով ընկերների աջակցությունը և ընդունելով օգնություն իր նախկին գործատուից (Ալֆա-Ռոմեոյից)՝ նա ստեղծել է «Scuderia Ferrari» նոր թիմ: Շնորհիվ հնչեղ հաղթանակների, ավտոարշավորդների այդ նոր թիմին հաջողվել է արագորեն ձեռք բերել համաշխարհային համբավ: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը խանգարել է Ֆերրարիին ստեղծել իր սեփական ավտոարտադրությունը, և միայն 1946 թվականին՝ պատերազմի ավարտից հետո է «Ferrari» գործարանը կարողացել թողարկել իր առաջին ավտոմեքենան, որի մշակողը եղել է հենց ինքը՝ Էնցոն:

Միևնույն ժամանակ, սկսվել է «Auto Avia Construzione Ferrari» դուստր ձեռնարկության ստեղծումը, որի նպատակն է եղել սպորտային մեքենաներ արտադրել լայն սպառման համար: Նոր ավտոմեքենաները արագորեն հսկայական ժողովրդականություն են ձեռք բերել: Մարոնելլոյում հատուկ Ֆերրարի ավտոմեքենաների համար վազքուղի է ստեղծվել, որից հետո այդ քաղաքը սկսվել է անվանվել ավտոսպորտի մայրաքաղաք: 1960-ականներին աշխարհում հայտնվել են սպորտային մեքենաների նոր բրենդներ՝ Lamborghini, Porsche, Maseratti, Lotus: Բայց այնպիսի հասկացություններ, ինչպես «արագությունը» և «շքեղությունը», ասոցացվում են միայն իտալական «Ֆերրարի» ընկերության հետ: 2002 թվականին, ի պատիվ ընկերության հիմնադիր էնցո Ֆերրարիի, ընկերությունը մշակել և աշխարհին է ներկայացրել նոր երկտեղանոց Ֆերրարի- Էնցո ավտոմեքենան:

Ընդհանուր առմամբ, արտադրվել է նման 400 ավտոմեքենա: Ֆերրարի- Էնցո ավտոմեքենայի հիման վրա ընկերության ինժեներները ստեղծել են բացառապես մրցարշավային այլ ավտոմեքենա` Ֆերրարի- FXX-ը: Ընդհանուր առմամբ նման 30 ավտոմեքենա է դուրս եկել Մարոնելլո քաղաքի գործարանի հավաքման գծից: Այդ գեղեցիկ և զարմանալիորեն հզոր մեքենան գնահատվել է 1,5 միլիոն եվրո: Ֆերրարի- FXX սերիայի երեսուներորդ օրինակը ստեղծվել է Ֆորմուլա 1-ի հանրահայտ մրցարշավորդ Մայքլ Շումախերի համար, որը հրաժեշտ է տվել սպորտին: ՖերրարիFXX գնել ցանկացողներին բավարար չէ միայն վճարել 1,5 միլիոն եվրո:

Առավելություն ունեն Ֆերրարի ավտոմեքենաների այն երկրպագուները, որոնք արդեն մի քանի Ֆերրարի ավտոմեքենա ունեն: Ֆերրարիի երկրպագուների համար նշենք, որ անհնար է տեսնել Ֆերրարի- FXX ավտոմեքենան ինչ-որ տեղ ճանապարհին: Բանն այն է, որ այդ մոդելի մեքենա կարող է ունենալ միայն Corse Clienti ծրագրի անդամը: Ֆերրարի- FXX-երը պահվում են հատուկ տեխնիկական կենտրոնում, և բոլոր այդ 30 մեքենաները թույլատրվում է վարել միայն որոշակի օրերին և միայն Ferrari Fiorano-ի (տնային) մրցուղիներում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դոմուսում՝ հարմարավետության նոր շունչ այս ամռանը Ի՞նչ է տեղի ունեցել Բրյուսելում․ Մենուա Սողոմոնյան Նիկոլին հանեք, ամոթ է, էլ մարդ չկա՞, որ իր տեղը գա. քաղաքացի Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ»Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը․ Նաիրի Սարգսյան Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայուն է «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ»ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ»Ողբերգական վթար՝ Մասիսում․ զոհը կին է, կա 3 վիրավոր Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Ո՞րն է «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը. առաջարկվում են նոր փոփոխություններ. «Փաստ»Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ»Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ»«Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը. «Փաստ»ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ»Սուդանում պատմության մեջ առաջին անգամ թուրքական Bayraktar Akinci է խոցվել Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն «Ոսկե Ծիրան» 2025-ի կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու հուզիչ դրվագները Պատանեկան ԵԱ․ 6 հայ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար «Ոսկե գնդակի» ֆավորիտները Խոշոր հրդեհ՝ Թբիլիսյան խճուղուն հարակից խոտածածկ տարածքում. shamshyan.com Եվրամիությունը 72 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է պատրաստել ընդդեմ Միացյալ Նահանգների Ժորժե Ժեզուշը գլխավորեց «Ալ Նասրը» Դմիտրի Կիսելյովը կրկին դժգոհություն է հայտնել Ադրբեջանից Եվրամիությունն արձագանքել է Թրամփի՝ Ռուսաստանին հասցեագրված վերջնագրին Ջերմաստիճանը կնվազի՞․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Ռուսաստանում կայծակը սպանել է 3, վիրավորել՝ 4 մարդու Երևանում «Toyota Camry»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է բազալտե եզրաքարին. shamshyan.com «Ոսկե ծիրան»-ը՝ ինչպես վերադարձ տուն. Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը՝ փառատոնի մասին Թբիլիսիում բնակելի շենքի մի մասը փլուզվել է. մեկ մարդ մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել «Չայնիի» ոլորաններում բախվել են 2 «Toyota Corolla»-ները․ տուժածներ չկան Ադրբեջանում ակտիվորեն ներգաղթյալներ են ձերբակալվում Ձախողման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի հատուցել Ղարաբաղում արկածախնդրության համար. Իրանցի փորձագետ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն առաջին եռամսյակում կազմել է 14 միլիոն ԱՄՆ դոլար Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը Հուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Մակրոնը հանձնառու է զարգացնել Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանով Փաշինյանը գնաց Զելենսկու ճանապարհով. ռուսաստանցի պատգամավոր Իսրայելը շարունակում է Ադրբեջանն օգտագործել Իրանի դեմ. The National Interest Ես շատ եմ շփվում Պուտինի հետ, բայց արդյունքներ են պետք. Թրամփ Շուրջ 38 ժամ ջուր չի լինի՝ հունիսի 17-ին և 18-ին․ հասցեներ Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ վիճաբանությունից հետո մասնակիցները գնացել են կռվի մյուս մասնակցի տան բակ, հնչեցրել հայհոյանքներ, կոտրել 3 ավտոմեքենաների ու տան ապակիները Արհեստական բանականությունը 5 տարուց ամբողջ մարդկությունից խելացի կդառնա. Մասկ Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կլուծվի․ Թրամփ 56-ամյա տղամարդուն վիճшբшնությшն ժամանակ դшնшկով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել Հրազդան քաղաքի 48-ամյա բնակիչը Ռուսաստանում անհետացել է Մի-8 ուղղաթիռը, որում 5 մարդ է եղել ՀՀ նախագահը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն