Երևան, 05.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պիլոսյան ագաթ. արվեստ, որի մասին ոչ ոք մինչև հիմա պատկերացում չունի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մարտական տեսարանով ագաթ Պիլոսից» զարդը միկենյան մշակույթի հին հունական փորագրություն է: Այն հավանաբար ստեղծվել է ուշ Մինոյան Կրետեում մ.թ.ա. 15-րդ դարի կեսերին։

Ագաթի վրա պատկերված է կռվող երկու մարտիկ։ Պիլոսյան ագաթը հայտնաբերվել է 2017 թվականին Պիլոսում՝ Նեստորի պալատի մոտ։ Այն առանձնանում է փորագրության բացառիկ տեխնիկական կատարելությամբ և համարվում է «գլիպտիկայի եզակի ստեղծագործություն, որը մեզ է հասել Էգեյան բրոնզի դարից»։ Պիլոսյան ագաթը հայտնաբերվել է Շերոն Սթոքերի և Ջեք Դևիսի գլխավորած Ցինցինատիի համալսարանի հնագիտական խմբի կողմից Պիլոսի մոտ գտնվող «Գրիֆոնով մարտիկի դամբարանում»։ Այն իրենից ներկայացնում է 3,6 սմ երկարությամբ ոսկե ծայրակալներով գծավոր ագաթից նշաձև մեդալիոն, որը հայտնաբերվել է չորս ոսկյա մատանիների կողքին։ Այն հին կարծիքի պատճառով, որ միկենյան քաղաքակրթությունները գանձեր են արտահանել Մինոյան Կրետեից, ենթադրվել է, որ այդ փորագրությունը ստեղծվել է Կրետեում։ Այն փաստը, որ ագաթը հայտնաբերվել է մայրցամաքային Հունաստանում գտնվող միկենյան դամբարանում, հուշում է մինոյան և միկենյան քաղաքակրթությունների միջև մշակութային փոխանակումների մասին:

Ագաթի վրա պատկերված է մարտիկ, որը, արդեն հաղթելով իր ոտքերի տակ փռված հակառակորդին, իր սուրն է մխրճում երկրորդ՝ վահանով հակառակորդի բաց պարանոցի մեջ՝ միևնույն ժամանակ բռնելով նրա սաղավարտի պոչը։ 2016 թվականին Հունաստանի մշակույթի նախարարությունը այդ պեղումների արդյունքում հայտնաբերված Պիլոսյան ագաթը անվանել է մայրցամաքային Հունաստանում վերջին 65 տարվա ընթացքում արձանագրված ամենանշանակալի հայտնագործությունը։ Ագաթի փոքր չափերը (փորագրության որոշ մանրամասների չափը չի գերազանցում կես միլիմետրը) և մանրամասների բարդությունը հարցեր են առաջացնում հին հունական քաղաքակրթությունների կողմից նման առարկաներ ստեղծելու ունակության վերաբերյալ։ Որոշ հնագետներ կարծում են, որ նման մանրամասներ կարող են ստեղծվել միայն խոշորացույցի միջոցով, թեև Կրետե կղզում դրանցից և ոչ մեկը չի հայտնաբերվել։ Ջեք Դեյվիսը արվեստի այդ իրն անվանել է «անհասկանալի մանրանկարչություն»՝ նշելով, որ նման մակարդակի դետալներով արվեստի գործեր հայտնաբերվում են հազար տարին մեկ անգամ։

Նա նաև հավելել է. «Կարծես թե մինոսցիները ունեցել են արվեստ, որի մասին ոչ ոք մինչև հիմա պատկերացում չունի։ Դա տպավորիչ գտածո է»: Հետազոտողները պնդում են, որ այդ հայտնագործությունը կասկածի տակ է դնում մինոսյան քաղաքակրթության գեղարվեստական զարգացման՝ նախկինում հաստատված գաղափարները:

Ագաթի հետազոտողները պնդում են, որ այդ հայտնագործությունը պահանջում է տարածաշրջանում արվեստի էվոլ յուցիայի ժամանակագրության վերանայում: Թեև Պիլոսյան ագաթը համարվում է Էգեյան բրոնզի դարաշրջանին պատկանող, Դևիսը նշում է, որ անհայտ փորագրողի վարպետության շնորհիվ ստեղծված նուրբ անատոմիական կառուցվածքը խոսում է այն մասին, որ դա ավելի շատ նման է դասական ժամանակաշրջանի արվեստին, որը զարգացել է մի ամբողջ հազարամյակ անց:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞ր հասցեները կհոսանքազրկվենՈրոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումըՕդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին19-ամյա վարորդը Lexus-ով ցած է ընկել Զոդի կամրջից․ կան վիրավորներ Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական Ռեալի և Ատլետիկի կազմերը վերջին տուրում․ Մադրիդից հեռացող Բենզեման մեկնարկում է, իսկ Ազարը, Ասենսիոն, Մարիանոն՝ պահեստային Երկրաշարժ է գրանցվելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱռաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 12-ից. ԿԳՄՍՆՄարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ Ջերմուկում իրականացվում է 15 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր. Վահան Քերոբյան Սպեցնազի Հովիկը 44-օրյայում շատերի կյանքն է փրկել. Գյումրիում բացվեց մայոր Սիմոնյանի արձանը Հայաստանի իշխանությունը կա՛մ կվերականգնվի մեր ձեռքով, կա՛մ մենք բոլորս աստիճանաբար կհայտնվենք Բաքվի բանտերում․ Վարուժան ԳեղամյանՓրկարարներն ապամոնտաժել են թուլացած անձրևատար խողովակը 20 երեխաներ փոխադրող ավտոբուսը արգելափակվել էր․ փրկարարները դուրս են բերել ՊՍԺ-ն Նագելսմանին դիտարկում է որպես գլխավոր մարզչի պաշտոնի ամենահավանական թեկնածու Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետալուրգիական խոշոր գործարան «Կներես մամ, էլ չեմ ուզում ապրեմ». Էջմիածնի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի (լուսանկար)7 անձ ձերբակալված է․ առանց կտրոնի լիցքավորումը խուլիգանության պատճառ Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 մեքենաներ․ կա վիրարավորԱվարտվել է Հայաստանի կանանց 2023թ. առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը. լավագույն եռյակը հայտնի է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում կայծակի հարվածից հրդեհվել է 280-ամյա եկեղեցին (լուսանկարներ)Հնդկաստանում հայտնել են երկաթուղային աղետի պատճառը Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան Լայպցիգում ցույցերի ժամանակ տուժել է շուրջ 50 ոստիկան Մարտակերտում 32-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել ՌԴ 16-ամյա աշակերտը մահացել է գլխի հարվածից՝ MMA մրցման ժամանակ (տեսանյութ 18+)Վարդուհի Վարդանյանի թոռնուհու 1–ամյակի արարողությունն ու հայտնի հյուրերը ՀԷՑ-ը հունիսի 5-ին սպասվող հոսանքազրկումների մասին է հայտնում Հայտնի է՝ Գայանե Հակոբյանի վերաբերյալ դատական նիստի օրը Մոսկվայում մեքենան ընկել է ավտոկայանատեղի 3-րդ հարկից (տեսանյութ) Հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը Գառնիի ճանապարհին ողբերգական դեպքից մահացած վարորդի 8-ամյա որդին մահացել է հիվանդանոցում «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ է արձակվել Բարձունքը պետք է հաղթահարենք ամբողջ թիմով․ զինծառայողները Հատիսի գագաթին բարձրացրին ՀՀ դրոշը Ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. Արցախի ՊԲ Հունիս ամսվա հիշատակի և տոնական օրերը Ճանապարհ դեպի բարձունք․ զինվորական շրջանավարտները հեռանում են ռազմական հարուստ գիտելիքներով Ղրիմի ղեկավարը հայտնել է Ղրիմի վրա 9 անօդաչուով գիշերային հարձակման մասին Սերբիայի նախագահն ասել է, որ ամեն օր 200 մահվան սպառնալիք է ստանում Օդի ջերմաստիճանը զգալի կնվազիԿյանքից հեռացել է Արցախի վաստակավոր մանկավարժ Սմբատ Սաղյանը Բարանովիչի կենտրոնում հայտնվել է ինքնավար լիցքավորման կայան. Ո՞վ է քաղաքին նման նվեր տվել Արշակունյաց պողոտայի «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի ծխատար խողովակում հրդեհ է բռնկվել Իրանում երկրաշարժ է եղել Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Էրդողանը Ստամբուլում բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Լոռու մարզում գնացքը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու. նա տեղում մահացել է Մինչև 6 ժամ ջուր չի լինի Ռուսաստանն Ուկրաինայում կորցել է 209 940 մարդ. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ