Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ժա­մա­նա­կին այդ հար­ցում ևս Հա­յաս­տա­նը հաղ­թող էր. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր հանրության մի հատվածը շարունակում է կարծել, թե պատերազմն ավարտվել է, ու իշխանությունների ներկայացրած խաղաղության դարաշրջանը շատ մոտ է: Իրականում պատերազմը երբեք չի էլ ավարտվել, և չնայած լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան, բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն վայրկյան նոր էսկալացիա չի սկսվի, մանավանդ որ հակառակորդը պարբերաբար այդպիսի ազդանշաններ է ուղարկում։ Իսկ այն, որ ներկայիս իրավիճակում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը ավելի հավանական է դառնում, դրան նպաստում է նաև առկա աշխարհաքաղաքական իրադրությունը։

Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը ելնում է միայն մաքսիմալիստական մոտեցումներից և չի խուսափում ցույց տալ, որ ոչ մի զիջման չի գնալու՝ հայտարարելով, թե ԼՂ հակամարտությունը լուծված է։ Իսկ այս պայմաններում խաղաղության պայմանագիրը, որի մասին խոսում է Բաքուն, ուղղակի ենթադրում է Արցախի հայաթափում և ՀՀ-ի նվաստացում։ Ինչո՞ւ է Բաքուն մինչև վերջ իր առավելապաշտական պայմանները պնդում, եթե, օրինակ՝ հնարավոր էր փնտրել փոխզիջումային տարբերակներ։ Խնդիրն այն է, որ Բաքուն ԼՂ հարցում Թուրքիայի լիակատար աջակցությունն է վայելում։ Մյուս կողմից էլ՝ փորձելով օգտվել ուկրաինական ճգնաժամի ընձեռած հնարավորությունից, երբ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է գլխավորապես Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունների վրա, Ադրբեջանը ցանկանում է Արցախի հարցը լուծել իր պատկերացրածի շրջանակներում, որի համար պետք է լուծվի նաև ռուս խաղաղապահների հեռացման հարցը։

Ուստի պատահական չէ, որ Ադրբեջանը ճիգեր է գործադրում պարբերաբար սադրանքներ իրականացնել ու պախարակել խաղաղապահների գործողությունները, քանի որ դրա միջոցով ի տես աշխարհի ի ցույց է դրվում, որ խաղաղապահներն ի վիճակի չեն ապահովել արցախահայության անվտանգությունը, այսինքն՝ նրանց մնալն անիմաստ է դառնում։ Իսկ դրան կհետևի նաև ռուսական ազդեցության դուրս մղումը և թուրքական ազդեցության ամրապնդումը տարածաշրջանում։ Իր նպատակադրումներին հասնելու համար Ադրբեջանը գործի է դրել տեղեկատվական պատերազմի գործիքները, որը նախ և առաջ ենթադրում է հակառուսական ու հակահայկական ուժգին քարոզչություն։ Եվ այս ֆոնին պատահական լինել չեն կարող Ուկրաինայից հնչող այն հայտարարությունները, թե Ադրբեջանն Արցախում կարող է երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ։ Հակառուսական քարոզչություն թույլ չտալու հետ է կապված, որ ՌԴ տարածքում մի շարք ադրբեջանական իշխանական լրատվամիջոցներ ուղղակի արգելափակվել են։

Ընդ որում, շատ ուշագրավ է, որ Արցախում օրեր շարունակ հումանիտար ճգնաժամ ստեղծած ու մարդկանց առանց նվազագույն պայմանների թողած Ադրբեջանը հանկարծ սկսել է հումանիստական մոտեցում դրսևորել Ուկրաինայի նկատմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների համաձայն, մեծ քանակությամբ հումանիտար օգնություն են ուղարկել Ուկրաինային։ Բայց մի շարք հարցեր են ծագում կապված նրա հետ, թե արդյո՞ք հումանիտար օգնության անվան տակ նաև ռազմական օգնություն չի տրամադրվում Կիևի ռեժիմին։ Առավել ևս, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարեց, թե Ուկրաինային անվճար վառելիք կտրամադրի։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ այդ վառելիքը Ուկրաինան ռազմական նպատակներով չի օգտագործի։

Բացի դրանից, ադրբեջանական ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռները ոչ պատահականորեն Լվովի ինքնաթիռների վերանորոգման գործարանում էին, ու ոչ ոք չի կարող բացառել, որ դրանք ուկրաինական կողմը չի կարող օգտագործել։ Մեծ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ այս տարվա հունվարին Ալիևը այց կատարեց Ուկրաինա, որի առաքելություններից մեկն Ադրբեջանի պարենային անվտանգության հարցը լուծելու նպատակով այդ երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության խնդիրն էր, ինչը տեղ գտավ նաև Ալիևի ու Զելենսկու ստորագրած վեցկետանոց հռչակագրում։ Արդյո՞ք Ալիևը չէր հաշվարկել, որ իրենց կողմից վարձակալվող հողերից, ամենայն հավանականությամբ, որևէ օգուտ չեն կարող ստանալ, քանի որ ռուս-ուկրաինական հարաբերությունների սրման ֆոնին լրատվամիջոցներն արդեն ահազանգում էին մոտալուտ ռազմական բախման մասին։ Հազիվ թե: Հաշվի առնելով անկայունության հանգամանքը՝ տվյալ պահին Ուկրաինան ներդրողների համար կարող էր լինել ամենավերջին երկիրը, որտեղ կարելի էր գումար ներդնել հողերի վարձակալության տեսքով։

Ստացվում է, որ խնդիրն այլ է, և Ալիևն ուղղակի այդ քայլով Ուկրաինայի համար բացում է ֆինանսական աջակցության դուռը։ Մյուս կողմից էլ՝ զարմանալ պետք չէ, որ այս օրերին ուկրաինական լրատվամիջոցներում ու տելեգրամյան ալիքներում տեսանյութեր են տարածվում, որոնցում ցուցադրում են վարձկանների, որոնք իրենց անվանում են Ադրբեջանի քաղաքացիներ և հայտարարում, որ պատրաստ են կռվել ՌԴ-ի դեմ։ Ահաբեկիչ վարձկանների արտահանման հարցում թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն մասնագիտացել է, Արցախյան պատերազմը դա ցույց տվեց։ Միայն այսքանը բավարար է պնդելու, որ Ադրբեջանը ներգրավված է Ուկրաինայի շուրջ հակամարտության շրջանակներում՝ ընդդեմ Ռուսաստանի։ Սակայն Հայաստանը տեղեկատվական դաշտում քայլեր չի ձեռնարկում ադրբեջանական կողմի նենգ նպատակներն առավել ակնառու ի ցույց դնելու համար։

Դրա փոխարեն, ադրբեջանական լրատվամիջոցներն են զբաղված Հայաստանի մասին կեղծ տեղեկատվության տարածմամբ, իսկ մենք միայն պաշտպանվողի դերում ենք։ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե Հայաստանը ներգրավված է ուկրաինական հակամարտության մեջ։ Եվ պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներից սկսվեց ապատեղեկատվություն տարածվել, թե իբր հայկական կողմը իր ունեցած ՍՈւ 30-ները տրամադրել է Ռուսաստանին, Հայաստանի տարածքով Սիրիայից վարձկաններ են տեղափոխվում Ռուսաստան Ուկրաինայի դեմ կռվելու նպատակով և այլն, որոնք թեպետ անհեթեթության աստիճան սուտ են, բայց դրանք հերքելու համար բավական ջանքեր են պահանջվում։

Ժամանակն է, որ ՀՀ-ն ևս անցնի տեղեկատվական ճիշտ ու համակարգված աշխատանքի, հատկապես, որ դրա համար ունի համապատասխան փաստական հիմքեր։ Ժամանակին այդ հարցում ևս Հայաստանը «կրող» էր, հասկացող մարդիկ կան, ամոթ չէ, կարելի է հարցնել...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախից բռնի տեղահանված թոշակառուներն ու նպաստառուները ՀՀ–ից կստանան հատկացումներ. նախարար «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն