Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Քաղաքացին շարունակում է պարզապես գոյատևել. թե ինչպես, ինքն էլ արդեն չգիտի. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Կյանքը թանկացել է», «էս ինչ գներ են», «էս կանաչիի փողով մի կիլո միս կառնեի», «ձեթն ու հացն առա, բա ինչ եմ եփելու»... Շուկայում և խանութներում նման զրույցները սովորական են դարձել: Վերջին շրջանում գնաճն ահռելի տեմպեր է հավաքում: Պատճառները շատ տարբեր են` մի կողմից աշխարհաքաղաքական ներկա իրողություններով ու հնարավոր դեֆիցիտով պայմանավորված, մյուս կողմից` մեր շուկան ևս գնաճի տեսանկյունից պարբերաբար դուրս է գալիս վերահսկողությունից, թանկանում են կոմունալ վճարները, ինչն էլ տարբեր չափերով ավելացնում է հացի և այլ մթերքների գինը, թանկացել են պարարտանյութը, դիզվառելիքը, սերմացուն, ամենն, ինչ կապ ունի գյուղատնտեսության հետ, բնական է` թանկանում է նաև բանջարեղենը: Իսկ մեր եկամուտները շարունակում են նույնը մնալ: Նվազագույն աշխատավարձը տեղից չի շարժվում, անգամ ԱԺ-ում ընդդիմադիր գործիչների համառ փորձերից հետո այն ավելացնելու, թոշակների ու նպաստների չափերի փոփոխությունն էական չէ, որքան էլ գործող իշխանությունները փորձեն հակառակը համոզել:

Փորձագետների հետ զրույցների ժամանակ բոլորն են նշում` գնաճը բնականոն գործընթաց է, երբ թույլատրելիի սահմանում է: Օրինակ` «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը զրույցների ժամանակ մշտապես ասում է` եթե քաղաքացու եկամուտներն աճեն գնաճի հետ զուգահեռ, որևէ մեկը չի էլ զգա, որ ապրանքների գներն ավելանում են: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ մշտապես անդրադառնում է մեկ այլ ցավոտ խնդրի` գների բարձրացում մեր տնտեսվարողները պարտաճանաչորեն կատարում են, բայց չեն նվազեցնում գինը, երբ նույն ապրանքը ներմուծում են ավելի մատչելի գնով, երբ նվազում է դրա ինքնարժեքը միջազգային շուկայում և այլն: Գինը նվազեցնելու սովորություն չունեն, իսկ ահա մի թեթև ազդակ, և գինը վայրկյանների ընթացքում աճում է: Էլ չենք խոսում տոնական օրերի մասին, երբ գնաճը սովորական մի երևույթ է, արդարության համար` ոչ միայն մեր երկրում: Բայց այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես ենք շարունակում ապրել: Նույն եկամուտներն ունեցող մարդը շարունակում է պարտաճանաչորեն վճարել հարկերն ու կոմունալ վճարները, որոնք թռիչքային աճ են գրանցում, ի դեպ, խոսքը թե՛ անձնական հարկ ու տուրքերի, թե՛ որպես բիզնես ոլորտի ներկայացուցիչ հարկային պարտավորությունների մասին է: Ունենք ֆիքսված գումար` կատարում ենք վճարումներ, գնում մթերք, իսկ «տակը» ոչինչ չի մնում: Ուղղակի բարեբախտություն է, երբ ընտանիքում մի քանի աշխատող կա: Քաղաքացին շարունակում է գոյատևել` իներցիայով, իսկ թե ինչպես, ինքն էլ արդեն չգիտի:

Ծախսում ես, ծախսում, իսկ աշխատավարձի կամ թոշակի «տակը» ոչինչ չի մնում, իսկ մինչև հաջորդ թոշակը, նպաստը կամ աշխատավարձը դեռ մեկ ամիս ժամանակ կա: Հետո բարձրագոչ կոչեր են հնչում առողջության պահպանման կարևորության, առողջ սնունդ ուտելու, պարտադիր հանգստի մեկնելու մասին: Բայց չէ՞ որ բուժօգնության համար հիվանդանոց գնացող հիվանդը գրպանում պետք է գումար ունենա, սա նոր բան չէ, բայց կանոն է: Հանգստի մեկնելու համար միջին եկամուտ ունեցող քաղաքացին պետք է ամիսներ շարունակ աշխատի, այդ ընթացքում հոգա իր առօրյա ծախսերը և դեռ մի բան էլ գումար կուտակի: Բայց քանի որ չի հասցնում անել, տարիներ շարունակ այդպես էլ հանգստի չի մեկնում, իսկ մաքուր օդ շնչում է հարակից զբոսայգում:

Էլ չենք խոսում տեխնիկա կամ կահույք գնելու մասին: Մինչև վերջին շունչը շահագործում ենք բազմոցն ու գազօջախը, և երբ արդեն հնար չկա այն նորոգելու, փրկում է ապառիկով գնում կատարելու հնարավորությունը կամ էլ գուցե լրիվ այլ նպատակի համար պահված գումարը: Այս գնաճն իսկական աղետ է նրանց համար, ում ընտանիքում բուժման անհրաժեշտություն ունեցող անդամ կա, նրանց համար, ովքեր մեկ կամ երկու ուսանող ունեն: Իսկ պետությունը... պետությունը ո՛չ քաղաքացու անվտանգության, ո՛չ էլ բարեկեցիկ կյանքի երաշխավորը չէ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ