Երևան, 08.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սոխ՝ բուժիչ միջո՞ց, կախարդությո՞ւն, թե՞ սրբազան բույս . «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սոխի «առաջացման» պատմությունը կորած է ժամանակի մշուշի մեջ: Ենթադրվում է, որ սոխը մարդն «ընտելացրել» է առնվազն 4 հազար տարի առաջ: Դա տեղի է ունեցել ինչոր տեղ Ասիայում, ամենայն հավանականությամբ, ժամանակակից Իրանի կամ Աֆղանստանի տարածքում: Անգամ հին եգիպտական փարավոնների բուրգերի պատերին են հայտնաբերվել գլուխ սոխի պատկերներ:

Այդ բույսը հիշատակվում է հին շումերների սեպագիր արձանագրություններում և Աստվածաշնչում: Հին Հռոմում այն աճեցվել է հատուկ մասնագիտացած մարդկանց կողմից հատուկ տարածքներում և օգտագործվել է բանակի կարիքների համար: Արդեն այդ ժամանակ մարդկությունը քաջատեղյակ է եղել սոխի բուժիչ հատկություններին, ինչը ժամանակակից բժշկությունը ևս չի հերքում: Սոխ ուտելը շատ օգտակար է աթերոսկլերոզի և սրտի հիվանդությունների համար, հատկապես, եթե սննդակարգը պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր:

Այդ բանջարեղենում առկա նյութերը ճնշում են խոլեստերինի սինթեզը և դրանով իսկ նվազեցնում սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Պարբերաբար սոխ օգտագործելը կարող է կանխել արյան մեջ շաքարի բարձր մակարդակը: Բացի այդ, սոխը հագեցնում է օրգանիզմը վիտամիններով, ճնշում է վնասակար մանրէների բազմացումը և գերազանց կանխարգելիչ միջոց է գրիպի, հարբուխի և մրսածության ժամանակ: Այն նաև օգտակար է հազի ժամանակ. դրա համար խորհուրդ է տրվում ուտել կաթով խաշած սոխ: Ուստի, իզուր չէ, որ Ռուսաստանում մի ժամանակ ասում էին. «Սոխն օգնում է յոթ հիվանդության դեպքում»:

Այնուամենայնիվ, պետք չէ շատ տարվել սոխով: Ամեն ինչ լավ է, եթե օգտագործվում է չափավոր: Բժշկական գիտությունների ակադեմիայի Մոսկվայի սննդի ինստիտուտի մասնագետները կարծում են, որ յուրաքանչյուր մարդու համար սոխի օպտիմալ սպառումը տարեկան 7-10 կիլոգրամ է: Այն չպետք է չարաշահվի նրանց կողմից, ովքեր ունեն երիկամների, լ յարդի և ստամոքսի ծանր հիվանդություններ, օրինակ՝ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցեր: Այդ դեպքերում սոխը պարզապես հակացուցված է: Հնում մարդիկ հավատում էին, որ սոխն ունի ոչ միայն բուժիչ, այլ նաև կախարդական հատկություններ: Հին Հռոմում կարծում էին, որ եթե սնունդը շատ սոխ է պարունակում, ապա այն էներգիա, քաջություն և ուժ է տալիս, ուստի լեգեոներները պետք է սոխ օգտագործեն: 10-ից 12-րդ դարերում գլուխ սոխը կազմել է Պորտուգալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հասարակ բնակչության սննդի հիմնական մասը: Այն ամեն օր սպառվել է այնպես, ինչպես հիմա սպառվում է կարտոֆիլն ու կաղամբը:

12-ից 13-րդ դարերից սկսյալ փաստացի գրեթե ոչ մի կերակուր առանց սոխի չի պատրաստվում։ Բացի գլուխ սոխից, գոյություն ունեն սոխ-շնիտտը, սոխ-շարլոտը, սոխ-պորիեն, բատունը, սլիզունը և շատ այլ սոխի տարատեսակներ։ Որոշ երկրներում սոխը նաև համարվում է սրբազան բույս: Հին Հունաստանում սոխի գեղեցիկ գլուխները նվեր են մատուցել աստվածներին, իսկ հին եգիպտացիները իրենց անմեղությունը ապացուցելու համար երդվել են սոխի վրա: Հին գիտնականները սոխի կտրած գլուխը օգտագործել են որպես դիդակտիկ նյութ աստղագիտության ուսուցման ժամանակ: Նրանք հավատում էին, որ Երկիրը ծածկված է մի քանի թաղանթով, ինչպես սոխը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ապրելու երկիր» կուսակցության մամուլի ասուլիսը (Ուղիղ) Զիջողականության շրջապտույտում՝ հանուն աթոռների․ «Փաստ»Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի հետ Հայաստանի գործընկերությունը․ «Փաստ» Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարինՀայաստա՞նը, Մոլդովա՞ն, թե՞ Արևելյան Եվրոպայի երկրորդ էշելոնի երկիր կլինի «նորեկը» Ռուսաստանի դեմ․ «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեցԼիլիթ Բադանյանի նոր ֆոտոշարքը Պղնձի արժեքը կայուն է «Բոլորիս Ալենի հեքիաթները կպատմեն բարի, աշխատասեր ու կարեկից լինելու կարևորության մասին․ «Փաստ»Մահվան ելքով վրաերթ՝ Աշտարակ-Երևան ճանապարհինԱդրբեջանը կրակ է բացել Խոզնավարի հատվածում․ իրավիճակը՝ սահմանին Նավթը թանկանում է «Մեր ընտանիքին եղբորս որդիներն են ուժ տալիս, նրանք իր մի պատառիկն են». Փոխգնդապետ Սեյրան Սարյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին․ «Փաստ»Թուրքական լիրան շարունակում է էժանանալ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան Քաղաքական ճնշումների եռաժանին․ «Փաստ»«Վերաարտահանումը լրիվ ջնջել է արտահանման իրական պատկերը»․ «Փաստ»ԱՄՆ դատախազությունը ծանուցել է Թրամփին նրա դեմ հարուցված քրեական գործի մասին 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել«Մանիպուլացնելով, սեփական ժողովրդին հոգեբանական տեռորի ենթարկելով ՝ փորձում են ցույց տալ, թե զիջման այլընտրանքը պատերազմն է»․ «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ Ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է․ «Փաստ»Ի՞նչ է կատարվում դատախազությունում․ «Փաստ»Հակաարցախյան հերթական «օպերացիան»․ «Փաստ»ԼՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու որոշում ունի․ «Փաստ»Միայն մի բան է «հարաբերականորեն կայուն»․ «Փաստ»Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ քաղաքացիները պնդում են՝ ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան Դպրոցներում ավարտական քննություններն ընթանում են ըստ սահմանված կարգի. ԳԹԿ տնօրեն Տարածաշրջանում կապերի ապաշրջափակման հարցում շոշափելի առաջընթաց է նկատվում․ Փաշինյան Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ) Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակՌուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ․ Զախարովա Իր պաշտոնավարման 5 տարում ՀՀ գործող վարչապետը փոխել է արարողակարգի 3-4 ղեկավար. Վահագն Մելիքյան․ Alphanews.am Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ Ինքնասպան եղած զինծառայողը գրություն է թողել. ինչ է գրել նա Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունն ու մահվան պատճառը Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից Դոլարն էժանացել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին Կուկուռուզնիկի վերածնունդը՝ «Ապրելու երկիր» կուսակցության առաջնահերթ օրակարգում UCOM-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն Macbook PRO-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը Գլոբալ էներգետիկ ճգնաժամը խափանում է համաշխարհային ծրագրերը Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին Տեղի է ունեցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Զանգեր» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկումների շարքի հինգերորդ հանդիպումը Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակովԵրիտասարդության պալատը վերադառնում է Երևան «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ք. Վեդիում հանդես կգա «Հարկային հսկողություն» թեմայով դասախոսությամբ Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են․ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն հուշերը․ Մանե Թանդիլյան Արցախի հարցը համայն հայության հարցն է. Ռուբեն Վարդանյան