Երևան, 08.Հունիս.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս և ինչո՞ւ ստեղծվեցին խաղային ավտոմատները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Խաղային ավտոմատը սարքավորում է, որն օգտագործվում է մոլախաղերի համար: Այդ սարքերը սովորաբար տեղադրվում են զվարճանքի այնպիսի հաստատություններում, ինչպես խաղատները, բարերը, ակումբները և այլն: Պոկերի առաջին խաղային ավտոմատն ստեղծվել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում: Այն հորինել են տեղացի երկու բնակիչներ Սիթթմանը և Փիթը 1891 թվականին: Սիթթմանի և Փիթի խաղային ավտոմատը բաղկացած էր հինգ թմբուկից, որոնց եզրերին սոսնձված էին պոկերի խաղաքարտերը: Խաղացողը մետաղադրամը գցում էր ավտոմատի մեջ, քաշում բռնակը, դիտում թմբուկների պտույտն ու արձանագրում արդյունքը: Այն ժամանակ ուղղակի վճարման համակարգեր չկային: Եթե խաղացողը շահում էր, նա գնում էր բար և, որպես մրցանակ, ինչ-որ բան ստանում՝ ծխախոտ կամ գարեջրի գավաթ: Բայց խաղամոլների շրջանում ամենատարածվածը եղել է խաղային ավտոմատը, որը հորինել է ամերիկացի Չարլզ Ֆեյը դրանից չորս տարի անց:

Չարլզ Ֆեյը ծագումով Գերմանիայից էր, բայց 1885 թվականին տեղափոխվել էր ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ: Երբ նա 19 տարեկան էր, բժիշկներն ախտորոշել են սարսափելի հիվանդություն՝ տուբերկուլ յոզ, և տվել են մեկ տարուց էլ պակաս կյանք: Բայց, չնայած դրան, Ֆեյը ոչ միայն չի մահացել, այլև ապրել է բավական երկար տարիներ՝ հանրահայտ դառնալով խաղային բիզնեսի մեջ: 1895 թվականին նա հայտնագործել և ստեղծել է իր առաջին խաղային ավտոմատը, որը կոչվել է Liberty Bell, թարգմանաբար՝ «Ազատության զանգ»: Ավտոմատը բաղկացած էր երեք թմբուկից, որոնց վրա տասնյակ տարբեր խորհրդանիշներ էին՝ պայտեր, զանգեր, խաղաթղթեր: Թմբուկների պտտվելուց և կանգ առնելուց հետո խաղացողը, որոշակի խորհրդանիշների հաջորդականություն հավաքելով, շահում էր գումար: Ժամանակի ընթացքում, հատկապես 20րդ դարի առաջին երեսուն տարիներին խոշոր փոփոխություններ են կատարվել խաղային ավտոմատների թե՛ նախագծման և թե՛ մեխանիզմների մեջ: Նորագույն խաղային սարքերը արդեն հրաշալի դիզայնով էին և կանչում էին խաղամոլներին: Արդեն չէր անհանգստացնում զանգը, որը հայտարարում էր շահման մասին, հայտնվել էին բազմապատիկ շահումները: Արդյունքում խաղային մեքենաները արձանագրել են հանրաճանաչության զգալի աճ 1940-ականներին:

Ոչ ոք չէր կարող դիմանալ գայթակղությանը՝ ո՛չ կանայք, ո՛չ էլ տղամարդիկ: Այդ օրերին «մեկձեռքանի ավազակները» հսկայական եկամուտ էին բերում բարերին ու խաղատներին: 1950-ական թվականներից սկսել են արտադրվել էլեկտրամեխանիկական խաղային սարքեր: Նման սարքերում տեղադրված շարժիչների հզորությունը անգամ հասնում էր 5 ձիաուժի: Սարքն արդեն ուներ ութ թմբուկ, քսան խորհրդանիշ և արդեն խոշոր գումարներ էր ընդունում: Իսկ արդեն 1960-ականներին էլեկտրական շարժիչներով խաղային սարքերն են սկսել հայտնվել խաղատներում և բարերում ու արագորեն փոխարինել նախկին «մեկձեռքանի ավազակներին»: Ըստ մասնագետների, նորագույն խաղային ավտոմատների դարաշրջանն իր կյանքը սկսել է 1980-ականներից: Այդ տարիներին է հայտնվել video poker խաղային ավտոմատը, որը ստեղծվել է համակարգչային տեխնոլոգիայի շնորհիվ:

Այդ սարքը ընտրում էր բոլորովին պատահական թվեր, ինչը խաղացողներին ավելի շատ վստահություն էր ներշնչում: Իսկ դրանից որոշ ժամանակ անց էլ հայտնվել են այնպիսի փոփոխություններ, ինչպես տեղում շահումների վճարումը, փողի ստացումն ու սպասարկման ծառայությունները: Այսօր՝ 21-րդ դարում, առցանց խաղատների ի հայտ գալուց հետո հենց նման խաղերն են ամենատարածվածը բոլոր այն խաղերի շարքում, որոնք առաջարկում են առցանց խաղատները: Ընդ որում, այդ խաղերի տեսականին տարեցտարի ավելի ու ավելի բազմազան է դառնում: Խաղային սարքերն, իհարկե, գրավիչ ու հետաքրքիր ժամանց են, բայց ավելի լավ է չտարվել նման խաղերով, քանի որ խաղամոլությունը կարող է հանգեցնել ծանրագույն հետևանքների:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մահվան ելքով վրաերթ՝ Աշտարակ-Երևան ճանապարհինԱդրբեջանը կրակ է բացել Խոզնավարի հատվածում․ իրավիճակը՝ սահմանին Նավթը թանկանում է «Մեր ընտանիքին եղբորս որդիներն են ուժ տալիս, նրանք իր մի պատառիկն են». Փոխգնդապետ Սեյրան Սարյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին․ «Փաստ»Թուրքական լիրան շարունակում է էժանանալ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան Քաղաքական ճնշումների եռաժանին․ «Փաստ»«Վերաարտահանումը լրիվ ջնջել է արտահանման իրական պատկերը»․ «Փաստ»ԱՄՆ դատախազությունը ծանուցել է Թրամփին նրա դեմ հարուցված քրեական գործի մասին 6,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել«Մանիպուլացնելով, սեփական ժողովրդին հոգեբանական տեռորի ենթարկելով ՝ փորձում են ցույց տալ, թե զիջման այլընտրանքը պատերազմն է»․ «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ Ֆառը շառ է, աղը դաղ է, տուգանքը չաղ է․ «Փաստ»Ի՞նչ է կատարվում դատախազությունում․ «Փաստ»Հակաարցախյան հերթական «օպերացիան»․ «Փաստ»ԼՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցելու որոշում ունի․ «Փաստ»Միայն մի բան է «հարաբերականորեն կայուն»․ «Փաստ»Լարված իրավիճակ` Արագածոտնի մարզում․ քաղաքացիները պնդում են՝ ՔՊ-ական պաշտոնյան գազ է փչել անչափահասի երեսին և մահակով հարվածել նրան Դպրոցներում ավարտական քննություններն ընթանում են ըստ սահմանված կարգի. ԳԹԿ տնօրեն Տարածաշրջանում կապերի ապաշրջափակման հարցում շոշափելի առաջընթաց է նկատվում․ Փաշինյան Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում կմեկնարկի մագիստրոսական կրթական նոր ծրագիր (տեսանյութ) Թուրքական որոշ շրջանակների պնդմամբ՝ Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակՌուսաստանը բարձր է գնահատում Ադրբեջանի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ․ Զախարովա Իր պաշտոնավարման 5 տարում ՀՀ գործող վարչապետը փոխել է արարողակարգի 3-4 ղեկավար. Վահագն Մելիքյան․ Alphanews.am Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ Ինքնասպան եղած զինծառայողը գրություն է թողել. ինչ է գրել նա Հայտնի է մահացած զինծառայողի ինքնությունն ու մահվան պատճառը Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից Դոլարն էժանացել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին Կուկուռուզնիկի վերածնունդը՝ «Ապրելու երկիր» կուսակցության առաջնահերթ օրակարգում UCOM-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն Macbook PRO-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը Գլոբալ էներգետիկ ճգնաժամը խափանում է համաշխարհային ծրագրերը Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին Տեղի է ունեցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Զանգեր» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկումների շարքի հինգերորդ հանդիպումը Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակովԵրիտասարդության պալատը վերադառնում է Երևան «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ք. Վեդիում հանդես կգա «Հարկային հսկողություն» թեմայով դասախոսությամբ Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են․ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն հուշերը․ Մանե Թանդիլյան Արցախի հարցը համայն հայության հարցն է. Ռուբեն ՎարդանյանՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին Ժամը 20:00-20:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ Դեբեդի գյուղապետարանի մոտ՝ խաղահրապարակում, հայտնաբերվել է 11-ամյա աղջնակի դի 18 վագոն տեղափոխող էլեկտրաքարշը դուրս է եկել երկաթգծի ուղիներից Կրակոցներ՝ Երևանում. սպանվածը հայտնի է քրեական պատմություններով (լուսանկար) Սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել. փոխվարչապետի գրասենյակԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. խաղահրապարակում 11-ամյա աղջնակի դի է հայտնաբերվել ՌԴ–ն քննարկում է Հայաստանում, Սիրիայում և Աֆրիկայում համատեղ դպրոցներ ստեղծելու հարցը