Երևան, 30.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս և ինչո՞ւ ստեղծվեցին խաղային ավտոմատները. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Խաղային ավտոմատը սարքավորում է, որն օգտագործվում է մոլախաղերի համար: Այդ սարքերը սովորաբար տեղադրվում են զվարճանքի այնպիսի հաստատություններում, ինչպես խաղատները, բարերը, ակումբները և այլն: Պոկերի առաջին խաղային ավտոմատն ստեղծվել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում: Այն հորինել են տեղացի երկու բնակիչներ Սիթթմանը և Փիթը 1891 թվականին: Սիթթմանի և Փիթի խաղային ավտոմատը բաղկացած էր հինգ թմբուկից, որոնց եզրերին սոսնձված էին պոկերի խաղաքարտերը: Խաղացողը մետաղադրամը գցում էր ավտոմատի մեջ, քաշում բռնակը, դիտում թմբուկների պտույտն ու արձանագրում արդյունքը: Այն ժամանակ ուղղակի վճարման համակարգեր չկային: Եթե խաղացողը շահում էր, նա գնում էր բար և, որպես մրցանակ, ինչ-որ բան ստանում՝ ծխախոտ կամ գարեջրի գավաթ: Բայց խաղամոլների շրջանում ամենատարածվածը եղել է խաղային ավտոմատը, որը հորինել է ամերիկացի Չարլզ Ֆեյը դրանից չորս տարի անց:

Չարլզ Ֆեյը ծագումով Գերմանիայից էր, բայց 1885 թվականին տեղափոխվել էր ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ: Երբ նա 19 տարեկան էր, բժիշկներն ախտորոշել են սարսափելի հիվանդություն՝ տուբերկուլ յոզ, և տվել են մեկ տարուց էլ պակաս կյանք: Բայց, չնայած դրան, Ֆեյը ոչ միայն չի մահացել, այլև ապրել է բավական երկար տարիներ՝ հանրահայտ դառնալով խաղային բիզնեսի մեջ: 1895 թվականին նա հայտնագործել և ստեղծել է իր առաջին խաղային ավտոմատը, որը կոչվել է Liberty Bell, թարգմանաբար՝ «Ազատության զանգ»: Ավտոմատը բաղկացած էր երեք թմբուկից, որոնց վրա տասնյակ տարբեր խորհրդանիշներ էին՝ պայտեր, զանգեր, խաղաթղթեր: Թմբուկների պտտվելուց և կանգ առնելուց հետո խաղացողը, որոշակի խորհրդանիշների հաջորդականություն հավաքելով, շահում էր գումար: Ժամանակի ընթացքում, հատկապես 20րդ դարի առաջին երեսուն տարիներին խոշոր փոփոխություններ են կատարվել խաղային ավտոմատների թե՛ նախագծման և թե՛ մեխանիզմների մեջ: Նորագույն խաղային սարքերը արդեն հրաշալի դիզայնով էին և կանչում էին խաղամոլներին: Արդեն չէր անհանգստացնում զանգը, որը հայտարարում էր շահման մասին, հայտնվել էին բազմապատիկ շահումները: Արդյունքում խաղային մեքենաները արձանագրել են հանրաճանաչության զգալի աճ 1940-ականներին:

Ոչ ոք չէր կարող դիմանալ գայթակղությանը՝ ո՛չ կանայք, ո՛չ էլ տղամարդիկ: Այդ օրերին «մեկձեռքանի ավազակները» հսկայական եկամուտ էին բերում բարերին ու խաղատներին: 1950-ական թվականներից սկսել են արտադրվել էլեկտրամեխանիկական խաղային սարքեր: Նման սարքերում տեղադրված շարժիչների հզորությունը անգամ հասնում էր 5 ձիաուժի: Սարքն արդեն ուներ ութ թմբուկ, քսան խորհրդանիշ և արդեն խոշոր գումարներ էր ընդունում: Իսկ արդեն 1960-ականներին էլեկտրական շարժիչներով խաղային սարքերն են սկսել հայտնվել խաղատներում և բարերում ու արագորեն փոխարինել նախկին «մեկձեռքանի ավազակներին»: Ըստ մասնագետների, նորագույն խաղային ավտոմատների դարաշրջանն իր կյանքը սկսել է 1980-ականներից: Այդ տարիներին է հայտնվել video poker խաղային ավտոմատը, որը ստեղծվել է համակարգչային տեխնոլոգիայի շնորհիվ:

Այդ սարքը ընտրում էր բոլորովին պատահական թվեր, ինչը խաղացողներին ավելի շատ վստահություն էր ներշնչում: Իսկ դրանից որոշ ժամանակ անց էլ հայտնվել են այնպիսի փոփոխություններ, ինչպես տեղում շահումների վճարումը, փողի ստացումն ու սպասարկման ծառայությունները: Այսօր՝ 21-րդ դարում, առցանց խաղատների ի հայտ գալուց հետո հենց նման խաղերն են ամենատարածվածը բոլոր այն խաղերի շարքում, որոնք առաջարկում են առցանց խաղատները: Ընդ որում, այդ խաղերի տեսականին տարեցտարի ավելի ու ավելի բազմազան է դառնում: Խաղային սարքերն, իհարկե, գրավիչ ու հետաքրքիր ժամանց են, բայց ավելի լավ է չտարվել նման խաղերով, քանի որ խաղամոլությունը կարող է հանգեցնել ծանրագույն հետևանքների:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաշխարհային մարդասիրական հանրությունը համերաշխություն է հայտնում Ռուբեն Վարդանյանին Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ալիև Ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ.․․ Սոսե Բալասանյանը չի հեռանա ԱրցախիցԵրթ Երեւանում՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի եւ Արցախի այլ գործիչների. ուղիղ Բեռնատարների արևային մարտկոցները կարող են տարեկան 10000 մղոն լրացուցիչ ընթացք ապահովել ԼՂ ռուսական համայնքի ղեկավարը Հայաստանում է Դեպի Արևմուտք Հայաստանի կողմնորոշումը փլուզեց ՌԴ հարացույցը Հարավային Կովկասում․ Սաակաշվիլի Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին Մասիսում հուղարկավորեցին Արցախում սպանված եղբայրներին` 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին Յուրաքանչյուր բռնագшղթած քաղաքացի պետք է ամսական 97,000 դրամ ստանա. Կարեն Քոչարյան Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջներին Թուրքական նավահանգստային Բոդրում քաղաքում երկրաշարժ է եղել Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները Արցախից գերեվարված կնոջն ադրբեջանցիները բաց են թողել, նա Հայաստանում է (տեսանյութ)Ինչու՞ և ինչպե՞ս հասանք այս օրվան Վթարային ջրանջատում՝ Երևանի 3 վարչական շրջանների և Կոտայքի ու Սյունիքի մարզերի մի շարք հասցեներում Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից տեղահանվածներին Ժամացույց. ծաղիկներից, ստվերից, կրակից, ավազից մինչև կվարց ու ատոմ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրակայանը, մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը. «Փաստ»Արևմուտքում ցանկանում են Ռուսաստանը փլուզել ավելի քան 40 մասի. «Փաստ»Մեղավորներ մի փնտրեք, բոլորս էլ մեղավոր ենք. Ալեն Սիմոնյան Արցախում մնացել են մի քանի պաշտոնյաներ․ վերջին խմբերն այս պահին ուղևորվում են ՀՀԱյս պահի դրությամբ՝ ԼՂ-ից տեղահանվել է 100,417 անձ, Հակարիի կամուրջը հատել է 21,043 տրանսպորտային միջոց Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակ. «Փաստ»Ո՞վ է նա, ի վերջո Հայությունը կրկին բռունցքվելու, արհավիրքն ու բռնի տեղահանումը համատեղ հաղթահարելու ճանապահին է.Արտակ Զաքարյան Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցումը դեռ չի ավարտվել, դրամական օգնության տրամադրումը կշարունակվի. «Փաստ»Արցախցի Սոսեն չի լքել Ստեփանակարտը Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիտարկում է ԼՂ-ից տեղահանվածներին երկրում տեղավորելու հնարավորությունը «Եթե հանկարծ չգամ, մամայի ծննդյան օրը գրածս բանաստեղծությունն իրեն կնվիրես». Շիրակ Գասպարյանն անմահացել է Հադրութում. «Փաստ»Եթե շարունակեինք՝ գիտեք, ուր կհասնեինք․ Ալիևը շարունակում է սպառնալ. Toyota Vitz-ը բախվել է ծառին և կողաշրջվել, կան վիրավորներՀռոմի ստատուտի վավերացման խութերը. «Փաստ»Ռուս խաղաղապահները Հայաստանից ավելի քան 15 տոննա ալյուր են հասցրել Ստեփանակերտի հացի գործարան (տեսանյութ) Արցախում ծնված վերջին արցախցին մոր հետ Երևանում է (տեսանյութ) Իշխանությունների ազգակործան ու երկրակործան քառուղիները. «Փաստ»Հոկտեմբերի 2-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին․ ՄակրոնԻնչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրվան. «Փաստ»Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. Երևանից այլևս ավտոբուսներ չեն գնա Լեռնային Ղարաբաղ բնակիչներին դուրս բերելու համար Դրված են նաև բանակի կրճատման և զինաթափման, կրթական համակարգի վերանայման վերջնագրային պահանջներ. Դավիթ Սարգսյան Նաիրի Հոխիկանը տեղեկացնում է, թե ինչ է պահանջում Ադրբեջանը Հայաստանից Արցախում երեկ վերջին տղա երեխան է ծնվել․ նրան անվանել են Վրեժ Հայաստանի իշխանության հակահայկական գործողությունների և տապալված դիվանագիտության հետևանքները. «Փաստ»Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ուղևորը տեղում մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել Անկման հատակից անդին. «Փաստ»Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից. «Փաստ»«Կարևորագույն նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է». «Փաստ»