Yerevan, 29.March.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աշխարհի «նոր յոթ հրաշալիքների» առաջատարը՝ Կոլիզեյը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կոլիզեյը ամենահանրահայտ ճարտարապետական հուշարձաններից է ինչպես Իտալիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Գրեթե երկու հազար տարի Հռոմի հենց կենտրոնում գտնվող այդ հոյակապ ամֆիթատրոնն իր շուրջն է հավաքել միլիոնավոր այցելուների, ովքեր ցանկացել են իրենց սեփական աչքերով տեսնել այդ կուլտային շինությունը։ Սակայն կան որոշ մանրամասներ, որոնք քչերին են հայտնի: Կոլիզեյ անվանումն առաջացել է լատիներեն colosseus բառից, որը նշանակում է «հսկա»: Այդպիսին էր այդ շինությունը հռոմեացիներին թվում մեր դարաշրջանի արշալույսին, քանի որ այն ժամանակ շինությունների մեծ մասի բարձրությունը չէր գերազանցում 10 մետրը:

Ժամանակակից զբոսաշրջիկները այլ կերպ են պատկերացնում ամֆիթատրոնի չափերը, քանի որ երկնաքերերը փոխել են մարդկանց՝ մասշտաբի զգացումը: Բայց կարևոր է հասկանալ, որ Կոլիզեյի յուրահատկությունը ոչ թե պատերի բարձրության, այլ քաղաքակրթության մեջ ունեցած մշակութային և պատմական ներդրման մեջ է։ Վեսպասիանոս կայսրը, որը մեր թվարկության 69 թվականին բարձրացել էր Հռոմեական Կայսրության գահին, հսկայական միջոցներ էր ծախսել պաշտամունքի վայրերի վերականգնման վրա (օրինակ՝ այնպիսին, ինչպես Կապիտոլիումն է):

Բայց 72 թվականին նա որոշել էր ավելի հավակնոտ նախագիծ ձեռնարկել և տարածաշրջանի լավագույն շինարարներին հանձնարարել էր կառուցել այնպիսի Ֆլավյան ամֆիթատրոն, որն իր դինաստիայի հետքը համաշխարհային մշակույթում հավերժ կթողնի: Վեսպասիանոսը նաև հետին միտումներ ուներ.Կոլիզեյի հիմքը դրվել է նոր տիրակալի նախորդի և թշնամու՝ Ներոնի Ոսկե տան մոտ գտնվող լճի տեղում: Նման շինարարությունը Հռոմի քարտեզից ամբողջությամբ պետք է ջնջեր իր նախորդի գոյության հետքերը։ Ըստ պատմաբանների, ամֆիթատրոնի կառուցմանը մասնակցել է մոտ 100 հազար բանվոր, որոնց մեծամասնությունը եղել են ռազմագերիներ ու ստրուկներ։ Ութ տարվա հոգնեցուցիչ և անդադար աշխատանքից հետո Կոլիզեյը լիովին ավարտվել է և հաստատվել կայսեր կողմից:

Իր գոյության առաջին դարերում շինությունն իսկապես հսկայական տեղ է գրավել հռոմեացիների կյանքում և նրանց միշտ հիշեցրել է իր հիմնադրի մասին, քանի որ մինչև 8-րդ դարը այն կոչվում էր Ֆլավյան ամֆիթատրոն։ Այնտեղ պարբերաբար անցկացվում էին գլադիատորական մարտեր, կենդանիների մարտեր, տոնական ներկայացումներ։ Բացի զվարճանքի միջոցառումներից, այստեղ նաև մահապատիժներ էին ի կատար ածվում, ինչն էլ պատճառ է դարձել Կոլիզեյի օգտագործման դադարեցման համար Կոնստանդին 1-ին կայսեր կողմից: Միջնադարում այս կրոնական կառույցը կա՛մ ամբողջովին անտեսվել է իշխանությունների կողմից, կա՛մ օգտագործվել է որպես հիշատակի վայր՝ ի պատիվ վաղ քրիստոնյաների, որոնք նահատակվել են: Այդ ամենը հանգեցրել է նրան, որ մինչև 18րդ դարը ոչ ոք չէր մտածում Կոլիզեյի վերակառուցման և վերականգնման անհրաժեշտության մասին, և արդյունքում նրա շատ մասեր անդառնալիորեն ավերվել են:

19-րդ դարի վերջում կաթոլիկ եկեղեցին որոշել է վերսկսել ամֆիթատրոնի վերակառուցման աշխատանքները՝ հնարավորինս պահպանված տարրերը ապահով պահպանելու համար։ Հուշարձանի նկատմամբ վերաբերմունքի այդ փոփոխության շնորհիվ Կոլիզեյը սկսել է գրավել պատմաբանների, ճարտարապետների և արվեստաբանների ուշադրությունը, որոնք մի քանի տասնամյակների ընթացքում կարողացել են երբեմնի մոռացված շենքը վերածել եվրոպական քաղաքակրթության խորհրդանիշի: 2007 թվականին «Նոր բաց աշխարհ» կորպորացիան անցկացրել է մրցույթ, որտեղ մարդիկ ամբողջ աշխարհից կարողացել են քվեարկել և ընտրել այն կառույցները, որոնք, իրենց կարծիքով, արժանի են աշխարհի նոր յոթ հրաշալիքների կոչմանը: Առաջին տեղը զբաղեցրել է Կոլիզեյը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime packageInterview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card!Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offerAraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entityWhich Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate futureFast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel listA bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKindHow to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBankVisa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC ArmeniaFastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports FoundationAMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile Ambassadors accredited to Armenia, Galaxy Group and Ucom leaders spoke at the largest event of the European Business Association Idplus Digital Fuel Cards: Everyone Makes a Plus