Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երկիրը կործանելու բացառիկ «գրոսմայստերը». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Միջազգային պրակտիկայում չորս տարին բավարար ժամանակահատված է պետության համար զարգացման ուղի հարթելու տեսանկյունից։ Եվ բազմաթիվ են այն դեպքերը, երբ այդ ժամանակահատվածի ընթացքում էական դրական փոփոխություններ և տեղաշարժեր են տեղի ունենում։ Բայց մեզ մոտ ճիշտ հակառակն է: Նիկոլ Փաշինյանն արդեն չորս տարի իշխանության ղեկին է, և այս տարիների ընթացքում նա հաջողել է միայն մեկ հարցում՝ երկիրը կործանելու: Սկզբնական շրջանում Փաշինյանը, որպես կանոն, պարբերաբար ասուլիսներով էր հանդես գալիս և 100 փաստ էր ներկայացնում իր պաշտոնավարման արդյունքների մասին, սակայն որոշ ժամանակ անց՝ հատկապես պատերազմից հետո, 100 փաստերն էլ, ամփոփիչ ասուլիսներն էլ պատմության գիրկն անցան։

Չնայած, դա հասկանալի է. ի՞նչ կարող է Փաշինյանը ներկայացնել, երբ իր իշխանության ընթացքում ընդհանրապես մարել են զարգացման վերջին նշույլները, և միայն հետընթացն ու լճացումն է տեսանելի։ Հայաստանի համար այդքան կարևոր նշանակություն ունեցող անվտանգության համակարգը, որը ստեղծվել էր տարիների համառ աշխատանքի ու ջանքերի արդյունքում, ամբողջովին փլուզված է։ Եվ նույնիսկ այն փշրանքները, որոնք ինչ-որ կերպ մնացել են անվտանգության համակարգից, ոչ թե հավաքվում ու վերականգնվում են, այլ Փաշինյանի ու նրա թիմակիցների ձեռքով հետևողականորեն վերջնականապես քայքայվում և անէանում են։ Մի խոսքով՝ մի քանի հատորով կարող է ներկայացնել 100-ավոր փաստեր ձախողումների մասին: Սրան զուգահեռ, թշնամական երկրի ղեկավարը սանձարձակության այնպիսի աստիճանի է հասել, որ արդեն հայտարարում է, թե արգելելու է Հայաստանին բանակ ունենալ կամ ներդրումներ կատարել անվտանգության ոլորտում։ Սա բառացի նշանակում է Հայաստանին զրկել իր ինքնիշխանության առանցքային բաղադրատարրից, իսկ մեր իշխանությունների կողմից որևէ արձագանք չկա, այսինքն՝ ինչպես Հայաստանին թելադրի հակառակորդը, այնպես էլ պետք է լինի։

Փաշինյանի կառավարման տարիները նաև նշանավորվեցին նրանով, որ մսխվեցին Արցախյան ազատամարտի հաղթանակները, պետության ինքնիշխանությունը հասցվեց զրոյական մակարդակի, կորցրեցինք հսկայական տարածքներ, ունեցանք հազարավոր զոհեր, վիրավորներ ու հայրենազրկված մարդիկ։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի կառավարման արդյունքում Հայաստանի տնտեսությունը ոչ միայն չզարգացավ, այլև ուղղակի աղետալի վիճակում է հայտնվել։ Ահավոր գնաճի պարագայում սրվում է սոցիալտնտեսական վիճակը, երբ մարդկանց աշխատավարձերի ու թոշակների նույնիսկ չնչին բարձրացում չկա։ Ու ընդհանրապես, չորս տարվա ընթացքում որևէ քայլ չի կատարվել տնտեսությունը արտադրական ռելսերի վրա դնելու ուղղությամբ, այն գոյատևել է ընդամենը հանքարդյունաբերության ու տրանսֆերտների հաշվին։ Ժողովրդագրական տեսանկյունից ևս Հայաստանի վիճակը, մեղմ ասած, ծանր է, բնակչության թիվը տարիներ շարունակ անընդհատ նվազում է։

Հասարակությունը շարունակում է մնալ պառակտված ու երկփեղկված։ Մարդկանց շրջանում հուսահատություն և հիասթափություն է տիրում, և շատերը նախընտրում են վերցնել արտագաղթի ցուպն ու հեռանալ։ Իսկ պետական կառավարման համակարգը բարենորոգվելու փոխարեն չորս տարվա ընթացքում վերածվել է ամորֆ կառույցի, երբ ցանկացած ոք, առանց որևէ սահմանափակումների՝ նույնիսկ փողոցից, կարող է հայտնվել ամենապատասխանատու պաշտոններից մեկում, կարևորը հլու-հնազանդ լինի մեկ անձի, իսկ պետության ու պետականության վրա՝ թքած: Վերջապես Փաշինյանի կառավարման ընթացքում ամենացածր մակարդակի է իջեցվել ազգային արժեքների ու կրթության դերակատարությունը: Դրան մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:

Մի խոսքով, եթե հետահայաց նայում ենք, ապա նույնիսկ զարմանալի է թվում, թե ինչպես է Փաշինյանը հասցրել բոլոր ուղղություններով քանդել և ապամոնտաժել մեր ունեցածը։ Ու եթե Փաշինյանի պաշտոնավարման շրջանը կարճ բնութագրենք, ապա դա այն մասին է, թե ինչպես «վարպետությամբ» չորս տարում կործանել երկիրը։ Վերջինիս պաշտոնավարման շարունակության դեպքում կարելի է պատկերացնել, թե Հայաստանից ինչ կմնա կարճ ժամանակ անց՝ միայն ավերակներ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի. Բագրատ Սրբազան Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ 101 գիտնականներ միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը. Սրբազան (տեսանյութ) Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան «Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ) Այս անունը քիչ տվեք. Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանՏավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Ցույցի մասնակից աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. Սրբազանը օգնություն ցուցաբերեց (տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Անխուսափելի է, որ Փաշինյանն իշխանությունը կորցնելու է․ Շարմազանով Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Ոստիկանները զինված են արցունքաբեր գազով Մի շարք հուշարձաններում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորությունԲագրատ Սրբազանն ասաց՝ առավոտից ում հետ ու ինչ հանդիպումներ է ունեցելՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն Այս պահին Տավուշում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններԱրտակարգ դեպք՝ ԲալահովիտումՈրևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՀավաքը չենք հետաձգելու, ակնհայտ է՝ իշխանությունները վախեցած են․ Գառնիկ Դանիելյանը՝ Օպերայի հարակից տարածքները ոստիկանության կողմից փակելու մասին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է լինելու ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիԲանակցությունների ընթացքում քննարկվել է որոշ շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը. Զախարովա Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՎթար՝ Արարատում. բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն, որոնում են վթարի պատճառ «Jeep»-ը Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար «Քիչ մնաց, պինդ կացեք». Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՔրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Քաղաքացիների անհնազանդության ակցիան Խանջյան փողոցում Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. կիրառվել է տնային կալանք Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվել են նոր դիրքեր Խարկովի մարզում Ալիևի նոր պահանջը Նշված հասցեներում ջուր չի լինի