Երևան, 12.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վա­ղը կա­րող է ուշ լի­նել, չա­փա­զանց ուշ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր մի այնպիսի վիճակում ենք գտնվում, որ ուղղակի Հայաստանի պետականություն ունենալու կամ չունենալու հարցն է դրված օրակարգում։ Հնարավոր է՝ շատերը դեռ չեն էլ գիտակցում, թե ինչ աստիճանի է հասել վտանգը։ Բայց այն, որ իսկապես ծանրագույն վիճակում ենք, անկասկած է, և մասին արդեն բացահայտ է խոսում հենց Նիկոլ Փաշինյանը, որը այս վիճակի գլխավոր մեղավորն է, և որը պատրաստվում է առաջ հրել անդունդի եզրին հայտնված մեր երկիրը:

Առաջ՝ դեպի անդունդը... Ոմանց թվում էր, թե պարտությունից հետո իրադրությունը քիչ թե շատ պետք է կայունանար, քանի որ Ադրբեջանը ստացել էր շատ ավելին, քան եղել է բանակցային կարգավորման յուրաքանչյուր տարբերակում, իսկ Հայաստանն անընդհատ զիջումների է գնացել։ Բայց դա տեղի չունեցավ, քանի որ Ադրբեջանն ամբողջն է պահանջում ու միանգամից և, բացի այդ էլ, տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ։ Ու այս իրողությունը ոչ թե հիմա է բացահայտվում, այլև պարզ էր անգամ տարիներ առաջ, երբ Ալիևն ադրբեջանական հանրությանը պարբերաբար ուղերձ էր հղում, թե վերադառնալու են «իրենց պատմական հողեր»՝ Երևան, Զանգեզուր, Սևան և այլն։

Փաշինյանը դեռևս 2018 թվականին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Արցախ կատարած այցելության ժամանակ հայտարարում էր, թե չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին այն պարագայում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը բարձրաձայնում է Երևանը, Զանգեզուրը գրավելու մասին: Իսկ փոխզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանից կստանանք հստակ ուղերձ առ այն, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բայց ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը որևէ փոխզիջման գնալու պատրաստակամություն չունի, դա էին վկայում Բաքվից անընդհատ հնչող ուղերձները։ Սակայն մեր իշխանությունները «խաղաղության» էին նախապատրաստում, միաժամանակ թուլացնում հանրության զգոնությունը արտաքին վտանգի կապակցությամբ և հետևողականորեն քայքայում պաշտպանական կառույցները։

Չենք ցանկանում ընկնել դավադրապաշտության գիրկը, սակայն փաստը մնում է փաստ, որ հենց միայն պետության անվտանգության ամրապնդման ուղղությամբ նպատակային քայեր ձեռնարկելու հարցը մղվեց երկրորդական պլան և առաջնային դարձան հանրային ու քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանելու և անձնական քաղաքական ամբիցիաները սպասարկելու հարցերը։

Նույնպիսի իրավիճակ է նաև ներկայումս, երբ Ադրբեջանը շարունակում է խոսել Երևան, Զանգեզուր և Սևան վերադառնալու մտադրության մասին ու Թուրքիայի դրդմամբ 5 կետերից բաղկացած վերջնագիր է ներկայացնում Հայաստանին։ Իսկ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե ընդունում են Ադրբեջանի 5 կետերը, թե միայն դրանց շուրջ համաձայնության գալով է հնարավոր բաց անել պատուհանը դեպի խաղաղության դարաշրջան։ Ու այդպիսով նրանք կրկին բթացնում են մեր հանրության զգոնությունն ու իրական վտանգի գիտակցումը։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ինչպես տրամադրված չէր փոխզիջումների, պատերազմից հետո առավել ևս տրամադրված չէ խաղաղության։ Եթե Ադրբեջանը ևս խաղաղության է նախապատրաստվում, այդ դեպքում ի՞նչ նպատակ ունեն այդ երկրի զինված ուժերի կողմից պարբերական դարձած սադրանքները և անընդմեջ զորավարժությունները, երբ նրանց ստորաբաժանումներին լեռնային բարդ պայմաններում գործողություններ ձեռնարկելու համար հատուկ մարզում են թուրք հրահանգիչները։

Թուրք-ադրբեջանական ավանդական մոտեցումը շատ պարզ է, քանի դեռ իրենց շահեկան դիրքերում են, ոչ մի դեպքում կանգ չեն առնելու և ամեն կերպ փորձելու են շանտաժի միջոցով հնարավորություն բացել կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար։ Եվ վերջապես, չմոռանանք հայկական ժողովրդական խոսքը՝ եթե թուրքը խոսում է խաղաղության մասին, ուրեմն, պատերազմ է լինելու: Ստացվում է, որ, միևնույնն է, թուրք-ադրբեջանական տանդեմը պետք է էսկալացիոն ճանապարհով գնա, բայց հարցն այն է, որ մինչ այդ սպառնալիքների միջոցով նրանք կարող են ստանալ առավելագույնը։ Այսինքն, եթե նույնիսկ այսօր մեր իշխանություններն ընդունում են 5 կետերն ու հայտարարում, թե Արցախի հարցում իջեցնում են նշաձողը, ապա Ադրբեջանը դրանով չի բավարարվելու և նոր պահանջներ է առաջ քաշելու, որոնք կարող են լինել արդեն նոր 5 կետերի ու նոր նշաձողերի իջեցման տեսքով։

Ու Հայաստանի իշխանությունները այդ դեպքում ևս, դողալով իրենց աթոռի համար, կրկին զիջումների կգնան, Փաշինյանը նորից կգա խորհրդարան, կասի, թե միակ ելքը հակառակորդի պահանջներն ընդունելն է, խաղաղություն հաստատելու այլ տարբերակ չկա։ Ու այդպես շարունակ, մինչև հակառակորդի պահանջները կոնկրետ կշոշափեն հայկական պետականության վերացումը և իրենց ենթակա կիսակազմավորման ստեղծումը։ Բայց այդ ժամանակ, երբ արդեն մեր հանրությունն առարկայորեն կհասկանա, որ սրանց պետք էր ժամանակին հեռացնել, հնարավոր է՝ գրեթե ամեն ինչ կորցրած լինենք, և նույնիսկ հանրային ամենամեծ պոռթկումը կվերածվի իրավիճակը փրկելու հուսահատ փորձի: Ուստի մեր պետականության և հայ ժողովրդի գոյության համար պայքարի դուրս գալու ժամանակը հենց հիմա է, իսկ վաղը կարող է ուշ լինել, չափազանց ոշ, քանի որ ներկայիս իրադրության պայմաններում միայն կորցնում ենք և կորցնելու ենք, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է երկրի ղեկին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Երևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ Զաքարյան Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ) Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղ Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Մայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Ծնվել է Անդրեի որդինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Ցավում եմ, որ 2018-ին այնտեղ էի, ցավում եմ, որ 2024-ին այնտեղ չեմ. Սարգիս Գրիգորյան (լուսանկար) Սամբիստ Մայիս Ներսեսյանը՝ Եվրոպայի չեմպիոնԳյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՔաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում Ադրբեջանում մի քանի րոպե առաջ երկրաշարժ է եղել Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Ազատության պողոտան` այսօր. 10 հոգով մեկ մարդու են բերման ենթարկում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Արարատ Շեգունց Որևէ բացատրություն չտրվեց ԳՇ-ից՝ ի՞նչ քարտեզների և իրավական բազայով է իրականացվում դելիմիտացիան. Տիգրան Արբրահամյան Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպանների հայտարարությունը «Մենք միասին կհասնենք այս գործընթացի հաղթական ավարտին»․ Բագրատ Սրբազանը՝ սփյուռքահայերին Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են մեքենաները և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր Ոստիկանության՝ անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով քաղաքացին մարմնական վնասվածք է ստացել. իրավապաշտպաններ Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՄեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. ազատ արձակված Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Բագրատ Սրբազանը կոչով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարԼարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց էԱվտովթար՝ Կոտայքում. «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Toyota»-ն Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում առնվազն 28 մարդ է զոհվել Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին