Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Փոխանակ զարկ տալու սեփական արտադրությանը, մեր իշխանությունը, ցավոք, չհիմնավորված ինքնավստահությամբ առաջ է գնում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնաճի ահագնացող տեմպերի հետ զուգահեռ սպառողների շրջանում տարակուսանք է առաջանում` ինչո՞ւ որոշ ապրանքների մասով չենք զարգացնում սեփական արտադրությունը, չէ՞ որ այդ դեպքում գներն ավելի կառավարելի կլինեին, և երկրորդ` ինչո՞ւ չեն զսպում տնտեսվարողի «գայլային ախորժակը», որն ապրանքի գինը բարձրացնում է սեփական քիմքին համապատասխան, հատկապես, երբ երկրում խուճապային իրավիճակ է` համաճարակ, պատերազմ, արտաքին գործոններ: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը ևս հավաստում է` գնաճը շարունակվում է խայտառակ տեմպերով:

«Տպավորություն է, թե գործ ունենք բարձիթողի վիճակի հետ: Մրցակցության հանձնաժողովը լծակ ունի վերահսկելու, ուսումնասիրություններ կատարելու, բայց այսօր այդ կառույցի արդյունավետ քայլերը չենք տեսնում: Եթե անգամ վարչական վարույթ են իրականացնում, ինչը գործողությունների փաթեթ է, դա ամենաքիչը երկու ամիս է տևում: Առաջարկեցինք, որ այդ ժամկետը կրճատվի, պատճառաբանեցին, թե իրենք ևս հարցումներ են իրականացնում և երբեմն իրենց ուշ են պատասխանում: Բայց այդ ընթացքում` մինչև հանձնաժողովը որոշի, թե գնաճը միտումնավոր է, թե ոչ, տնտեսվարողը կարող է գերշահույթ ստանալ, սպառողն էլ հավել յալ գումար է ծախսում առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ ձեռք բերելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Նշում է, որ բարձր գնաճն այս օրերին արդարացվում է համաշխարհային շուկայում առկա գնաճով, արտաքին գործոններով` ռուս-ուկրաինական ռազմական գործողություններով և այլն: «Գաղտնիք չէ, որ մեր երկրում շատ են ներկրվող ապրանքները, հետևաբար կախվածությունն այլ երկրներից մեծ է: Այս պարագայում շուկայում դեֆիցիտը հանգեցնում է գնաճի: Պետք է հստակ հասկանալ, որ ցանկացած երկիր մտածում է պարենային սեփական անվտանգության մասին, ուստի կրճատում է արտահանումների ծավալը` իր ազգաբնակչության կարիքները հոգալու համար: Մեր իշխանությունը, ցավոք, դա չի գիտակցում, չհիմնավորված ինքնավստահությամբ առաջ է գնում, փոխանակ զարկ տա գյուղատնտեսությանը, գյուղացիների համար աջակցության իրական ծրագրեր, նրանց վարկերը ներելու տարբերակներ մշակի: Պատերազմից հետո մեծ ծավալի գյուղատնտեսական վարելահողեր, ջրային ռեսուրսներ կորցրեցինք: Սրան զուգահեռ շատ են հողատարածքները, որոնք ուղղակի չեն մշակվում: Կառավարությունը պետք է մտածի այս ուղղությամբ, զարկ տա գյուղատնտեսությանը: Այսպես տեղական արտադրանքին զարկ կտանք, այլ երկրներից ներմուծման ծավալները, հետևաբար նաև կախվածությունը կնվազի, հնարավորության դեպքում նաև կպահեստավորվեն պարենային կարևորագույն ապրանքները: Օրինակ` կարելի է պահեստավորել ցորեն, ինչը ֆորսմաժորային իրավիճակում հնարավորություն կտա հաջորդ վեց ամսվա ընթացքում խնդիր չունենալ և ազգաբնակչության հացի պահանջարկը բավարարել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, տնտեսվարողները թանկացումը մեկնաբանում են նաև այլ երկրներից ներմուծվող հումքի գնաճով, բայց չպետք է մոռանալ նաև, որ բարձրացան կոմունալ ծառայությունների գները, իսկ սա չի կարող չազդել հատկապես մեր երկրում արտադրվող ապրանքի ինքնարժեքի վրա: Եվ բոլոր սլաքներն ուղղվում են դեպի պետությունը, որն աջակցության իրական ծրագրերի միջոցով պետք է կանգնի բիզնեսի կողքին, սահմանելով նրա համար որոշակի պարտավորություններ, արդյունքում գոնե չի ծանրանա քաղաքացիների ֆինանսական բեռը: «Բոլորիս վճարած և պետբյուջեում հավաքագրվող հարկերի մի մասը վերադառնում է քաղաքացուն` թոշակների, նպաստների ու աշխատավարձերի տեսքով: Մի մասն ուղղվում է անհայտ ծրագրերի: Օրինակ` կառաջարկեի այդ գումարը տալ տնտեսվարողին, առանց բանկերի միջնորդության, ասելով` այն դնում եք շրջանառության մեջ, զարգացնում ձեր բիզնեսը, ավելացնում եկամուտները, որից գանձվող հարկերը ևս բարձրանում են: Արդյունքում` տնտեսվարողը շրջանառում է իքս գումարը, ընդլայնում իր բիզնեսը, աշխատատեղեր ստեղծում, հարկեր վճարում, որոշ ժամանակ անց այդ իքս գումարը վերադարձնում է պետությանը: Ստացվում է, որ ներկայացնում է իր բիզնեսի զարգացման ծրագիրը, պետությունից և ոչ թե բանկից անտոկոս պարտք է վերցնում, մի շարք պարտավորություններ է ստանձնում, իսկ որոշ ժամանակ անց պետությանն է վերադարձնում այդ գումարը, պետությունն էլ այն ներդրման նպատակով տալիս է մեկ այլ բիզնեսի»,-հետևյալ գաղափարն է առաջարկում «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահը:

Ընդգծում է` սեփական արտադրությունը նախ և առաջ նվազեցնում է կախվածությունն արտաքին շուկաներից, այնտեղ տեղի ունեցող գնային վայրիվերումներից, հնարավոր դեֆիցիտից: «Այս տարբերակի կյանքի կոչումը կարող է մեծացնել մրցակցությունը, շուկայում նոր բիզնեսներ ու գաղափարներ կգան առաջին պլան, հնարավորություն կստեղծվի զսպել նաև գնաճը: Դրա ամենաուղիղ զսպումը մրցակցության արդար սկզբունքների ստեղծումն է: Որքան մրցակցությունը մեծ լինի, այնքան շատ է հնարավորությունը գների հետ «խաղալու»: Իսկ այս օրերին գնաճն ուղղակի անկառավարելի է դարձել, խոշոր խաղացողները լուրջ դիրքեր ունեն, այնպես են անում, որ պետական լծակները չեն կարողանում իրենց զսպել, ունեն շանտաժի բազում մեխանիզմներ` «ներդրում չեմ անի, աշխատողին կհեռացնեմ աշխատանքից և այլն»: Պետական մարմինների ուժն էլ պատում է փոքր բիզնեսի վրա, սկսում են ճնշել նրան, իսկ հետևանքը կոլապսն է»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին Կարևոր տեղեկատվություն հիփոթեքայի վարկ ստացող քաղաքացիների համար Դուք հո վամպի՞ր չեք, ինչի՞ց եք էսքան ուրախ, հանձնեցիք Արցախն ու հանգստացա՞ք. Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին Պաշտոնական նոր տեղեկություն հրապարակվեց Ավարտվել է Երևանի 27-ամյա բնակչի կողմից ակցիաների ժամանակ սառը զենք կրելու դեպքի նախաքննությունը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար Իրանում զորավարժություններ են․ ի՞նչ է հայտնիՀայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանի ԿԲ-ին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար Ողջունում եմ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի խորհրդարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար ԼՂ-ից տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է․ խոսնակ Որտեղ են Արցախի նախկին նախագահներըՉէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը Չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի որոշումից, սակայն Բաքուն մնում է ԵՄ գործընկերը. Միշել Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին» Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ 44-օրյայի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է ծառայության պարտականությունների կատարումը Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան