Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Օրենքի այս նախագիծն ընդհանրապես պետք է ոչնչացվի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Քաղհասարակության ներկայացուցիչներն այն որակում են հակաժողովրդավարական և հակասահմանադրական` նշելով, որ այն ոտնահարում է մարդու իրավունքները: Բարձրաձայնում են, որ իրենց առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել օրինագծի հեղինակների կողմից: Այժմ կոչ են անում ՀՀ նախագահին, որպես Սահմանադրության երաշխավորի, վիճահարույց օրինագիծն ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունելու դեպքում չստորագրել այն և հետ ուղարկել լրամշակման նպատակով։

Ավելի վաղ տարածված հայտարարության մեջ, որին միացել են մի քանի տասնյակ ՀԿներ, մասնավորաբար, նշված է. «Առաջարկվում է Ընդերքի մասին օրենսգիրքը լրացնել նոր՝ 55.1 հոդվածով, որը նախատեսում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի հիմքով: Ի թիվս մի շարք պատճառների՝ այդ թվում պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անհաղթահարելի ուժ է համարվելու քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որն, ըստ էության, հասարակության բողոքի դրսևորման ձև է, ինչի արդյունքում հնարավոր չի եղել հանքավայրում կազմակերպել ընդերքօգտագործման աշխատանքները: Ընդերքօգտագործման գործող իրավունքի ժամկետները երկարաձգվելու են առավելագույնն այդ հանգամանքների գործողության ժամկետով՝ առանց նոր փորձաքննության անցկացման… ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի օրինագծի, որում «քաղաքացիական զանգվածային անհնազանդություն» հասկացությունը ՀՀ օրենսդրությամբ կիրառված չէ: Ընդերքօգտագործողներին պատրաստվում են ընդառաջել անգամ այն դեպքում, երբ սեփական ժողովուրդը դեմ կլինի նրանց գործունեությանը»:

Բնապահպան Հակոբ Սանասարյանը կիսում է քաղհասարակության մտահոգությունները: Կարծում է, որ այս օրենքի կյանքի կոչումով մտահոգության հիմնական թիրախում ողնաշարային նշանակություն ունեցող Ամուլսարն է: «Պետությունը փաստորեն արտոնություններ է տալիս ընդերքօգտագործողներին` թալանչիներին: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենց առաջին օրվանից ուներ ավերման ծրագիրը, և դրա ամենավառ ապացույցը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի հեռացումն էր պաշտոնից: Նա ստուգումներ կատարեց, բազում հարցեր բացահայտեց, նրան հիմնականում Ավինյանի բերանով ասվում էր, որ նման գործեր չպետք է արվեն: Երկրում այն կարգն է հաստատված, որ պրոֆեսիոնալը և երկրի հոգսերով տարված մարդը պաշտոն զբաղեցնելու շանս չունի: Վերադառնալով օրինագծին՝ ակնհայտ է, որ սա անում են Ամուլսարի և հարանման հանքավայրերը շահագործելու նպատակով և կանգնում են հանցագործների թիկունքում: Նիկոլ Փաշինյանը և իր թիմը կանգնում են պետության և ժողովրդի ունեցվածքը կողոպտողների թիկունքում: Ժամանակին քարոզչական աշխատանք էր տարվում Ամուլսարը շահագործելու հարցում, տպավորություն է, թե հիմա նույն քաղաքականությունն է վարում Հայաստանը մաս-մաս Ադրբեջանին հանձնելու հարցում: Իմիջիայլոց, երկու հարցում էլ նա շատ տաղանդավոր է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը:

Հավաստում է` այս օրինագիծն ուղղված է հանքարդյունաբերության ոլորտին: Ի դեպ, վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես տարբեր համայնքներում հրավիրված հանրային լսումների ժամանակ քաղաքացիները մերժում են հանքարդյունաբերողների նախագծերը, քանի որ տեսնում են, թե հանքերն ինչ անդառնալի վնասներ են հասցնում բնությանը: Իսկ օրենքում նման փոփոխություն անելու պարագայում քաղաքացու ձայնն այլևս լսելի չի լինի: Քաղհասարակության ներկայացուցիչների` ՀՀ նախագահին ուղղված նամակին, որով առաջարկվում է ԱԺ-ի կողմից օրենքի ընդունման դեպքում այն չստորագրել և հետ ուղարկել լրամշակման, միանում է նաև բնապահպանը, միևնույն ժամանակ հավելում. «Այդ նախագիծն ընդհանրապես պետք է ոչնչացվի: Առանց այն էլ «Ընդերքի մասին» օրենքն ընդհանուր առմամբ հակապետական է, հակաժողովրդական, բացառությամբ մի քանի դրույթների, որոնք մեզ համար նպաստավոր են: Դա խայտառակություն է, օրենք, թե ինչպես կողոպտել երկիրը: Հիմա ցանկանում են էլ ավելի վատթար վիճակի հասցնել «Ընդերքի մասին» օրենսգիրքը»,-եզրափակում է Հակոբ Սանասարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար Իրանում զորավարժություններ են․ ի՞նչ է հայտնիՀայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանի ԿԲ-ին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար Ողջունում եմ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի խորհրդարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար ԼՂ-ից տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է․ խոսնակ Որտեղ են Արցախի նախկին նախագահներըՉէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը Չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի որոշումից, սակայն Բաքուն մնում է ԵՄ գործընկերը. Միշել Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին» Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ 44-օրյայի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է ծառայության պարտականությունների կատարումը Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»