Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աշխարհաքաղաքական ճողվածքի ճանապարհը. հնարավո՞ր է միաժամանակ բոլորին գոհացնել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի անվտանգային միջավայրը մեծապես կապված է նաև արտաքին աշխարհում ուժերի դասավորության հետ։ Բնականաբար, տարածաշրջանային ու գլոբալ ուժերը փորձում են պահպանել ու ընդլայնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում, և նրանց շահերը տարբեր կետերում ինչպես համընկնում, այնպես էլ բախվում են։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Արցախյան պատերազմից հետո ուժերի հարաբերակցությունը խախտվել է, և Թուրքիան ամեն ինչ անում է մեր տարածաշրջանում իր դիրքերը շարունակաբար ամրապնդելու ուղղությամբ։ Եվ պատահական չէ, որ Անկարան փորձում է ուժեղացնել իր ներազդեցությունը Արցախյան հակամարտության ուղղությամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը միտված գործընթացում Բաքվի միջոցով անընդհատ նախապայմաններ առաջ քաշելով։

Անկարայից նույնիսկ առաջարկներ են հնչում ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն Արցախյան հիմնահարցի լուծման ջանքերը Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ֆորմատ տեղափոխելու վերաբերյալ։ Իսկ հարաբերությունների կարգավորման արդյունքը լինելու է Հայաստանի ու Թուրքիայի սահմանների բացումն ու թուրքական կապիտալի հոսքը դեպի Հայաստան, ինչը կարող է մեր երկիրը տնտեսական առումով կախվածության մեջ գցել Թուրքիայից։ Բայց հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են տարբեր ձևերով բավարարել Թուրքիայի ամբիցիաները՝ դա արդարացնելով նրանով, թե սահմանների բացումը ահռելի տնտեսական օգուտներ է խոստանում Հայաստանի համար։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանային գործընթացներում բավական ակտիվ է Եվրամիությունը։ Պատահական չէ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներ են տեղի ունենում։

Պարզ է, որ հատկապես Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության պայմաններում ԵՄ-ն փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում և ապահովել Ադրբեջանից էներգակիրների անխափան հոսքը դեպի Եվրոպա։ Գումարած, որ Եվրամիությունը Հայաստանին տնտեսական աջակցություն է խոստանում։ Խոսքը 2,6 մլրդ եվրոյի ծրագրերի մասին է, որի մի զգալի մասը ուղղվելու է պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանակից դարձած Սյունիքի աջակցության համար։ Դրա դիմաց Փաշինյանը փորձում է գոհացնել նաև ԵՄ-ի ակնկալիքները։ Ուստի, հասկանալի է, որ ուկրաինական հակամարտության շուրջ սրման պայմաններում Արևմուտքը՝ ի դեմս ԵՄ-ի, որոշակի պահանջներ է դնելու Հայաստանի առաջ։

Պատահական չէ, որ անմիջապես Մոսկվա այցելությունից առաջ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Շառլ Միշելի հետ, որի ժամանակ քննարկվել էր նաև Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ պայմանավորվածության կատարման ընթացքը։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր տարածաշրջանում ամենամեծ ազդեցությունն ունի Ռուսաստանը, որի խաղաղապահները կանգնած են Արցախում։ Եվ անհնար է, որ, առանց Մոսկվայի հետ հաշվի նստելու, տարածաշրջանում աշխարհաքաղաքական տեղաշարժեր տեղի ունենան։ Իսկ Հայաստանը Ռուսաստանի հետ ինտեգրված է տնտեսական՝ ԵՏՄ շուկայի, և անվտանգային՝ ՀԱՊԿ միասնական տարածքի շրջանակներում։ Ուստի Հայաստանի շահերից է բխում հայռուսական հարաբերությունների շարունակական խորացումն ու ընդլայնումը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի շահերից է բխում, որ իր դաշնակից Հայաստանի դիրքերը շատ չթուլանան։

Գաղտնիք չէ, որ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները հիմնականում խնդրահարույց բնույթ էին կրում, սակայն ներկայումս նա Թուրքիայի, ԵՄ-ի պահանջները բավարարելու հետ մեկտեղ փորձում է բավարարել նաև ռուսական կողմի ակնկալիքները։ Սակայն կարևոր է, որ հայ-ռուսական հարաբերությունների խորացումը ոչ թե ձևական բնույթ կրի, այլ լինի փոխշահավետ և իր մեջ ներառի գործնական ու բովանդակային քայլեր, որոնք բխում են Հայաստանի անվտանգային և տնտեսական միջավայրի բարելավման շահերից։ Այս կոնտեքստում ուշագրավ էր Փաշինյանի այցը Մոսկվա, որի ընթացքում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը, ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ Պետք է ընդունել, որ 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությունը բխում է երկկողմ դաշնակցային հարաբերությունների օրակարգից և բավական հետաքրքիր դրույթներ է պարունակում, օրինակ՝ Սյունիքի և Հայաստանի այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերի իրականացման, էներգետիկայի՝ մասնավորապես ատոմակայանի նոր էներգաբլոկների կառուցման մշակման շուրջ նպատակադրվածության վերաբերյալ։

Հետաքրքրական է, որ փետրվարին Ալիևն ու Պուտինը ստորագրել էին դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը, որը բաղկացած էր 43 կետից։ Բայց հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում եղած ներուժը և մի շարք ոլորտներում երկու երկրների ինտեգրվածությունը՝ Պուտին-Փաշինյան համատեղ հայտարարությունը առավել բովանդակալից ու ընդգրկուն կարող էր լինել՝ ներառելով խոշոր նախագծերի ու ծրագրերի իրականացում՝ այդ թվում և անվտանգային ոլորտում։ Այդուամենայնիվ, 17-րդ կետից սկսած առկա են մի շարք կարևորագույն ձևակերպումներ, որոնք մի կողմից՝ ամրագրում են Ռուսաստանի դոմինանտ դերակատարությունը տարածաշրջանում ընդհանրապես և Ղարաբաղյան հարցի կարգավորման կոնտեքստում մասնավորապես, մյուս կողմից Հայաստանին բոլոր թելերով առավել ամուր են կապում ՌԴ-ին, այդ թվում՝ հակառուսական պատժամիջոցների և Արևմուտքի հետ կոնֆլիկտի ֆոնին:

Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը փորձում է բավարարել արտաքին հիմնական խաղացողների ակնկալիքները, սակայն հարցն այն է, թե արդյո՞ք կարող է միաժամանակ բոլորին գոհացնել, քանի որ այդ ընթացքում Հայաստանը կարող է աշխարհաքաղաքական ճողվածք ստանալ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Անվճար բանկային քարտեր՝ Արցախի հայրենակիցներինԱդրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին Կարևոր տեղեկատվություն հիփոթեքայի վարկ ստացող քաղաքացիների համար Դուք հո վամպի՞ր չեք, ինչի՞ց եք էսքան ուրախ, հանձնեցիք Արցախն ու հանգստացա՞ք. Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին Պաշտոնական նոր տեղեկություն հրապարակվեց Ավարտվել է Երևանի 27-ամյա բնակչի կողմից ակցիաների ժամանակ սառը զենք կրելու դեպքի նախաքննությունը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար Իրանում զորավարժություններ են․ ի՞նչ է հայտնիՀայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում Եվրոպական ներդրումային բանկը 70 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանի ԿԲ-ին՝ ՓՄՁ-ներին աջակցելու համար Ողջունում եմ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի խորհրդարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար ԼՂ-ից տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է․ խոսնակ Որտեղ են Արցախի նախկին նախագահներըՉէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը Չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի որոշումից, սակայն Բաքուն մնում է ԵՄ գործընկերը. Միշել Հայաստանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին» Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ Չինաստանը ներդրումներ է կատարում կանաչ տեխնոլոգիաների մեջ 44-օրյայի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է ծառայության պարտականությունների կատարումը Ոչ բարեկամական քայլ էր․ ՌԴ-ում արձագանքել են Հռոմի ստատուտի վավերացմանը Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում վաղը շչակներ կգործեն Կութի դիրքեր սնունդ տանելիս հակառակորդի կրակոցից զոհված 21-ամյա Արամը տան միակ տղան էր․ երազում էր օդաչու դառնալ «Ռուսաստանը «դավաճանեց» հայ ժողովրդին». Շառլ Միշելի հարցազրույցը Euronews-ին Իմ երկրում հայերի նկատմամբ ատելությունը հասել է իր գագաթնակետին. ադրբեջանցի բլոգերԽաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակել