Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Տարածաշրջանային հնագույն գործիքներից մեկը՝ թառ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թառը (պարսկերեն նշանակում է «լար», «թել») պարսկական ծագումով լարայինկնտնտոցային նվագարան է։ Այն տարածված է եղել Հայաստանում, Անդրկովկասի երկրներում, Իրանում, Թուրքիայում, Աֆղանստանում և Միջին Ասիայի երկրներում։ Թառը համարվում է տարածաշրջանային նվագարան. այն անառարկելիորեն ունի պարսկական ծագում, բայց, ուրիշ շատ նվագարանների նման, հին ժամանակներից տարածված է եղել նույն տարածաշրջանի տարբեր ժողովուրդների մոտ։ Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը, երաժշտական ավանդույթների հետ մեկտեղ, պահպանել է նաև հնագույն նվագարանները և զարգացնելով՝ հասցրել կատարելության։ Հայաստանում թառի պատկերներ պահպանվել են հին տապանաքարերի վրա կատարված հարթաքանդակներում, որտեղ նվագարանը ներկայացված է երաժշտի ձեռքին։

Բացի տապանաքարերից, թառի պատկերներ հանդիպում են նաև հայկական մանրանկարներում՝ սկսած 13-րդ դարից։ Դրանցում թառահարները ներկայացված են թե՛ որպես մենակատարներ, թե՛ որպես համույթի անդամներից մեկը՝ լարային-կսմիթային, աղեղնավոր, փողային և հարվածային գործիքներ նվագող երաժիշտների շարքում։ Ըստ հայկական մանրանկարների, թառ նվագել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, ընդ որում՝ տարբեր դասի ներկայացուցիչներ՝ հովվից մինչև ազնվականներ։ Սակայն նվագարանն ավելի շատ տարածված է եղել քաղաքային աշուղական երաժշտական միջավայրում։ Թառահարների հիմնական նվագացանկը եղել է Մերձավոր Արևելքի ժողովուրդների շրջանում տարածված մուղամը, որը տարածաշրջանային երաժշտական ժանր է։ Դարերի ընթացքում առաջացել է թառի երկու տարբերակ՝ «պարսկական թառ»՝ վեցլարանի, և «կովկասյան թառ»՝ տասնմեկլարանի։ Ժամանակակից «պարսկական թառի» ստեղծողը եղել է հայտնի գործիքագործ, հայազգի վարպետ Յահյա Խանը (1876 - 1932) Սպահան քաղաքից, որին իրավամբ կարող ենք անվանել «պարսկական թառի հայր»։ Նա բարեփոխել է հին թառը և՛ տեխնիկապես, և՛ գեղարվեստականորեն, ինչը հանգեցրել է ավելի գեղեցիկ և առավել հաճելի ձայնի։ Նա իր թառերը ստորագրել է «Յահյա» անունով, և այդ պատճառով մարդկանց մեջ հայտնի է որպես «Յահյա խան»: Բայց նրա իսկական անունն է Հովհաննես Աբգարյան։ Իրանցի երաժիշտների համար լավ թառը միշտ համեմատվում է Յահյայի թառերի հետ։

Ժամանակակից «Կովկասյան թառի» ստեղծողն եղել է Շուշի քաղաքի հայտնի թառահար Սադըղջանը ( 1846-1902): Նա կրճատել է փարդաների թիվը 17-ի, գործիքի 5 լարերին ավելացրել վեցերորդ լարը՝ ընդհանուրը հասցնելով 11 լարի։ Նա ևս կատարել է կառուցվածքային փոփոխություններ՝ թեթևացնելով գործիքը և վերջնականապես հրաժարվել է նվագարանը ազդրի վրա հենված դիրքից, ընդունելով կատարողի ծալած թևի վրա հորիզոնական՝ կրծքին սեղմած դիրքը։ Այդ բարեփոխված գործիքն ուշադրության է արժանացել հայ վիրտուոզ քամանչահար Սաշա Օգանեզաշվիլու կողմից, որն այն անվանել է «կախարդական թառ»։

Թառը մեծ դերակատարություն է ունեցել Իրանի, Հայաստանի և կովկասյան երկրների դասական երաժշտության զարգացման գործում։ Նվագարանն այսօր էլ ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում մեծ ժողովրդականություն է վայելում։ Իրանում հատուկ կարևորություն է տրվում թառ նվագելու ուսուցման գործընթացին, քանի որ թառ նվագելը պարտադիր է Իրանի ժողովրդի ազգային տոների ու հանդիսությունների արարողությունների ընթացքում։ Թառն ունի երկու խոռոչ, ութաձև արձագանքարան, երկար վզիկ, քառանկյուն գլխիկ։ Թառի երկգավաթ իրանը փորված է թթենու ամբողջական կտորից և ծածկվում է կենդանական թաղանթային մեմբրանով։ Ընդհանուր ձևը նմանություն ունի կիթառի հետ։

Երկարավուն կոթը ականջակիր գլխամասում պատրաստված է ընկուզենուց։ Կոթի վրա 22 աղիքե փարդաններ են (լադ), որոնց միջև եղած ինտերվալները միկրոխրոմատիկ են, այսինքն՝ կիսատոնից էլ ցածր։ Լարերը ներկայումս լինում են մետաղյա, իսկ հնում պատրաստվել են կենդանու աղիքից։ Նվագելիս գործիքը սեղմում են կրծքին և պահում հորիզոնական դիրքով։ Թառը հնչում է հարիչով՝ պահելով այն աջ ձեռքի բթի և ցուցամատի միջև, դաստակի բազմաձև շարժումներով։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииКурсы валют в Армении